Շատ բան չգիտեմ, կարելի ա հետաքրքվել, բայց օրինակ, ոչ կոնկրետ մարզպետարանի, այլ ընդհանուր երկրում տարված քաղաքականության շնորհիվ նույն այդ մարզում.
- Մի՞թե չեն բարձրացել բոլոր բուժաշխատողների աշխատավարձերը,
- Մի՞թե չեն բարձրացել բոլոր զինծառայողների աշխատավարձերը,
- Մի՞թե սեպտեմբերից չեն բարձրանալու բոլոր ուսուցիչների աշխատավարձերը,
- Մի՞թե ծանր դեպքերի հիվանդները ուղղաթիռով արագ չեն տեղափոխվում Երևանի համապատասխան հիվանդանոց,
- Մի՞թե նույն մարզում գտնվող կազմակերպությունը (որը ակումբցիներից մեկին է պատկանում, ի դեպ բոլորովին ոչ իշխանական հայացքներով) մարզում անցկացված գագաթնաժողովից հետո Նիկոլի կողմից լուսաբանվելուց հետո բազմաթիվ դոնորական առաջարկներ չի ստացել:
Ու էս շարքը կարելի է շարունակել՝ մանավանդ կոնկրետ մարզի իրավիճակն ուսումնասիրելուց հետո: Որտև վստահ ասում եմ, չկա մի ոլլորտ, որտեղ կա հետընթաց՝ ամբողջ հանրապետությունում: Իսկ առաջընթացները, թեկուզ փոքր քայլերով, լիքն են:
Բայց էս ամենը առոչինչ է մի կարևոր հանգամանքի հետ համեմատած.
ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՎԵՐԱՑԵԼ Է ԼԻՍԿԱՅԻՑ ԵՂԱԾ ՎԱԽԻ ՄԹՆՈԼՈՐՏԸ:
Սյունիքում մարդիկ սկսել են խոսել, բողոքել, չվախենալ:
Էջանիշներ