User Tag List

Էջ 19 143-ից ԱռաջինԱռաջին ... 91516171819202122232969119 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 271 համարից մինչև 285 համարի արդյունքները՝ ընդհանուր 2138 հատից

Թեմա: Փաշինյանի կառավարության գործունեությունը

  1. #271
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր ջան, շատ ես ֆիքսվել 80.000-ի վրա։ Հայաստանում, գոնե վիճակագրությունն ասում ա, որ միջին աշխատավարձը 170.000 ա։ Էտ նշանակում ա, որ մեծամասնությունը մոտ էտքան ա աշխատավրձ ստանում, ու իրանց, այսինքն մեծամասնության հարկային բեռը թեթևանալույա։ Իսկ նրանք, ովքեր 80.000 են ստանում, էտ ստացողներին հարկային քաղաքականությամբ չես կարա օգնես։ Հայաստանի կարգի երկրներում հարկերը երբեք սոցիլական ֆունկցիա չեն կատարել ու մի հազար տարի էլ դեռ չեն կատարելու, քանի որ Հայաստանը մինչև դառնա Դանիա հազար տարի կանցնի։ Էտ մարդկանց մենակ ծախսային քաղաքականությամբ ա հնարավոր օգնել - նպաստ, ձրի կամ էժան տրանսպորտ, ձրի առողջապահություն, և այլն։
    Ստեղ միջին աշխատավարձի հաշվարկելու խնդիր էլ կա։ 170 000֊ը թվաբանական միջին ա, մեդիան չի։ Իսկ եթե մյուս ծայրում միլիոններ վաստակող փոքրամասնություն կա, բնականաբար միջինը շեղվելու ա դեպի վերև։ Ես կուզենայի իմանալ, թե Հայաստանում աշխատավարձի մեդիանն ինչքան ա, ու էդ թիվը ոչ մի տեղ չկա։


    Տենց ուղղակի կապ գտնելը արագ անհնար ա, կամ էլ պետք ա գիրք գրել։ Բայց դու սենց պարզ նայի հարցին․ էն երկներում որտեղ ստվեր չկա, կյանքը բարեկեցիկ ա, աղքատություն չկա, սոցիալական արդարություն կա, օրինակ՝ Դանիան։ Էն երկրները որտեղ ստվեր կա, կյանքը բարեկեցիկ չի, լիքը աղքատներ կան, սոցիալական արդարություն չկա, օրինակ՝ Հայաստանը։ Ու կարաս էս պարզ մոդլեը վերցնես ու երկիր առ երկիր կիրառես ու գրեթե միշտ ճիշտ կլինես։
    Համաձայն եմ, որ ստվերի ու բարեկեցության միջև որոշակի հակադարձ կապ կա, բայց ստվերը միակ գործոնը չի։ Նույն կերպ կարամ ասեմ՝ վերցրու համահարթ հարկմամբ երկրները ու ասա, թե դրանցից որ մեկն ա բարեկեցիկ։

  2. #272
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու մի պարզ բան չես կարողանում հաշվի առնել՝ թղթերի վրա նշված համակարգը ոչ մի գրոշի արժեք չունի, քանի չի աշխատում նենց, ոնց թղթի վրա է գրված: Հիմա Դանիայի համակարգը ՀՀ-ում մտցնես թղթաբանությունների տեսքով, դա չի նշանակում, որ դա կաշխատի, ու ՀՀ-ն կդառնա Դանիա: Պատկերացրու, փորձել են էքսկավատոր սարքել, բայց խիյարը թարս ա բուսնել, ու էքսկավատորի կաբինկեն ու կովշը տեղերով փոխվել են, իսկ գործը մնացել ա: Որպեսզի մի բան դուրս գա, առաջարկում են չաշխատող էքսկավատորը փոխարինել լապատկով, հետո էքսկավատորի հարցերը լուծել, եթե նորմալ մեխանիկ էդ ընթացքում ճարվի:
    Ես բնավ չեմ ասում, թե ՀՀ֊ն կդառնա Դանիա, բայց ասում եմ՝ ստվերի դեմ պայքարի ավելի արդյունավետ միջոց կարա լինի։



    Բիզնեսի ծաղկելը նշանակում է հավասար մրցակցային պայմաններ ու ինչը վերաբերում է նաև աշխատողներին, և սոցիալական հավասարությունը դա «ձախերիդ» նպատակն է, իսկ ՀՀ-ի առաջնային նպատակը էս պահին մի քիչ ոտի կանգնելն ա, ՀՀ-ն չի կարող միանգամից սոցիալական հավասարություն սարքել չմո տնտեսությունով, չաշխատող ու կոռումպացված հարկային ու մնացած համակարգերով: Այսինքն սկզբի համար կոռուպցիայից ազատվել է պետք, ու քանի որ էդքան խելք ու պրոֆեսիոնալներ չունենք՝ սկսում ենք լապատկայից:
    Սոցալական հավասարությունը վիճելի հարց է, ու որոշ երկրների դեպքում կարող է բերել լճացման, Սովետական Միությունն էլ էր սոց հավասարություն, պետք հաշվի առնել, որ էսօրվա Հայաստանում դեռ սովետական հոգեբանությամբ լիքը մարդիկ կան, որ կյանքում Դանիան չեն տեսել: ՀՀ-ի դեպքում կրկնեմ՝ իմ կարծիքով էս պահի խնդիրը շատ հեռու է սոցիալական հավասարության խնդրից, մենք դեռ հացուպանիրը չգիտենք ոնց բռնել, դու ֆոկուս ես եղել գինու բաժակների ընտրության վրա:
    Դանիան գիտե՞ս ոնց ա Դանիա դառել։ Ժամանակին սոցիալական բունտ ա էղել, ներմուծվել են սոցիալական հավասարություն ապահովող զանազան համակարգեր։ Ու հիմա էլ էստեղ բիզնես դնելն ահավոր հեշտ ա, սկսնակ բիզնեսներին էլ լիքը արտոնություններ են տրվում։ Ու այ տենց էս ֆոնի վրա բիզնեսն էլ ա ծաղկել, սոցիալական հավասարությունն էլ։ Սովետական Միության լճացման պատճառը սոցիալական հավասարությունը չէր, կոռուպցիան էր։ Թե չէ հավատա, Դանիան իրա համայնքակենտրոն համակարգով Սովետից էնքան չէր տարբերվում, ինչքան քեզ ու մյուսներին կարա թվա (հիմա մի քիչ ավելի ա տարբերվում, որովհետև կապիտալիզմը ծաղկում ա, ու օ՜ զարմանք, սոցիալական անհավասարությունը մեծանում ա)։

    Ի՞նչ ա նշանակում մի քիչ ոտի կանգնել։ Մի քիչ փո՞ղ լցնել բյուջե։ Բայց աղքատը շարունակելու ա աղքատ մնալ, հասկանու՞մ ես։ Բյուջե լցնելով աղքատի փոր չես լցնի։ Իհարկե, ոտքով֊ձեռքով համաձայն եմ, որ կոռուպցիայից ազատվել ա պետք, ու որ դա առաջնային ա։ Իմ խնդիրն էն ա, որ էն մեխանիզմը, որ ներդրվելու ա, ահագին հավանական ա՝ օգուտ չտա կոռուպցիայի դեմ պայքարում, դեռ մի բան էլ կավելացնի սոցիալական բևեռացվածությունը։ Արդյունքում՝ կոռուպցիա կունենաս ու կունենաս սոցիալապես է՛լ ավելի բևեռացված հասարակություն (տես համահարթեցված հարկային համակարգի անցած Ռուսաստանի, Վրաստանի ու Հունգարիայի փորձը, ի՞նչ երաշխիք ունես, որ դա Հայաստանում չի կրկնվի)։

  3. #273
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ստեղ միջին աշխատավարձի հաշվարկելու խնդիր էլ կա։ 170 000֊ը թվաբանական միջին ա, մեդիան չի։ Իսկ եթե մյուս ծայրում միլիոններ վաստակող փոքրամասնություն կա, բնականաբար միջինը շեղվելու ա դեպի վերև։ Ես կուզենայի իմանալ, թե Հայաստանում աշխատավարձի մեդիանն ինչքան ա, ու էդ թիվը ոչ մի տեղ չկա։
    Մեդիան չի, ու լավ բան ես ասում, իրոք օգտակար կլիներ, եթե էտ վիճակագրությունն էլ ցույց տային։ Չնայած փողով տվյալենրի բազան կարելիա առնել կարծեմ Վիճ Ծառայությունից ու հաշվել։ Ամեն դեպքում, հաստատ պարզ միջին, mean էլ չի: Կշռված միջին պետք ա լինի, թե չէ տվյալի սաղ իմաստը կկորի։

    Բայց դու կարաս նայես վիճակագրությունն ըստ ոլորտների։ Չեմ կարծում, որ սպասրակման, մշակույթի ու կրթության ոլորտներում միլիոնատեր աշխատավարձ ստացողներ կան։ Ինչորայա, չեմ ուզում Վիճ Ծառայության մեթոդաբանությունը քննարկել, քանի որ զահլա չկա էտ մանրամասների մեջ խորանալու։ Կարամ պարզ ենթադրեմ, որ Հայաստանում փիս հարուստները աշխատավարձ չեն ստանում ու ոչ մի տեղ էտ տվյալները չի երևում։ Իրանց եկամուտներն ուրիշ աղբյուրներից են ու աշխատավարձային վիճակագրությունն իրանց չի ներառում։ Ես ընդունում եմ պատոնական տվյալը, 170.000 դրամ։

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Համաձայն եմ, որ ստվերի ու բարեկեցության միջև որոշակի հակադարձ կապ կա, բայց ստվերը միակ գործոնը չի։ Նույն կերպ կարամ ասեմ՝ վերցրու համահարթ հարկմամբ երկրները ու ասա, թե դրանցից որ մեկն ա բարեկեցիկ։
    Դե սկսել են գործոններից մեկից։ Ես մի քանի անգամ ասել եմ, Հայաստանի թիվ մեկ պրոբլեը compliance-ն ա։ Ինձ թվում ա, որ էս փոփոխությունները պիտի օգնեն, որ compliance-ը բարձրանա։ Ես արդեն մի քանի կոնկրետ օրինակ գիտեմ, որ պատրաստվում են կամ արդեն իրանց թաքցրած մեկ երկու աշխատողներն գրանցել են, ու իրանք էլ սկսել են եկամուտները ցույց տալ։ Ներկայանալի թիվ չի, բայց եթե ես երկու հոգու գիտեմ երկու շաբաթ Հայաստանում լինելով, ուրեմն հաստատ լիքը մարդիկ կան։

  4. #274
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Դանիան գիտե՞ս ոնց ա Դանիա դառել։ Ժամանակին սոցիալական բունտ ա էղել, ներմուծվել են սոցիալական հավասարություն ապահովող զանազան համակարգեր։ Ու հիմա էլ էստեղ բիզնես դնելն ահավոր հեշտ ա, սկսնակ բիզնեսներին էլ լիքը արտոնություններ են տրվում։
    Ես ոնց հասկացել եմ, Հարկային Օրենսգրքի փոփոխություններով փոքր ու միկրո բիզնեսի համար լիքը պարզեցումներ ու օգտակար փոփոխություններ են սպասվում։ Սաղ ֆիքսվել են եկմատային հարկի վրա, քանի որ բոլորին ա էտ առնչվում, ու քանի որ Նիկոլը սկզբից մենակ դրա մասին պոսեց։ Բայց փոփոխություններն աչքիս ավելի ընգրկուն են քան համահարթեցումը, ու նպաըակներից մեկն էլ փոքր բիզնեսը խթանելն ա։

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (11.09.2018), Ծլնգ (11.09.2018)

  6. #275
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես բնավ չեմ ասում, թե ՀՀ֊ն կդառնա Դանիա, բայց ասում եմ՝ ստվերի դեմ պայքարի ավելի արդյունավետ միջոց կարա լինի։
    Բյուր ջան, որ ասում ես ավելի արդյունավետ միջոց կարա լինի, դա ո՞ր միջոցն ա։ Եկեք սկսենք փորձել գների մոտավոր գնահատմամբ խոսենք, թե չէ մի կողմից ասում ենք աղքատներին հարկերից դուրս օգնելու ավելի արդյունավետ միջոց կա, մյուս կողմից էլ ասում են ստվերի ու կաշառակերության դեմ ավելի արդյունավետ միջոց կա։ Իմ պատկերացմամբ սոցիալապես խոցելի խմբերին շատ հեշտ ա հարկերից դուրս օժանդակություն ցույց տալը, մանավանդ եթե ստվերը պակասեց ու բոլոր աշխատավարձները սպիտակեցին։ Բայց ստվերը վերացնելու արդյունավետ միջոցներ ես չգիտեմ, ճիշտն ասած․․․ ստվերը ոնց էլ նայես կորուստ ա, ու պիտի ինչ-որ գին տաս էդ ստվերը լույսի տակ քաշելու համար, ու ըստ իս այն միջոցները, որոնք ստվերին խրախուսելու են իրա ոտքով լույսի տակ գա ավելի արդյունավետ են, քան հետևից հատ-հատ ընկնելը։ Ու սա մի քիչ ավելի երկար բազառ ա, բայց մի երկու հակահեղափոխական բան ասեմ․․․

    Էս բոլոր հեղափոխական քաղ գործիչներին ու կողքից հրճվողներին լսում եմ, ու ասում եմ՝ արա, կամ ես եմ լրիվ դոդ, կամ էլ սրանք հասարակ թվաբանություն չգիտեն։ Հելնում հրապարակում ասում են՝ մարտի 1-ի գործը լրիվ բացահայտված ա, բայց էլի ու էլի քրեական գործեր են բացվում, նոր նկարահանումներ (աշխարհում շուտով երկուսի փոխարեն երեք ֆիլմարվեստի կենտրոն ա լինելու․ հոլիվուդ, բոլիվուդ ու ԱԱԾավուդ), բան։ Էդ անտերը դատական համակարգը մինչև հեղափոխությունն էր արդեն գերծանրաբեռնված, ստեղ էլ ենք քննարկել, որ ստից դատական գործերը տարիներ են տևում, շատ ժամանակ գործերը դատական համակարգով վերուվար են լինում, որտև կոմպետենտության ի սպառ բացակայություն ա, դատապրոցեսուալ օրենքներն էլ նենց այլանդակություն են, որ ԸՕ-ն դեմները շեդևր ա թվում, ու մեկ ա էդ օրենքների վրա շռող չկա՝ դատական իշխանությունը մեկ ա իրենք են։ Ու մենք դնում էդ կարերից ճռռացող դատական համակարգը լցնում ենք նոր գործերի երկրաչափական պրոգրեսիայով աճող քանակով, ու ասում ենք՝ սաղ լուծված ա․․․ արա վայ քու, էս ի՞նչ եղավ, էն խի՞ Ռոբիկին բաց թողին։

    Ու հիմա լրիվ նույնն էլ ստվերի դեմ պայքարում ա լինելու։ Հայաստանում ամեն ինչն ա ստվերով ու կաշառքով եղել, հիմա որ դնես սկսես ականջներից դեպի լույս քաշել, բոլորս պիտի գնանք ՀՔԾ ու ոստիկանություն գործի ընդունվելու, որ էդ գործերի քանակի տակից դուրս գանք, ու մեկ ա որ դրանցից մի քանիսն էլ հասան դատական համակարգ՝ քաշված ենք։ Էդ բոլորը ախր ռեսուրսներ ա պահանջում, մասնգետներ ա պահանջում, պրոցեսների շիտակ աշխատանք ա պահանջում, ու այդ բոլորի շվեյցարական ժամացույցի աշխատանքի բերելուց հետո՝ համբերություն ա պահանջում։ Իսկ հիմա բոլորս մի ոտի վրա թռվռալով հանրային զուգարանի դուռն ենք ծեծում, որ մեր փայ մեզ տանջող դարդերից թափով ազատվենք։ Չի լինում տենց բան, չես կարա ասես «հեն ա Դանիայում սաղ օնլայն ա արվում, խի Հայաստանում չեն անում» ու սպասես որ վաղվանից անելու են ու ոշմիկոպեկ դա չի նստելու տենտեսության վրա, չես կարա ասես «սաղ բացահայտված ա» ու չտուժես նրանից, որ մարդիկ քեզնից գլուխ են թեքելու երբ Քոչարյանը ԱԺ ընտրությունների ա մասնակցելու, ու չես կարա ամբողջ ստվերը տփելով ու օպերատիվ նկարահանումներով լույս աշխարհ բերես՝ չունենք մենք տենց ռեսուրսներ։

    Դրա համար էլ հեղափոխությունից հետո համաներում են անում՝ թե թեթև հանցավորների, ու թե մեծ ու փոքր կապիտալի, որտև էդ ամբողջի հետևից գնալու համար երկիրը ու հասարակությունը ֆիզիկապես պատրաստ չի։ Ու ինչ-որ տեղ հարկային օրենսդրության փոփոխությունն էլ ա պետք համարել համաներման միջոց․ հիմա միլիոններ աշխատողներին «ներում ենք», պատրաստ ենք այդ գինը վճարել, որ ավելի մեծ գներ չվճարենք այդ ստվերը ծեծելով մթի ձեռից քաշել-հանելու համար, նույնիսկ թե կարողանայինք դա անել, ինչը էլի հարցականի տակ ա, որտև ուղղակի ռեսուրսներ չունենք։

    Իսկ հարկերով սոցիալական հարցեր լուծելը պանդորայի արկղ ա։ Մի անգամ որ որոշում կայացրեցիր, որ հարկերը կարելի է օգտագործել էս ու էն խմբերին օգնելու համար՝ վերջ, հա էլ շերեփը հարկերի մեջ ես պահելու, ու շուտով Դանիայի խրթին համակարգին երնեկ ենք տալու։ Ոնց որ ուսանողը գալիս ա քննության, դասախոսն էլ թողի, որ հետը մի փոքր թղթի վրա շպարգալկա բերի, որտև վերջին շաբաթը հիվանդանոցում էր պառկած․․․ պա՜յ, մեկ էլ էն մի ուսանողը ասելու ա՝ ես էլ մրսած էի, չէի կարում պարապել, բայց հիվանդանոց չեմ գնացել, էն մյուսն էլ ասելու ա՝ ոտս ոլորվել էր, գրադարան չէի կարում գնալ, էն մյուսն էլ՝ աչքերս ցավում էին ու տենց։ Այնինչ միմիայն պետք էր այն հիվանդանոց պառկածի համար բժշկի թղթի հիման վրա մի փոքր քնությունը հետաձգել։ Հիմա որ հարկերի մեջ մի անգամ մտար, որ 150000-ից քիչ ստացողներին աջակցես, էն մյուսն էլ գալու ասելու ա՝ էնի տատուց մնացած բնակարանում ա ապրում, իսկ ես վարձ եմ տալիս, մյուսն էլ բազմազավակ ընտանիք ա, էն մեկն էլ կույր ա, էն չորրորդն էլ մեծահասակ ծնողներ ա պահում ու տենց հարկային օրենսդրությունդ դառնալու ա փլավքամիչ, ու այդ փլավքամիչի ծակերից ամենաշատ օգտվողները լինելու են հենց նենգ օլիգարխները, ովքեր կարող են իրենց թույլ տալ դվայնոյ-տռայնոյ հաշվապահություն վարող հաշվապահների բանակներ, իսկ Բում-երը, Աթեիստները, Տրիբունները, Չուկը (Չուկի ցավը ես տանեմ) իրենց ազնիվ մոտեցումներով կողքից նայելու են ու ասեն՝ արա WTF, սրա՞ համար էր հեղափոխությունը, որ մենք ազնիվ հարկեր տանք, իսկ մի կողմից խոցելի խմբերի հագով օրենսրությունը կարվի, մյուս կողմից էլ էդ կարկատաններից օլիգարխները օգտվեն ու կուշտ փորները ավելի չաղացնեն։

    Իսկ որ ստվերին ասես՝ ցավդ տանեմ, արի քեզ աղ ու հացով կդիմավորենք, իսկ թե չգաս, ոռդ կծու բիբար ենք կոխելու, ստվերի մի ահռելի մասը վազելով կգա աղ ու հաց ուտելու, դե էն մնացած մի երկուսի վրա էլ կծու բիբարներս կհերիքի։ Ու այդ ստվերի լույսով կարաս խոցելի խմբերին էլ աղ ու հացով ծրագրեր իրականացնես, ու կամաց բրթես դեպի միջին խավ, որ տնտեսության վրա բեռ չլինեն։

    Իսկ աղքատ վիճակով սոցիալիզմի ներմուծումը, մանավանդ կոռուպցիայի ու ստվերի հարուստ անցյալով, այնքան էլ արդյունավետ չի։ Ու ներող սենց երկար-բարակի համար։ Ես մեկ ա բոլորիդ էլ սիրում եմ, իսկ Բյուրին ամենաշատը (ու սա ազնիվ անհեգնանք սիրո սմայլիկ ա)։
    Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 11.09.2018, 14:26:

