Մի հատ պիտի հասկանանք, թե «տնտեսական բարեփոխումներ»-ը էդ ի՞նչ քայլեր են, որ չեն արվել, ու էդ ո՞նց պիտի աշխատատեղերը հայտնվեն ու լիքը մարդ անկախ իրենց կոմպետենցիայի մակարդակից գնան ու «գորՁով» զբաղվեն ու աշխատավարձ ստանան: Մակերեսայնորեն կարելի է լիքը հելնել ու ասել՝ «շոշափելի արդյունք չկա», ու մատնացույց անել Նիկոլին ու իր կադրերիրն, կարծես արդեն համոզված ենք, որ Նիկոլենց տեղը բերենք ու քննադատողներին դնենք, ապա վաղը չէ մյուս օրը Հայաստանը փողի մեջ ծփալու է:
Հայաստանում դեռևս կլյաուզնիկության ու անադեկվատության բում է, մի զգալի զանգված դեռ սովետական շորշոփի տակ է ապրում՝ «աշխատանք ըլնի, աշխատենք» անհեթեթ կոնցեպտով: Իսկ դուք ի՞նչ աշխատանք կարող եք անել, եղբայրներ ու քույրեր, ի՞նչ կրթություն եք ստացել, ի՞նչ ունակություններ ու հմտություններ ու որակավորում ունեք, որ ներկա աշխարհում բարձր պահանջարկ ունի, բայց արի ու տես Հայաստանում գորՁ չկա, քանի որ կառավարությունը համապատասխան պայմաններ չի ստեղծել:
Լիքը մարդ վայթե տեղյակ չի, որ կառավարությունը աշխատատեղեր ստեղծող կառույց չի ու չի կարող լինել:
Էջանիշներ