Chuk ջան, տակը ակնարկեցի, որ մի քիչ ծայրահեղոտ էր, սակայն այս հոդվածը մեջբերոլւ հիմնական մղումը էն համակարգային, հայեցակարգային պահերի վրա ուշադրություն բևեռելն էր...
Chuk ջան, տակը ակնարկեցի, որ մի քիչ ծայրահեղոտ էր, սակայն այս հոդվածը մեջբերոլւ հիմնական մղումը էն համակարգային, հայեցակարգային պահերի վրա ուշադրություն բևեռելն էր...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Լիոն ջան, էդքան ասում ես համակարգային–համակարգային, բայց կարծում եմ դու շատ իդեալականացված–ռոմանտիկ ու իրականությունից կտրված պատկերացումներ ունես էդ համակարգայինի մասին։ Քեզ թվում ա պետական համակարգը ինչ–որ համակարգչային ծրագրի պես բան ա, եկան, կոմպը ֆորմատ արեցին, թազա windows դրեցին, սաղ հարցերը լուծվեց։ Իրական կյանքում տենց պատրաստի համակարգեր չկան, որ եկար, հինը ջնջեցիր, նորը տեղադրեցիր։ Սկի իրավիճակի ախտորոշումը կարա մի տարի տևի։ Ոչ մի պետական լուրջ համակարգ մի տարում չի ստեղծվում ու միանգամից չի ստեղծվում, այլ ստեղծվում ա քայլ առ քայլ, ամենօրյա փոքր փոփոխություններով։ Էս քո պարսկական փղերը չեն, որ մտնեն մարտի դաշտ հեռվից դղրդոցը լսես։ Մինչդեռ որ ուշադիր նայես, տենց լիքը մանր դրական փոփոխություններ կտեսնես յուրաքանչյուր ոլորտում, որ տարիների ընթացքում գումարվելով նոր համակարգ ու մշակույթ են ձևավորելու ու էականորեն փոխեն մարդկանց կյանքը։
Ընդ որում, էդ փոփոխությունները հեչ պարտադիր չի, որ թղթի վրա գրած ինչ–որ ֆորմալ ու ամպագոռգոռ ձևակերպումներ լինեն։ Էդ փոփոխությունները առաջին հերթին մարդկանց գիտակցության մեջ պիտի լինեն, թե չէ ֆորմալ թղթերով, Սերժի ժամանակ էլ ամեն ինչ սիրուն գրած էր, մթոմ պետական համակարգ կար բան, բայց սաղ փուչ էր, իրականում լրիվ այլ՝ կեղծիքի ու կոռուպցիայի վրա հիմնված համակարգ էր գործում։
Իսկ մարդկանց գիտակցության մեջ փոփոխությունները ո՞նց են լինում։ Լինում են նախադեպեր ստեղծելով ու մարդկանց նոր իրականությանը ընտելացնելով վարվելակերպի նոր մշակույթ ձևավորելով։
Մի օրինակ բերեմ․ երբ կարծեմ էս թեմայում ինչ–որ մեկը որպես համակարգային փոփոխության օրինակ բերում էր առաջին անգամ արդար ընտրությունների անցկացումը, հակադարձում էիր, թե բա համակարգ չկա, սաղ Նիկոլի անձի վրա ա հիմնված, որ Նիկոլին հանենք, ամեն ինչ հետ ա գնալու հնին՝ ընտրությունները կեղծվեն և այլն։ Շվեդիայում գիտե՞ս ոնց են ընտրությունները անցկացվում։ Մարդկանց մի քանի շաբաթ առաջ փոստով ուղարկում են ընտրաթերթիկը, կարաս ոչ էլ գնաս ընտրատեղամաս․ կարաս էդ ընտրաթերթիկը տանը լրացնես ու փոստով էլ ուղարկես։ Որ լսել էի շշմել էի։ Պատկերացնում ե՞ս, որ Հայաստանում տենց անեին, ինչ կլիներ։ ԲՀԿ–ն նաղդ միլիոն կխփերԲայց տենց բան չի լինում Շվեդիայում։ Ինչի՞, որովհետև ժողովուրդը օքեյ չի, որ որևէ կուսակցություն ընտրակաշառք տա։ Հանկարծ տենց փորձ լինի, եքա բոլոլա կլինի։ Ընտրակաշառք չհանդուրժելը մշակույթ ա, որ բազմաթիվ տարիների ընթացքում ա ամրապնդվել։ Թե չէ թղթի վրա օրենքների մակարդակով ով գիտի Հայաստանի ընտրական պրոցեսը ավելի խիստ ա ընտրակեղծիքի հնարավորություն չտալով, քան Շվեդիայինը։
