Լիքը ազգեր ու պետություններ կան, որ իրենց սփյուռքն օգտագործում են:
Մենակ մենք ենք էշի ականջին քնած:
Հո յոնջա չի՞, որ ինքն իրան աճի..
Պիտի ջրես, հոգ տանես դրա մասին, կողքը հակակարկտային կայան կառուցես և այլն, որ ծլի-ծաղկի, պտուղ տա, վերջում էլ գաս՝ բերքը հավաքես...
թուրքը, որ թուրքա, մի հատ եքա համակարգ ա աշխատացնում դրա վրա:
Մարդիկ դաժը էն երևացող քաղաքագետների վրա չերեզ իրանց երեխեք են աշխատում:
Լիքը հզոր դեմքեր կան, որ մեր հետ լավ են լինում, մեկ էլ մի օր հանկարծ հակահայ ձև են բռնում:
Խի՞, ո՞նց.. մի քիչ տակը փորում ես՝ պարզվումա նորաթուխ հարսը կամ փեսեն թուրքա...
Իսկ ազգությամբ թուրքերին սաղին թուրքիայի քաղաքացիություն են հեշտացված բաժանում:
Հետո դրանք համ իրանց սաղ գումարները տանում ներդնում են թուրքիայի տնտեսություն, համ էլ՝ էրդողանը սաղի վրա մատա թափ տալիս, թե քո երկրում խոսքի կես միլիոն քաղաքացի ունեմ, մի բան իմ ուզած ձևով չանեք՝ դրանց սաղին քսի կտամ ձեր վրա, պլյուս կասեմ ընդդիմությանդ ձեն կտան..
Բա չէ՝ մեր պես..
Մի օրով հավաքվենք սիրուն բաժակաճառեր ասենք, իրար մոտ գլուխ գովանք ու ցվրվենք տներով..
Էջանիշներ