Նայի, Մակունցը իր նախարարությունում պարգևավճարների դաբրո ա տվել, հետո որիշների պարգևատրային չտեսությունը դառնում ա հանրային զրույց։ Ես չեմ, դու ես, բա մի հատ չե՞ս գնա էդ օրենքներից մի քիչ հոտ քաշես, որ հասկանաս ինչ ու ոնց մեկնաբանես հարցազրույցների ժամանակ (ասենք գոնե ոնց որ Ջանջուղազյանը), իմանալով, որ էս ա վաղը-մյուս օր քո ստացած պարգևավճարի լուրն էլ ա տարածվելու։ Իսկ ինքը նախընտրել ա դատարկ բառերով «հույզեր հանգստացնել», ինչը մեկն ինձ ցուցադրում ա, որ շարքային դատարկաբանող քաղ գարծիչ ա, որի հետ կոպիտ ասած շատ հույսեր կապելու չի։ Բայց դե լավն ա, առնվազն հրապարակային խոսքի ստանդարտ ա ստեղծում։
Իմ հիշելով դու պնդում էիր, որ մեսիջները լավն էին, իմ ասածն էլ էն ժամանակ էն էր, որ ոչ մի ֆունկցիա այն ծրագիրը չեր կատարում, այլ դատարկ ջուր ծեծոցի էր։ Իմ հասկանալով սահմանադրության մեջ սրա ամրագրելու իմաստը էն ա, որ ծառայում ա որպես առաջին տարվա ընթացքում կառավարությանը վստահության քվեի նախապայման, որ մի տարի անց այդ ծրագրի հիման վրա տեսնեն՝ արժի վստահության քվեն նորացնել, թե անվստահության հարց բարձրացնելու ժամանակն ա, կոպիտ ասած։ Բայց եթե ծրագրի մեջ չկա ոչ մի հաշվառվող բան, ապա այս իմաստը լրիվ կորում ա։ Հիմա ոնց որ Ջանջուղազյանը ասում ա, որ ամեն կառավարություն իրա ձևով ա ծրագիր գրում, քանի որ օրեսնդրական ստանդարտ չկա սրա վերաբերյալ, ուրեմն հասկանում ենք, որ այս կառավարությունը ընտրել ա հեքիաթ պատմել, ոչ թե կարճատև ու երկարատև նպատակների քիչ թե շատ հստակ նկարագրություն անել՝ չափելու սանդղակներով, որ մի տարի հետո հասկանանք՝ իրանք գոնե իրանց ասած նպատակներին հավատարիմ են, թե անոռուգլուխ առաջ են գնում։ Մոտավորապես սենց էլի․․․Ազիզ ջան, ես որ հենց էս նույն բանը ասում էի նախորդ ծրագիրը ներկայացնելուց, թռել էիք դեմքիս դու ու Չուկը, բա ծրագիրը դուրներս չի գալիս, դես դեն։ Ես էլ չեմ հասկանում սրա իմաստը։ Ոչ մի նորմալ երկրում սենց բան չկա։ Կա նախընտրական ծրագիր, դրանով ընտրված մեծամասնություն ու մեծամասնության կառավարություն։
Էջանիշներ