Տրիբունն արդեն նշեց, որ հենց տենց էլ անում են․ Սանիթեքի տուգանքների հաշվին աղբահանության քաղաքապետարանին կից սեփական հիմնարկն են ստեղծել ու մեքենանաներ, աղբամաններ են առել․ բայց դե էդ էլ ա դանդաղ առաջ գնում, որովհետև նախ որովհետև պետական համակարգում գնումները տենդեր–մենդեր բյուրոկրատական ջանջալ պրոցես կա, որ պիտի հետևեն + պատվերը տալուց հետո էլ իրանց ասելով ահագին երկար սպասում են հերթի մեջ, մինչև գործարանը իրանց պատվերին հասնի։ ՈՒ հիմա պարտյաներով քիչ–քիչ ստանում են մեքենաներն ու աղբամանները։
Մի պրոբլեմ էլ աղբատարի վարորդ արագ ճարելն ա։ Կարծեմ ամիսը 270,000 դրամ աշխատավարձ են տալիս, բայց հայերիս վայել չի զիբիլ հավաքող աշխատելը․ էսքան մարդ մունաթ ա գալիս, թե բա գործ չկա, բայց տենց աշխատավարձով գործ կա, մեռան հայտարարություն տալով, բայց ոչ ոք չի դիմում։ Վերջը մի քանի հնդիկ են գտել, որ համաձայնել են աղբատարի վարորդ աշխատել։ Կայֆ ա, չէ՞։
Ի դեպ, մեկը ֆեյսբուքում պատմել ա, թե ոնց ա գնացել որպես կամավոր, քաղաքապետարանի համար ձրի աղբահավաք ա աշխատել մի օր։ Կարդացեք, հետաքրքիր ա․ https://www.facebook.com/photo.php?f...type=3&theater
Էջանիշներ