User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 2138 հատից

Թեմա: Փաշինյանի կառավարության գործունեությունը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #7
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող, ի՞նչ կարծիքի եք, ինչքանով էֆեկտիվ ու անվտանգ գաղափար է էս գույքի բռնագանձումը:
    Հնարավո՞ր է արդյոք առանց լուրջ ցնցումների, հնարավորինս արդար ու թափանցիկ բռնագանձումներ անել այնպես, որ ստիպված չլինեն մի քանի հազար մարդու բանտ նստեցնել:

    Նախ ասեմ, որ համաձայն եմ, որ համակարգը ժամանակավոր ներդրվի Հայաստանում։ Ուկրաինայում էս հարցը բավականին ուսումնասիրել եմ․ ու եթե նորմալ կիրառվի, շատ լավ կինի։

    Երկրորդ, էնքան էլ ճիշտ չեն ներկայացնում, երբ ասում են առանց դատ-դատաստանի գույքը բռնագրավելու են։ Ինչքան ես եմ հասկանում, խոսքը գնում ա նրա մասին, որ առանց քրեական պատասխանտվության գույթը բռնագանձեն։ Բայց էտ չի նշանակում, որ դատ-դատաստան չի լինելու։ Ուղղակի էս դեպքում պետությունը հանդես ա գալու քաղաքացիական հայցով, ու ասելույա որ կասկածում ա, որ գույքը ձեռք ա բերվել օրինական ճանապարհով, ու մեղքի ապացուցելու պարտադրանքը burden of proof, տեղափոխվում ա պատասխանողի վրա ու դառնում ա անմեղությունն ապացուցելու պարտադրանք։ Ասել ա թե, հասարակությունն ի դեմս պետության ողջամտորեն համոզված ա, որ էս մարդը չէր կարա սաղ կյանքը համայնքապետ լիներ, բայց քսան միլիոն դոլար փող ունենար հաշվին։ Բայց, էտ փողի ստացման աղբյուներն էնքան բազմազան ու խուճուճ են, որ չես կարա ապացուցես, որ անօրինական ճանապարհով ա ձեռք բերվել, կամ էլ ապացույցների ձեռքբերումը շատ երակար ու թանկ պրոցես ա։ Էտ ժամանակ դատարանում քաղ հայց են ներկայացնում ու ասում են, գյալ բուռդա, ապացուցի, որ սաղ օրինական ա, եթե չապացուցես, գույք՝ դավայ ռասվիդանյա։

    Հարցը նրանում ա, կոռուպցիան, ունեցվածքի հայտարարագրումը, ապօրինի հարստացումը, ապացույցի բեռը, դատարանների անկախությունը, անմեղության կանխավարկածի սահմանադրական նորմը ․․․․ սաղ փոխկապացված են։ Օրինակ, դատավորներին կարող ա ձեռ չտա սենց հայցեր քննել, քանի որ սաղ գիտեն որ դատական համակարգը կոռումպացված ա եղել ու կա, ու եթե ստեղծվի նախադեպ, ապա առաջին զոհերը կարան հենց դատավորները լինեն։ Այսինքն մինչև էս համակարգը ներդրվի, մի հատ դատարանները պիտի խելքի բերվեն, ու առաջին քայլով ԲԴԽ-ն ծերից ծեր փոխվի։ Երկրորդ՝ իրոք կարելի ա հարցը նայել սահմանադրականության տեսանկյունից ու անմեղության կանխավարկածի հիմքով սենց օրենքը համարել հակասահմանադրական։ Ու նախադեպը կա, ու շատ թարմ, մի քիչ ուրիշ կոնտեքստով, բայց շատ նման․

    Փլիզ, ցանկացողների համար։

    Ուղղակի, Ուկրաինայում հենց պառլամենտում շահերի լուրջ բախում կա, ու դեպուտատների ահագին մասը նույն կարգի թալանչի օլիգարխներ են, ոնց առաջ էր։ Սահմանադրական դատարանն էլ պակասը չի։ Իսկ մեր մոտ ԱԺ-ում մի օլիգարխ կա, մյաաաուուուու ՜։

    Ինչ ա պետք մեր մոտ, որ համակարգն աշխատի։ Նախ և առաջ կառավարության, ուժայինների ու դատական համակագի նկատմամբ վստահություն։ Ու էտ վստահությունը պետք ա վաստակել։ Կառավարությանը էս պահին չվստահելու պատճառ ես չեմ տեսնում։ Ուժայիններին, դե փլիիիզ, ես չեմ կարծում որ մեր ՀՔԾ, ՔԿ, ԱԱԾ քննիչներն ու ոստիկանները սրբացել են կամ մասնագիտական ունակությունները արագ համապատասխանել են միջազգային չափանիշներին։ Քչից շատից նույն քյառթու վիճակն ա, ու մի երկու տարի էլ կքաշի։ Դե դատարանների մասին չեմ ասում, սաղս էլ գիտենք ինչ ա կատարվում։ Այսինքն, Նիկոլը ճիշտ ա անում, որ չի վռազում ու հա ասում ա, որ ափալ թափալ պետք չի անել։ Ես դեմ չեմ, թող ժամանակ անցնի, թող ամեն ինչ նորմալ արվի։ Օրինակը գիտեմ նույն Ուկրաինայում, երբ ափալ թափալ, մի տարվա մեջ, հակակոռուպցիոն հսկայական օրենսդրություն ու ռազմավարություն ընդունեցին, մի հսկա ինստիտուցիոնալ համակարգ են կառուցել դրա շուրջ՝ բազմազան պետական մարմիններով, բայց կոռուպցիան ծլում ծաղկում զարգանում ա։

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (21.04.2019), Lion (21.04.2019), Աթեիստ (21.04.2019), Գաղթական (21.04.2019), Ծլնգ (21.04.2019), Վիշապ (21.04.2019)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 30
    Վերջինը: 09.04.2017, 21:42
  2. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 242
    Վերջինը: 20.03.2011, 17:03
  3. Քաղաքացին ընդդեմ ՀՀ կառավարության
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 01.09.2009, 15:05
  4. ՍՍ-ի գործունեությունը` որպես <<նորընտիր>>
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 15.01.2009, 18:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •