Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
Գրածդ հասկանում եմ այսպես․
Պետական պաշտոնյան՝ ԱԺ պատգամավորը, լսում է գործարարի առաջարկը և այն հնչեցնում է ԱԺ-ում, որից հետո ուսումնասիրում և օրինագիծ են կազմում։
ԱԺ-ն քննարկում և ընդունում է այդ օրինագիծը։ Արդյունքում շահում է թե այդ գործարարը և թե այլ գործարարներ, պետության և հանրության շահն էլ առնվազն չի տուժում։

Եթե դրանից հետո գործարարը "մերսի" է ասում նյութական տեսքով, ապա նա էդքան էլ խելացի չի, քանի որ օրենքն ընդունողն այդ պատգամավորը չի։ Համ էլ հանցագործ է՝ կաշառք է տալիս։

Պատգամավորը կատարել է իր աշխատանքը՝ ԱԺ-ում ներկայացրել է հանրության որոշակի հատվածի խնդիրը, լուծման տարբերակը։ Դրա համար նրան պիտի կաշառք տրվի՞։
Մեր սիրած քաղաքակիրթ երկրներում վաղուց գտել են օրինական կաշառք տալու ձևերը։ Օրինակներ բերեմ․
Այդ գործարարը կարող է մասնակցել պատգամավորի հաջորդ ընտրությունների ֆինանսավորմանը և աջակցությանը։
Կարող է այդ պատգամավորին հրավիրել իր հետ Մալդիվյան կղզիներ հանգստանալու։
Հրավիրել իր հիմնարկություն, որտեղ նույնիսկ աշխատակիցների կողմից կարող է հրապարակայնորեն նվեր տրամադրել։
Քյասար եթե ես ու դու ենք միայն մասնակցում նվերի հանձնման ու ընդունման արարողությանը, ուրեմն դու կաշառակեր ես, ես էլ՝ հանցագործ:

Իսկ եթե քեզ հրավիրեմ մալդիվյան իմ առանձնատուն ու աշխատողներիս ներկայությամբ քեզ նվեր տամ ու դու ընդունես, ուրեմն սաղ օքեյ ա՞...