User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 2138 հատից

Թեմա: Փաշինյանի կառավարության գործունեությունը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    էդի նրանից ա, որ պայքարդ bullshit-ի դեմ համակարգային չի, լուծումներդ էլ՝ ոչ-ինստիտուցիոնալ

    ու դե հա, ոնց պրիզնատ էլ եկար՝ ոլորտը դեռ ուսումնասիրելու ունես
    Ասենք, ինչքա՞ն լուրջ կլիներ, ելքային ինֆորմացիան չիմանալով և ոլորտին լավ ծանոթ չիլնելով՝ լուծումներ առաջարկել: Կարծում եմ՝ լուրջ չէր լինի: Միաժամանակ, որպես հասարակության ակտիվ անդամ, ես ակնհայտորեն տեսնում եմ, որ համակարգային մոտեցումներ չկան: Հիմա, եթե դուք ինձնից սպասում էիք, որ ես պետք է սպառիչ լուծում տամ կրթնախի դիմաց կանգնած խնդիրներին, դա խոսում է ձեր միամտության մասին: Ավելին, այդ դեպքում դուք հաջորդը ինձ մեկ այլ ոլորտ դեմ կտայիք, հետո էլ ամեն ինչ լրիվ անլուրջ կդառնար, քանի որ մեկ մարդը չի կարող տարբեր ոլորտներից խորքային գիտելիքներ ունենալ:

    Ես ասում եմ՝ համակարգային, հայեցակարգային փոփոխություններ չկան: Կոնկրետացրի՞ք - ցույց տվեցի կրթնախի ոլորտում համակարգային լուծումների օրինակների պակասները: Դրանք լուծվե՞լ են, ասեք իմանանք: Չե՞ն լուծվել, ընդունեք: Փոխարենը հմի կայնել, ինձ ասում եք՝ ո՞նց լուծենք, դու ասա - դառաք Հայկոն գլխիս, է ախպերս, որ ես հավակնեի դրանք լուծելու, կպնդեի, որ ինձ նշանակեին կրթնախ?!

    Կարող եք ուրախանալ, սրամտել, ծիծաղել, բայց խնդիրները մնում են, իսկ ժամանակի հետ էլ ամեն ինչ ավելի է խորանալու: Ավելին ասեմ, նույնիսկ եթե ստեղ դուք մի օր խրախճանք սարքեք իմ ոսկորների վրա, դա ևս չի փրկի վրա հասնող ճգնաժամից, քանի որ, ինչպես ասացի, չկան հայեցակարգային լուծումներ, կա միայն սիտուատիվ կառավարում:

    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    @Lion մի քանի շաբաթ առաջ որ պաթոսով երկու կոպեկ էիր հաշվում «Արա էս ի՜նչ եք անում դուք»։ Կարաս ասես https://armtimes.com/hy/article/167453 համակարգային լուծումների արդյունք ա, թե ինչ ա։
    Լավ լուր է, եթե ճիշտ է: Դե հիմա դու ասա, չէի ուզում այս հարցը բարձրացնել, բայց դե եթե ասացիր՝ ասենք - Վարդավառի էդ տռճիկի 5 միլիոնը որ պատգամավորի ընկերուհին է շահել, էդ որ ցելաֆոնները 200 դրամով են առել, իսկ սցենարն էլ 300.000 դրամով է գնվել, էդ, որ սաղ էդ հանձնարարվել է 5 օր առաջ ստեղծված, Լուլուի ընկերուհու ա/ձ-ին... ստեղ հեչ կոռուպցիոն ռիսկեր տեսնում ե՞ս:

    Տեղադրվել է 4 մեծ տաղավար տեղադրվել, յուրաքանչյուրը՝ 150000 դրամ արժողությամբ, 10 փոքր տաղավար, յուրաքանչյուրի արժեքը՝ 15000 դրամ, 1 պարան՝ 100000 դրամ արժողությամբ, 300 հատ պոլիէթիլենային տոպրակ՝ յուրաքանչյուրը 200 դրամ, 120 մետր ջրի խողովակ՝ 36000 դրամ, հատակ լվանալու փայտ՝ 60 հատ՝ ընդհանուր արժեքը 60000 դրամ, 15 հյուրընկալ՝ յուրաքանչյուրին 8000 դրամ, ընդհանուր 300 հազար դրամ՝ բանվորական ուժին, 1 տրանսպորտ՝ 120000 դրամ, ֆոտո-վիդեո նկարահանում՝ 300000 դրամ, 14 ջրի տակառ՝ 490000 դրամ, 100 նստատեղ՝ 40000 դրամ, ձայնայի տեխնիկայի համար ԱԺ-ը վճարել է 800000 դրամ, տպագրություն՝ 300000 դրամ, բրենդավորում՝ 200000 դրամ, սցենարի մշակում՝ 300000 դրամ, DJ 200000 դրամ, երաժշտական ձևավորում՝ 200000 դրամ, երաժշտական խմբի համերգ՝ 300000 դրամ: Մնացորդը հարկերն են։

    Գները դեռ կարելի է քննարկել, բայց 200 դրամով ցելաֆոն կա՞ շուկայում, կամ՝ հյուրընկալ՝ 8.000 դրամ, 15 հոգի, որ ի՞նչ, ո՞վ են, կամ՝ 1 տրանսպորտ՝ 120.000 դրամ՝ բեռնափոխադրումների գներից տեղյակ ե՞ք, նորմալա՞, տպագրություն՝ 300.000 դրամ, տո այ ախպեր, վարդավառի համար էդ ի՞նչ են տպել, կամ՝ 300.000 դրամ եսիմ ինչ սցենար մշակելու համար - տո լավ, է՞...
    Վերջին խմբագրող՝ Lion: 16.08.2019, 20:13:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 30
    Վերջինը: 09.04.2017, 21:42
  2. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 242
    Վերջինը: 20.03.2011, 17:03
  3. Քաղաքացին ընդդեմ ՀՀ կառավարության
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 01.09.2009, 15:05
  4. ՍՍ-ի գործունեությունը` որպես <<նորընտիր>>
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 15.01.2009, 18:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •