Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
Բայց կներես, անճար մարդն էլ չի կարող կառավարությունից պահանջել, որ իրեն ապահովի աշխատանքով, կամ լիքը թոշակ տա: Կառավարությունը հրաշագործ կախարդներ չեն, ոնց էլ ֆռան, անելու են աշխատող հարկատուների հաշվին: Էդ մոտավորապես նույնն է, թե սոված մարդը քո դուռը ծեծի, ու փող խնդրի ամեն ամիս, եթե տենց բարի ես, խնդրեմ, բաժանիր աշխատավարձդ:
ՈՒ ոնց տեսնում ես, փորձում են մի բան անել, եկամտահարկի համահարթեցումն էլ ՀՀ -ում միջին ու խոշոր ձեռնարկատիրությունը խթանելու փորձ է, որ կարող է և հաջողվի, ու եթե հաջողվի, աշխատատեղեր էլ գուցե ավելանան:
Հայաստանում խոշոր կամ միջին ձեռնարկատիրություն խթանել պետք չի՝ հանքաարդյունաբերությունը վկա Հո, մեքենաշինություն չենք սկսի զարգացնել։ Հայաստանում փոքր ձեռնարակատիրության համար նպաստավոր դաշտ է պետք ստեղծել: Չաշխատող մարդը չի կարող պահանջել, բայց 26 ու ավելի տոկոս հարկ վճարողը կարող է, ավելին իրավունք ունի պահանջել, որ իր տատիկին նորմալ թոշակ վճարեն ու նորմալ ճամփա սարքեն։ Դե, հենա մարդու փոխարեն կառավարությունն ա սաղ օր դուռս ծեծում փող ուզում՝ հարկի, կոմունալի և մնացածի մասով Ես էլ տալիս եմ , որ պետական պարտքը փակենք