Երբ հեղափոխությունից հետո Նիկոլը ողջ ժողովրդի հետ միասին նախադեպ են ստեղծել արդար ընտրությունների, դրանով համակարգային փոփոխությունների հիմք են դրել։ Վստահ եմ, որ եթե թեկուզ Նիկոլն էլ չլինի, հաջորդ ընտրություններին ժողովուրդը գոնե որոշ չափով ավելի անհանդուրժող ա լինելու ընտրակաշառքի ու կեղծվող ընտրությունների նկատմամբ, քան նախկինում էր։ ՈՒ տենց, եթե մի քանի անգամ իրար հետևից արդար ու թափանցիկ ընտրություններ անենք, քարը քարի վրա դնելով առաջանալու ա քո ասած համակարգային փոփոխությունը։ Տարիների ընթացքում, ոչ թե մի ակնթարթում ռազմադաշտ հարբած փղեր մտցնելով։
ՈՒ հա, երբ էսքան ժամանակ պետական մտածողություն ու պետական համակարգ գոյություն չի ունեցել, երկրում ամեն ինչ կատարվել ա սերժիկ–ռոբիկների անձնական միջամտությամբ ու իրանց անձնական շահի, թալանի համար, նորմալ ա, որ որ հիմա Նիկոլը ամենուր անձնական միջամտությամբ ուղղորդի ու նոր մոտեցումներ ձևավորի։
Իսկ ինչ վերաբերում ա Երևանի կառավարմանը, հենց կակրազ քաղաքի կառավարման ձևի ու մոտեցումների համակարգային փոփոխություն եմ տեսնում․ մարդիկ չեն թալանում, ընդհակառակը թալանված ու կոպեկներով ծախված հանրային տարածքները վերադարձնում են հանրությանը, քաղաքում նոր կանաչ տարածքներ են ավելացնում, թափառան շների խնդրին ավելի ցիվիլ, էթիկական ու long-term լուծում են տալիս, մետրոյի նոր կայարան են կառուցում, տրանսպորտային համակարգը լրիվ նոր, ավելի ցիվիլ ու էֆեկտիվ տարբերակով փոխարինելը ընթացքի մեջ ա, նորմալ սարքած հեծանվային արահետներ են գծում, և այլն, նայում ես ու հասկանում ես մարդիկ ուր են շարժում, ինչ տիպի քաղաք են ուզում ստեղծել։ Աղբահանության խնդրին էլ կակրազ համակարգային լուծում ա տրվում՝ քաղաքը իր սեփական աղբահանության հիմնարկն ա ստեղծում իր մաքրող ու աղբատար մեքենաներով, աղբարկղերով և այլն, որ նախկին իշխանությունների մուխլյոժով ձևավորած մոնոպոլիայով մասնավորի լավ կամ վատ աշխատելու հույսին չլինի։ Սրանից ավել համակարգային ի՞նչ ես ուզում։
Հ․ Գ․
Էս հոդվածը կարդա տես ոնց են իրականում մանր քայլերով համակարգային փոփոխությունները լինում․ թե ոնց ա նոր մարզիչը Բրիտանիայի հեծանվային թիմը իր ողջ պատմության ընթացքում աշխարհում ամենավատ թիմերից մեկը լինելուց դարձրել ամենալավը ու կայուն հաղթանակներ բերել։
https://jamesclear.com/marginal-gains
Վերջին խմբագրող՝ Արշակ: 15.08.2019, 13:04:
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Արշակ ջան, փղերը վկա, էս համակարգային փոփոխություն չի, էս, առավելագույնը և պայմանականորեն, դրա սկիզբնա: Կարճ ասեմ՝ ինձ համար համակարգային փոփոխությունն այն է, որ, անկախ մարդուց կամ մարդկային գործոնից, այնպիսի մի համակարգ ստեղծվի, որ օրինական, իրավական համակարգ գործի:Սրանից ավել համակարգային ի՞նչ ես ուզում։
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Varzor (16.08.2019)
Այ ապրես, ես էլ հենց էդ եմ ասում․ համակարգային փոփոխության սկիզբն ա, սկսել ա․․․, ինչը որ պահանջվում էր իրանցից։ Համակարգային փոփոխությունները տարիների գործ ա, միամտություն ա մի տարում կայուն ու ամրապնդված նոր համակարգ ակնկալելը։ Թե չէ, նենց չի, որ մենք ստեղ Նիկոլի վկա ենք․ բոլորս էլ ուզում ենք, որ երկրի վիճակը մի մարդու հույսին չլինի։ Բայց տենց արդյունքը մի օրում չի լինում։ Ասածս էդ ա։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Հա, բայց էլի խնդիր կա, է - տես, դու, ասում ես բաներ, որոնց հետ համաձայն ես, ասում ես՝ քար առ քար...
Ես էլ, որպես իրավաբան, ասում եմ՝ եղբայր, քար առ քար չի, է, էդ քարերը պետք է օրենսդրական հստակ ամրագրում ունենա՝ ո՞ւրա:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Վիշապ (15.08.2019)
Լիոն ջան, ո՞նց համակարգային լուծում չի։
Առաջ, եթե հանկարծ Սանիտեքը մի երկու ամիս հավես չունենար զիբիլ հավաքելու, Երևանը խեղդվելու էր աղբի ու համաճարակի մեջ, որովհետև բացի Սանիտեքից ուրիշ ոչ ոք ի վիճակի չէր զբաղվելու էդ հարցով։
Հիմա քաղաքապետարանը սեփական աղբահանման համակարգն ա ստեղծում, որ մի 10 տարի հետո Մարությանը չէ, ես էլ քաղաքապետ լինեմ, եթե հանկարծ էն ժամանակվա Սանիտեքի փորը մի 2 ամիս ցավա, կարողանանք հանգիստ խզել պայմանագիրն ու նոր մրցույթ հայտարարել առանց վախենալու, որ մինչև նոր օպերատորի գալը տևող 3-4 ամսվա ընթացքում Երևանի աղբը հավաքող չի լինելու։
Էլ համակարգային լուծումը ո՞նց ա լինում։
Մարությանը կակռազ համակարգային լուծում ա տալիս էս ստրատեգիական կարևորության հարցին։
Չեմ հասկանում ինչից ես բողոքում։
Տենց էլ արել են հոպար։ Արդեն մի տաս ավտո են առել, ու էտ ավտոների ծախսը հանում են Սանիթեքին վճարվելիք փողից, գումարած չհավաքած աղբի համար էլ տուգանքներ են գրում վրեքը։
Բայց ես ոնց հասկացել եմ, Սանիթեքը ուզում ա համ իրան իրա ուզածի չափ փող տան ու մի բան էլ ավել, համ ինքը երբ ուզի ու ոնց ուզի աղբը հավաքի, համ հարկերը չտա, համ էլ իրա վրա խոսացող չլինի։Ամենայն հավանականությամբ հենց սենց էլ գլխանց պայմնավորված են եղել։ Ու հիմա եթե Սանիթեքին ռադ անեն մոտ մի տարի պետք ա, որ հարցը լուծվի։ Այսինքն, մարդիկ նստած են եղել ոսկու ժիլայի վրա, հիմա կտրվել ա, ու շանտաժ են անում։
Ամեն դեպքում, էս ամեն հետ մեկտեղ, ես էլ որպես քաղաքացի հարցի լուծումը պահանջում եմ քաղաքապետարանից։ Ինձ բացարձակ չի հետաքրքրում աղբահանությունը Հայկոն իրա ձեռով ա անում, սաղ ավագանիով են հավաքում, թե՞ միջազգային տենդեռ են անում։ Ու աղբահանության էս վիճակը, ինչքան էլ որ բացատրելի ա, արդարացում չունի։ Պետք ա քաղաքապետարան կանխատեսեր էս վիճակը ու գլխանց միջոցներ ձեռք առներ։
Արի Զեյթուն/Կամարակ, հենց մեր հիմնական աղբի տեղը։ Առաջվա հինգ աղբամանի փոխարեն մի հատ կիսաջարդած աղբաման ա ու սաղ զիբիլ։ Մի ժամ առաջվա բան եմ ասում։
Ապեր, էս ժամանակավոր լուծում ա տված էս պահին։ Քաղաքապետարանը ճնշում ա, Սանիթեքը ցույց ա տալիս, որ ուզենա կարա լավ էլ հավաքի, չուզենա՝ չի հավաքի, ու եկեք բանակցենք-մանակցենք։ Մինչև Երևանում մի 200 մեքենա ու 15.000 աղբաման չլինի, հարցը լուծված չի լինելու։ Դե աղբավայրի, սորտավորման ու վերամշակման մասին վայթեմ վաբշե մոռանանք։ Էտ էլ քաղաքապետարանի 2028-ի ընտրություններին, լիֆտերից ու տրանսպորտից հետո։
Varzor (16.08.2019)
Առաջին դասարանցիների հերթագրման առցանց համակարգը լուծել է դպրոցների թերբեռնվածության խնդիրը
Էս վայթեմ լուրջ համակարգային լուծում ա։ Չնայած նայած ով ոնց ա հասկանում համակարգային լուծում։
Ի դեպ` ժամանակավոր լուծումների շարքում կարային դիտարկել ժողովրդին կոչ անելը, որ շաբաթը մի կոնկրետ օր աղբը տնից հանեն:
Մինչև էդ տոպրակներով բալկոնում կամ մի տեղ հավաքեին, ասենք:
Ամեն վարչական շրջան/թաղամաս իր հատուկ օրը կունենար:
Տենց փոքրաթիվ աղբատարներով էլ կարելի ա յոլա գնալ, մինչև մանրից ավտոպարկը մեծացնեն:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Էսօր վարչապետը իրա ղուրուշով խորհրդականի ազատել ա գործից։ Սինքն, մի բանից գոհ չի։ Լավ խորհուրդներ չեն տալիս, Լիոնը ճիշտ ա։
Varzor (16.08.2019)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