User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 2138 հատից

Թեմա: Փաշինյանի կառավարության գործունեությունը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ բան չգիտեմ, կարելի ա հետաքրքվել, բայց օրինակ, ոչ կոնկրետ մարզպետարանի, այլ ընդհանուր երկրում տարված քաղաքականության շնորհիվ նույն այդ մարզում.
    - Մի՞թե չեն բարձրացել բոլոր բուժաշխատողների աշխատավարձերը,
    - Մի՞թե չեն բարձրացել բոլոր զինծառայողների աշխատավարձերը,
    - Մի՞թե սեպտեմբերից չեն բարձրանալու բոլոր ուսուցիչների աշխատավարձերը,
    - Մի՞թե ծանր դեպքերի հիվանդները ուղղաթիռով արագ չեն տեղափոխվում Երևանի համապատասխան հիվանդանոց,
    - Մի՞թե նույն մարզում գտնվող կազմակերպությունը (որը ակումբցիներից մեկին է պատկանում, ի դեպ բոլորովին ոչ իշխանական հայացքներով) մարզում անցկացված գագաթնաժողովից հետո Նիկոլի կողմից լուսաբանվելուց հետո բազմաթիվ դոնորական առաջարկներ չի ստացել:

    Ու էս շարքը կարելի է շարունակել՝ մանավանդ կոնկրետ մարզի իրավիճակն ուսումնասիրելուց հետո: Որտև վստահ ասում եմ, չկա մի ոլլորտ, որտեղ կա հետընթաց՝ ամբողջ հանրապետությունում: Իսկ առաջընթացները, թեկուզ փոքր քայլերով, լիքն են:

    Բայց էս ամենը առոչինչ է մի կարևոր հանգամանքի հետ համեմատած.

    ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՎԵՐԱՑԵԼ Է ԼԻՍԿԱՅԻՑ ԵՂԱԾ ՎԱԽԻ ՄԹՆՈԼՈՐՏԸ:
    Սյունիքում մարդիկ սկսել են խոսել, բողոքել, չվախենալ:
    Ապեր, էս սաղ ճիշտա - միանում եմ, էդ մասին արդեն գրեցի: Մի քանի ավել բաներ էլ կան, օրինակ՝ դատավորներին ոչ մի իշխանավոր չի զանգում, ընտրությունները չեն կեղծվում, մենաշնորհ չկա, ապրի Նիկոլը, բայցցց...

    Այ էս "բայց"-ը սաղ համը հանումա...

    Հիմի ասա, Աստված չանի, վաղը ու Նիկոլը չլինի, մենք որևէ երաշխիք ունե՞նք... որ դատավորներին ոչ մի իշխանավոր չի զանգի, ընտրությունները չեն կեղծվի կամ մենաշնորհ չի հայտնվի: Ունե՞նք - չունենք՝ ցավոք:

    Իսկ ինչո՞ւ չունենք, գիտե՞ս - որովհետև համակարգ չի փոխվել, ինստիտուցիոնալ բարեփոխումներ չեն արվել, ուղղակի վերցվել է Սերժի թողած համակարգը և... կրկին ուղղակի՝ առաջին դեմքն այնքան բարի է գտնվել, որ, վերցնելով Սերժի թողած համակարգը, չի չարաշահում իր լիազորությունները: Իսկ եթե չար եղա՞վ, իսկ եթե Նիկոլին փոխարինեց մեկ ուրիշը, որը կուզենա չարաշահել իր լիազորությունները, մենք դրանից ապահովագրվա՞ծ ենք: Ցավոք՝ ոչ:

    Այս մեկ տարում ոչ մի էական քայլ չարվեց այդ ուղղությամբ, այն ուղղությամբ, որ, վատը լինի առաջին դեմքը, թե լավը, ուզենա, թե չուզենա, նա չկարողանա չարաշահել իր լիազորությունները, ահա թե որն է հարցը - այ հենց այս ուղղությամբ և ոչ մի էական քայլ չի արվում:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Thom (17.06.2019), Varzor (17.06.2019)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 30
    Վերջինը: 09.04.2017, 21:42
  2. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 242
    Վերջինը: 20.03.2011, 17:03
  3. Քաղաքացին ընդդեմ ՀՀ կառավարության
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 01.09.2009, 15:05
  4. ՍՍ-ի գործունեությունը` որպես <<նորընտիր>>
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 15.01.2009, 18:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •