Դանիայում ․․․նիչյո սեբե ․․․․ ինչքա՞ն ա տենաս դրսից մասնավոր փոխանցումները կազմում դանիացու եկամտի մեջ։Ու ի՞նչ տիպի փոխանցումներ են դրան։
Քու տունը շինվի, դեւ էս երկրից չե՞ս
https://www.azatutyun.am/a/29600362.html
Եթե խիստ սահմանմամբ վերցնես Դանիայում բնակվող Դանիայի քաղաքացին, ապա երևի տենց մարդ չճարվի։ Ում ինչի՞ն ա դրսից փոխանցվող փողը, երբ պետությունն ամեն ինչին տեր ա![]()
Բայց Դանիայի օրենսդրությամբ պետության ցանկացած օրինական բնակիչ պարտավոր ա սաղ եկամուտները հայտարարագրել ու հարկ մուծել։ Ու դրսից փող ստացողները հիմնականում ոչ֊ԵՄ քաղաքացի ուսանողներն են (երբեմն նաև ԵՄ քաղաքացիները, եթե որոշակի պայմանների չեն բավարարում), որոնք դանիական կրթաթոշակային համակարգ մուտք չունեն, ու տնեցիքն են իրանց պահում։ Բայց դե սրա դեմն առնելու ձևը գտել են. դանիական հաշվեհամար չեն բացում, դե արի ու հայտնաբերի![]()
Բաց էի թողելմի երկու օր ինտերնետ չես մտնում, աշխարհից կտրվում ես
![]()
Գաղթական (19.11.2018)
Նայած, ԱՄՆ-ում հարկային սիստեմը բարդ ա: Եթե ինքդ քեզ ես տրանսֆեր անում, չի հարկվում, եթե օգնություն ես ստանում, ապա կարծեմ տարեկան մինչև $20.000 միանվագ ու մի աղբյուրից` չի հարկվում, դրանից ավել հարկվում է ոչ գծային բանաձևերով, տարբեր աղբյուրներից տրանսֆեր ստանալու հարկերը հաշվելը ավելի խուճուճ է:
Առհասարակ ես կուզեի ՀՀ-ի հարկային համակարգը ԱՄՆ-ի նման լիներ, ահագին խելացի մտածված համակարգ է, բարդ ալգորիթմներով, էլեկտրոնային հայտարարագրումով, ճկուն պլանավորման հնարավորություններով (ասենք կարող ես պլանավորել, թե հարկերիդ վճարումներոը տարվա կտրվածքով ոնց բաշխես), հեշտ հասանելի հարկային պատմությունով, անհատական թոշակի հաշվիչով, և այլն: Ասենք հենց հիմա կարող եմ «թոշակի» կայքը մտնել ու տեսնել թե ամեն տարի ինչքան եկամուտ եմ ունեցել ոու ինչքան հարկ եմ վճարել, ու ասենք հիմա որ հաշմանդամ դառնամ՝ ինչքան կստանամ, հիմա որ մեռնեմ՝ կինս ինչքան կստանա, և այլն:
Մարդ կա, իր հարկերը հայտարարագրելու համար փաստաբան է վարձում, մի $500-$2000 փող է տալիս, որ հարկերը հաշվի: Մեծ մասը ծրագիր են օգտագործում (ասենք turbotax), դա էլ է վճարովի, մի $50-$100 կախված հարկերի բարդությունից, կարելի է ձեռով ու թղթերով հաշվել ու հաշվարկը փոստով ուղարկել հայտարարգրելու: Եթե հարկային իրավիճակդ բարդ է, պիտի հաշվապահականի մագիստրոս լինես, որ դնես ձեռով մի քանի օր հաշվես, ավելի լավ է՝ ծրագրով: Մյուս տարվա սկզբին նախորդ տարվա հարկերը հայտարարգրելիս ամփոփվում են, ու ավել վճարած հարկերը քեզ հետ է գալիս, կամ պակաս վճարածները վճարում ես: Եթե տարվա կտրվածքով չափից ավելի քիչ ես վճարել, տուգանվում ես, իսկ եթե չափից շատ շատ ես վճարել, ու նահանգից քեզ զգալի refund ա եկել, ապա դա համարվում է եկամուտ, որից էլի հարկ ես վճարում:
Երկրի դրսից ու ներսից ստացվող եկամուտները տարբեր ձևերով են հարկվում, մաքսիմում գումար կա, որը չի հարկվում, մի խոսքով լիքը հետաքրիր ա հարկային կյանքը:
Մանրից ես էլ եմ գալիս են մտքին, որ տափակ հարկային համակարգը մի տեսակ շատ տափակ ա, եթե խնդիր ենք դնում համահայկական մախինացիաների դեմն առնել, ապա տափակ հարկերը վայթե շատ չօգնեն, նորմալ համակարգ է պետք մտածել:
Քանի թոշակի ու արտոնությունների չափը վճարած հարկերից էականորեն կախված չի, ինչ էլ մոգոնեն, էշություն ա լինելու:
Si vis pacem, para bellum
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