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (11.09.2018), Տրիբուն (11.09.2018)

  8. #276
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ի դեպ էս նախորդ գրառմանս ֆոնին մի բան էլ սաեմ․․․ Դավիթ Սանասարյանից հավեսս գալիս ա, մարդը ոչ թե գործեր-մործեր հարուցելով ա զբաղված, այլ մտնում մի հատ հաշվապահությանն ա նայում, ու սրանք վազելով գալիս պլատիտ են լինում մարդը գործ անելու ձևը գիտի, դե կողքից մի երկու քրեական գործ հարուցելն էլ for good measure նպաստավոր ա։ Երկար ու հաջողակ կարիերա ա սպասում Դավիթին։

  9. #277
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,737
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    80 000 ստացողը 20%-ի դեպքում վճարում էր 16 000 դրամ հարկ։ Հիմա 23%-ի դեպքում վճարելու ա 18 400 դրամ։ Այսինքն ընդամենը 2 400 դրամ ավել։ Բայց էս փոփոխությունը կարա բերի նրան, որ 2 տարի հետո 80 000 ստացողը ստանա ասենք 120 000 դրամ։ Կարող ա և չբերի, բայց կարծում եմ առավել քան արդարացված արդարացված փորձ ա։ Որովհետև 80 000 դրամ ստացողին ոչ մի հարկային արտոնությամբ չես կարա օգնես։ Կարաս օգնես մենակ աշխատավարձը կրկնապատկելով, իսկ դրա համար տնտեսական, հարկային ռեֆորմներ ու փոփոխություններ են պետք։ Հիմա մարդիկ փորձում են ինչ-որ բան անել։ Սրանից ոչ մեկը զգալի չափով չի տուժելու, բայց կարող ա բոլորս շահենք արդյունքում։
    Մարդիկ քննարկել են, ամենայն հավանականությամբ լուրջ մասնագետներով, եկել են էն եզրակացության, որ սա կօգնի տնտեսությանը։ Թող անեն, տեսնենք կօգնի, թե չէ։

  10. #278
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Էն առաջին կառավարական նիստերից մեկում որ որոշվել էր Սերժին կառավարական առանձնատներից մեկ ամսվա ընթացքում ս․․իր անել հանել, ի՞նչ եղավ դրա հարցը։ Աննա Հակոբյանը ասում ա դեռ իրենց հարևան են, որովհետև պետությունը դեր տուն չի հատկացրել։ Էս պետության մեջ մի տուն չկա՞ էդ խեղճ Սերժիկի համար, մի երկու կոպեկ քցվենք մի տուն վարձեն, տո։ Դե կամ էլ թե տենց՝ տենց ա, էն դատարկ առանձնատներից մեկն էլ Ռոբիկին տրամադրենք․․․ պախանը ասում էր, չէ՝ keep your friends close and your enemies closer։

  11. #279
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էն առաջին կառավարական նիստերից մեկում որ որոշվել էր Սերժին կառավարական առանձնատներից մեկ ամսվա ընթացքում ս․․իր անել հանել, ի՞նչ եղավ դրա հարցը։ Աննա Հակոբյանը ասում ա դեռ իրենց հարևան են, որովհետև պետությունը դեր տուն չի հատկացրել։ Էս պետության մեջ մի տուն չկա՞ էդ խեղճ Սերժիկի համար, մի երկու կոպեկ քցվենք մի տուն վարձեն, տո։ Դե կամ էլ թե տենց՝ տենց ա, էն դատարկ առանձնատներից մեկն էլ Ռոբիկին տրամադրենք․․․ պախանը ասում էր, չէ՝ keep your friends close and your enemies closer։
    Ես մուֆթա տեղը գիտեմ ․․․

    http://hetq.am/arm/news/92915/khacha...taratsqum.html

  12. #280
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես մուֆթա տեղը գիտեմ ․․․

    http://hetq.am/arm/news/92915/khacha...taratsqum.html
    դրանց էլ ա ըտեղից սիկտիր անել պետք․․․ հատուկ պահպանվող անտառում կալվածատիրության ի՞նչն ա մուֆթա․․․ մի հատ ավարիյնիյ շենք Երևանում՝ պադյեզդը աղբի մեջ կորած, լիֆտն էլ՝ վեչնի փչացող․ սաղին հավքել ու շենքի բնակարաններում լցնել, թող իրենց ոտքով գնան սանիտեկի ու լիֆծյոռների հետ չանա ծեծելու, բլյած

