Նվեր տալու հին ու բարի սովորությունը..
Նվեր ընդունելն էլ ա մարդկային..
«Ժամանակ ա պետք, որ բոլորը փոխվեն» ծեծված արտահայտությունն անհամբերությամբ մի կողմ դնենք:
Մեր մենթալիտետի մեջ կա «լավության տակից դուրս գալ»-ու գաղափարը, ինչն էդքան էլ վատ չի, մարդկային ա, լավ ա:
Ասեմ, որ դաժը էս «քաղաքակրթության պիկ» Եվրոպայում էլ մի անգամ չի եղել, որ իմ գործը ստացվել ա, տարել պաշտոնակատարին նվեր եմ տվել ու ընդունվել ա:
Մարդկային ա, լավ ա..
Վատն ու կոռուպցիան էն ա, երբ էդ նվերը նախօրոք ա վերցվում ու ավելի վատ ա, երբ նվեր բերելու պայման ա դրվում ու դրա չափ սահմանվում:
Իսկ առանձնապես հոռի ա, երբ նվերի դիմաց քո գործն առաջ բրդելու համար օրենք ու կանոնադրություն ա շրջանցվում:
Թե չէ՝ երբ ամեն ինչ օրինական ու ճիշտ ա եղել, վերջում էլ տարել մերսի ես ասել՝ հո աշխարհը շուռ չեկա՞վ..
Ըստ իս՝ էլի...
Էջանիշներ