User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 2138 հատից

Թեմա: Փաշինյանի կառավարության գործունեությունը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Չուկ ջան, արի հատ-հատ պատասխանեմ, բայց դու սրան մի վերաբերվի, թե հետդ կռիմ եմ անում․ չեմ անում, ու կարաս չպատասխանես էլ, քանի որ չեմ հավատում թե էս թեմայում մենք կարանք քաղաքակիրթ զրույց ունենալ, քանի որ դրա անհնարինությունը մեկ անգամ չէ որ ապացուցել ես։
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծլնգ, բողոքում ես, որ վիրավորում եմ։ Օքեյ։
    Չեմ բողոքում, փաստում եմ։ Իսկ դու իմանալով էլ, որ հատուկ վիրավորում ես, մեկ ա մեջդ քաղաքավարություն չկա, որ դա չանես, կամ պահի տակ ներվայնացած անելուց հետո հանգստանալուցդ պես ներողություն խնդրես։ Ու չկարծես թե սպասում եմ քեզնից դա, օքե՞յ։

    Բայց ներվերս իսկապես էլ չի դիմանում բուլշիթին ու իրականության խեղմանը, ցինիզմին։
    Իրականության խեղում չկա։ Վիդեոն ասում ա, որ կանգնացվել ա միմիայն շարասյուն լինելու համար։ Ոչ մի անգամ չի նշվում, որ լքտի են իրենց պահել, խախտում են արել։ Կանգնացվողն էլ հրապարակային հայտարարել ա, որ կանգնացրել, նկարահանել ու բաց են թողել՝ ոչ տուգանել են խախտման համար, ոչ այլ բանի մասին ոչ մի կողմից զրույց չկա։ Ցինի՞զմ։ Բուլշի՞թ։ Հա, ես էլ եմ հոգնել դրանցից, երբ մարդ հելնում հրապարակային ասում ա «խի էդ ո՞ր դատավորը կարա իմ ասածով չանի, էդ ո՞ւր ա էդ դատավորը, բերեք տեսնեմ», հետո երկու օր հետո Ռոբիկի իրեն դիմած «կփոշմանի որ հետս կապնվել ա» արտահայտությանն ասում ա՝ րազբոռկեքի տոնով խոսացող գող-ավազակ ա։ Ցինիզմ ու բուլշիթ։ Հավասարացնո՞ւմ եմ Նիկոլին Ռոբիկի ու Սերժի հետ։ Բնականաբար ոչ, ու եթե դու իմ ասածների մեջ սենց բան ես տեսել, ապա ի՞նչ ասեմ, անհույս ա։ Կարծո՞ւմ եմ, որ հեղափոխությունը ավարտին հասցնելու ավելի արդյունավետ ու ավելի արագ, հաստատուն ու իրավաճանաչ հաարակություն կառուցելու ձևեր կան՝ այո, այո ու այո։ Ու Նիկոլը ինքը քննադատությանը շատ նորմալ ա վերաբերվում, իր լրագրողների հարցերին պատասխանելուց, ու այդ քննադատությունով էլ է ուժեղանալու ու գնալով ավելի ճիշտ ու անթերի քայլեր անելու։ Իսկ ձեր քննադատներին լռեցնելը հեղափոխությունը մենակ թուլացնելու ա, որտև չեք օգտագործում այդ քննադատողների ռեսուրսը, ու այդ նույն քննադատությունները գալու են հակառակորդ ջոկատից, ու գալու են խոցելու համար։

    Կարճ. որևէ մեքենա, որևէ շարասյուն հենց էնպես չի կանգնացվում։ Բոլորը կանգնեցվում են կամ հասարակական կարգը խախտելու, կամ օպերատիվ ինֆոյի հիման վրա։ Ու էդ շարասյուների մասին իմացողներս լավ գիտենք, թե փողոցներում իրանք ինչ բեզպրեձել են անում՝ թե՛ երթևեկության ընթացքում, թե՛ երթևեկությունը կանգնացնելով ու անցորդներին կպնելով։
    Օքեյ, անո՞ւմ են, կանգնացրու տուգանի, հետո նորից կանգնացրու մաշնեքը ձեռներից առ, որ ճամփեքից պակասեն։ Իսկ մենակ ավտոշարասյուն լինելու համար (տես նախորդ գրածս) կանգնացնել ու 3 րոպե հետո բաց թողելը մենակ շոուա։

    Ու կրկնվեմ, որ կարանք մեզ քցենք Ծառուկյանի բաղչեքն ու օրենքի ինչ որ տառից սխալ կախվելով հավասարություն մտցնենք նոր ու հին իշխանությունների մեջ։ Իսկապես կարող ես տենց անել։ Բայց մտքիդ ծերով էլ չանցկացնես, որ դա չեմ ֆիքսելու, ցույց չեմ տալու գրածներիդ ցինիզմն ու աբսուրդը։
    Ուզում ես ֆիքսի, ուզում ես ծալի, ուզում ես ցույց տուր կամ թաքցրու․․․ բոլորս էլ մեր շնորհքի ու հասկացողության սահմաններում ենք մեզ դրսևորում, ու թե քեզ թվում ա, որ ես գիշերները չեմ քնում` մտածում եմ թե դու ինչ ես անելու իմ ասած-գրածների հետ, ապա ասեմ, որ մտքից ծերով թող տենց հիմարություն չանցնի:

    Լավ լեր։
    Կամ։ Տարոսն էլ քեզ։
    Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 17.09.2018, 00:37:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (17.09.2018)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 30
    Վերջինը: 09.04.2017, 21:42
  2. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 242
    Վերջինը: 20.03.2011, 17:03
  3. Քաղաքացին ընդդեմ ՀՀ կառավարության
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 01.09.2009, 15:05
  4. ՍՍ-ի գործունեությունը` որպես <<նորընտիր>>
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 15.01.2009, 18:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •