Իսկ ես օրինակ` խնդիր չեմ տեսնում, որ Լիոնն այլ մարդկանց ա ցիտում:
Եթե ցիտում ա, ուրեմն նրա հետ համաձայն ա ու գտնում ա, որ ցիտվողն էդ միտքն ավելի լավ է արտահայտել ու արժանի ա ցիտվելու:
Ասենք` քննարկման որակն էապես փոխվելու է՞ր, եթե Լիոնը, մեկ ուրիշին ցիտելու փոխարեն, նույն միտքը վերարտադրեր սեփական բառերով:
Հա, բան չունեմ ասելու, իհարկե արժե ուշադրություն դարձնել, թե ասողն ով ա:
ՈՒ հատկապես էն դեպքերում, երբ ասողն ասում ա մի բան, ինչը տրամագծորեն տարբերվում ա իր իսկ գործելաոճից:
Բայց կոնկրետ մեր դեպքում Լիոնը` ուրիշին ցիտելով, հանրային հնչեղություն ստացած թեման Ակումբ ա բերել քննարկման:
ՈՒ էս պայմաններում ինձ համար անհասկանալի ա էլի, թե խի ենք մենք բուն թեման թողած քննարկում Լիոնի անձնական հատկանիշներն ու թե ում ա ինքը լսում/կարդում/ցիտում:
Ախպեր ում ուզում ա թող կարդա, լսի ու ցիտի: Չափահաս մարդ ա, ինքն իր անելիքը մեզնից լավ կիմանա:
ՈՒնե՞նք թեմայով խոսալու բան` խոսանք, չէ` անցնենք թեմայից դուրս կամ ցվրվենք տբերով:
Սրան ցիտեց, նրան կծեց, սրա աղջիկը, նրա կնիկը..
Էս կարգի «քննարկումները» լուրջ ազդում են ֆորումի մակարդակի ու դրա անդամների տրամադրությունների վրա..
Ըստ իս էլի...
Էջանիշներ