User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 2138 հատից

Թեմա: Փաշինյանի կառավարության գործունեությունը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #10
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հակասական տպավորություն թողեց էս երկխոսությունը...

    Մի կողմից, այո, լավ է, որ Նիկոլը, ոնց ասում են՝ խառնվեց, բայց մյուս կողմից... ախր Հայկո ջան, ախր ցավդ տանեմ, դու տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավար ես, իսկ դիմացինդ՝ պետական կառավարման: Դու հենց նրա համար ես այնտեղ և հենց նրա համար ես ՏԻՄ ղեկավար, որ ինքդ լուծես հարցերը տեղական մակարդակում, այլ ոչ թե գաս, ահա այսպես նստես Նիկոլի դիմացն ու փաստացի ասես.

    - Շեֆ, ես չեմ կարողանում, սաղ իրարա խառնվել, մի բան արա...

    Չի կարելի, սիրուն չի, ոնց կասեր դասականը:

    Հետաքրքիր էր նաև Նիկոլի պահը - այսինքն ի՞նչ է ստացվում, հարգելի Նիկոլ, արդեն 1 տարուց ավելի իշխանության ես և համենայն դեպս ունես գործադիր իշխանության բոլոր լծակները, բայց ոչ միայն լիարժեք չես տիրապետում երկրումդ տիրող իրավիճակին, համենայն դեպս զարմացած տեսքով Մարությանին հարցեր տալը և ընդհանուր, սիրողական մակարդակի լուծումներ առաջարկելը դրա մասին են վկայում, այլև չունես նաև... կոնկրետ լուծումներ: Նիկոլ ջան, եղբայր, այդ զարմացած տոնդ վաղուց ժամանակն է, որ թարգես, էդ կարող էիր անել և էդ նայվում էր 2018 թ-ի առավելագույնը մինչև վերջ, բայց հիմա դա արդեն քո դեմ է խոսում, հասկանո՞ւմ ես...

    Եվ վերջապես մի ուրիշ տիպի չդզեց, որ երկրիս առաջատար պաշտոնյաները, որոնք իդեալում պետք է վաղուց ի վեր հազարավոր վարչական խողովակներ ունենային տեղեկատվություն ստանալու համար և վաղուց ի վեր ձեռքի տակ ունենային այդ տեղեկատվությունը, թեկուզ դա վերաբերվեր դրսին, դա անում են... հեռախոսով ինտերնետում պոիսկ տալով..., ոնց որ բիսեդկի երկու ջահելներ?! Մեկն ասումա՝ պոիկս տուր էս բառը, մյուս պոիկսա տալիս, ինտերնետը թե հեռախոսն ատկազա անում...

    Լաաավ էլի, տղեք, ախր տենց չի... էլի:

    Հ.Գ.

    Շուտ եմ ասել, քարերով խփել չկա - սա ասում է մի մարդ, որը ընտրել է այս մարդկանց և հիմա իրավունք ունի քննարկել իր ընտրյալներին:
    Վերջին խմբագրող՝ Lion: 13.08.2019, 23:10:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 30
    Վերջինը: 09.04.2017, 21:42
  2. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 242
    Վերջինը: 20.03.2011, 17:03
  3. Քաղաքացին ընդդեմ ՀՀ կառավարության
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 01.09.2009, 15:05
  4. ՍՍ-ի գործունեությունը` որպես <<նորընտիր>>
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 15.01.2009, 18:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •