Ապեր, ես նկատի ունեի էն, որ նախկիններից շատերը կոռումպացվել էին, որովհետև այդպիսին էին խաղի կանոնները - այլ կերպ հնարավոր չէր համակարգում մնալ: Միաժամանակ, նաև, նրանք այնուհանդերձ լավ մասնագետներ էին: Հին օրինակի վրա բերեմ՝ պատկերացրու ունենք մի փոքրիկ գյուղ, որին շահագործում է մի ավազակախումբ, որտեղ կան լավ կռվող տղերք: Հետո այնպես է լինում, որ այդ գյուղին սկսում են սպառնալ, ասենք, թուրքերը, իսկ այդ հողի վրա էլ իշխանության է գալիս ազնիվ մեկը: Խնդիր է դրվում գյուղը պաշտպանել: Հիմա հարց՝ ո՞րն է ճիշտ, այդ վատերին լրիվ հեռացնել գյուղից, չնայած այն բանին որ իրենք պետք են պաշտպանության մեջ, դրանից հետո կհամալրեն հակառակորդի շարքերը, իսկ նորմալ կռվող էլ գյուղում չունե՞ս, թե՞ դրանց բուռդ հավաքես և զգուշորեն օգտագործես - ես կընտրեի երկրորդը:
Տրիբուն, դու իրոք որ շփման մեջ երբեմն տհաճ ես դառնում, քանի որ փաստարկներիդ խեղճությունը փորձում ես փոխարինել կոպտությամբ և դիմացինի անձին կպնելով: Նաև՝ սադրելով: Իմ դեպքում դա այդքան էլ արդյունավետ չէ՝ մեղմ ասած: Դու, ոնց որոշեցիր, մի արձագանքիր իմ գրածներին, այդպես քեզ համար էլ գուցե լավ լինի, նյարդերդ կխնայես, բայց ասեմ - քո նշած կադրերի մեծ մասին ես ճանաչում եմ՝ անձնապես և մասնագիտական դաշտում, և իմ կարծիքն ունեմ իրենց մասին:
Կյանքը ցույց կտա, որը ոնց է, իսկ ես, խոստանում եմ, մի օր քեզ կհիշեցնեմ մեր այս խոսակցությունը

Էջանիշներ