80 000 ստացողը 20%-ի դեպքում վճարում էր 16 000 դրամ հարկ։ Հիմա 23%-ի դեպքում վճարելու ա 18 400 դրամ։ Այսինքն ընդամենը 2 400 դրամ ավել։ Բայց էս փոփոխությունը կարա բերի նրան, որ 2 տարի հետո 80 000 ստացողը ստանա ասենք 120 000 դրամ։ Կարող ա և չբերի, բայց կարծում եմ առավել քան արդարացված արդարացված փորձ ա։ Որովհետև 80 000 դրամ ստացողին ոչ մի հարկային արտոնությամբ չես կարա օգնես։ Կարաս օգնես մենակ աշխատավարձը կրկնապատկելով, իսկ դրա համար տնտեսական, հարկային ռեֆորմներ ու փոփոխություններ են պետք։ Հիմա մարդիկ փորձում են ինչ-որ բան անել։ Սրանից ոչ մեկը զգալի չափով չի տուժելու, բայց կարող ա բոլորս շահենք արդյունքում։
Մարդիկ քննարկել են, ամենայն հավանականությամբ լուրջ մասնագետներով, եկել են էն եզրակացության, որ սա կօգնի տնտեսությանը։ Թող անեն, տեսնենք կօգնի, թե չէ։