Ես չեմ կարծում, որ նման հիմարություն կանեն: Խոպանից $10.000 ից պակաս բերողին որևէ հարցով անհանգստացնելը (նույնիսկ հայտարարագրելու հարցով) էշություն ա ինձ թվում:
Բայց մեծ փողերի հոսքերը անկասկած պիտի վերահսկվեն, նորմալ եկամուտներն էլ հայտարարգրվեն: ԱՄՆ-ն էդ հարցով ահագին առաջ է, փող արտասահման փոխանցելն էլ լավ վերահսկվում է:
Եթե մի պետություն ուզում է աղքատ ու ստորին միջին խավերը մի քիչ շնչեն ու առաջ գնան, ապա էդ խավերին հարկերով ու բյուրոկրատիայով լավ կլինի շատ չանհանգստացնեն:
Օրինակ եթե ես գամ ՀՀ-ում աշխատեմ որպես Նահանգների քաղաքացի, ապա իմ տարեկան եկամուտների մինչև մոտավորապես $100K նահանգները չի հարկելու, դրանից ավելը նոր հարկելու է ինչ-որ բանաձևով:
Էջանիշներ