  13. #281
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    դրանց էլ ա ըտեղից սիկտիր անել պետք․․․ հատուկ պահպանվող անտառում կալվածատիրության ի՞նչն ա մուֆթա․․․ մի հատ ավարիյնիյ շենք Երևանում՝ պադյեզդը աղբի մեջ կորած, լիֆտն էլ՝ վեչնի փչացող․ սաղին հավքել ու շենքի բնակարաններում լցնել, թող իրենց ոտքով գնան սանիտեկի ու լիֆծյոռների հետ չանա ծեծելու, բլյած
    Ասում ես

    Ինձ թվում ա ավարիյնի շենքն էլ ա շատ։ Օրինակ՝ Խաչատրյան Գագոն պիտի կյանքի մնացած մասն անցկացնի ուղղիչ աշխատանքայինում։ Ես դրա նստելը չտենամ, չեմ հանգստանալու ու կոռուպցիայի դեմ պայքարին չեմ հավատալու։ Դաժե թե սաղ տարած փողերը բերի մուծվի էլ, մեկա պիտի նստի։

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ծլնգ (13.09.2018)

  15. #282
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,669
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասում ես

    Ինձ թվում ա ավարիյնի շենքն էլ ա շատ։ Օրինակ՝ Խաչատրյան Գագոն պիտի կյանքի մնացած մասն անցկացնի ուղղիչ աշխատանքայինում։ Ես դրա նստելը չտենամ, չեմ հանգստանալու ու կոռուպցիայի դեմ պայքարին չեմ հավատալու։ Դաժե թե սաղ տարած փողերը բերի մուծվի էլ, մեկա պիտի նստի։
    Է՞ս էիր ուզում ասեիր


  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (13.09.2018)

  17. #283
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ավտոշարասյուներով շրջելը օրենքի դեմ հավասարության սկզբունք ա խախտո՞ւմ



    Հիմա հարսանիքների ավտոշարասյուններն էլ են կանգնացնելու ու բոլորին փռե՞ն ասֆալտին։

  18. #284
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ավտոշարասյուներով շրջելը օրենքի դեմ հավասարության սկզբունք ա խախտո՞ւմ



    Հիմա հարսանիքների ավտոշարասյուններն էլ են կանգնացնելու ու բոլորին փռե՞ն ասֆալտին։
    Միշտ էլ կարող ենք ինքներս մեզ քցենք պարոն Ծառուկյանի բաղչեքն ու հարսանիք ու թաղում մեջբերենք։

    Իսկ տեղացիներս գիտենք թե կոնկրետ որ շարասյունների դեմ ա էս պահին կռիվը ու թե էդ շարասյուները ինչ խնդիրներ են ստեղծում մեր երկրում։

    Ցինիզմը պիտի սահման ունենա։ Թե բա հարսանւք ու թաղում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արէա (16.09.2018), Տրիբուն (16.09.2018)

  20. #285
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Միշտ էլ կարող ենք ինքներս մեզ քցենք պարոն Ծառուկյանի բաղչեքն ու հարսանիք ու թաղում մեջբերենք։

    Իսկ տեղացիներս գիտենք թե կոնկրետ որ շարասյունների դեմ ա էս պահին կռիվը ու թե էդ շարասյուները ինչ խնդիրներ են ստեղծում մեր երկրում։

    Ցինիզմը պիտի սահման ունենա։ Թե բա հարսանւք ու թաղում
    Տեղացիներ, գիտենք, Ծառուկյանի բաղչեն․․․ Չուկ ջան, մեկ-մեկ սրինգիդ մեղեդին փոխի, ուժե ականջներս մազոլ եղան, եղբայր

    Օրենքի դեմ հավասարությունը ընտրովի չի լինում․․․ իսկ թե լինում է, այդ օրենքդ չարժի էն թղթին, որի վրա տպվում ա։ Ու թե էդքան դուխ չունեն, որ ասեն թե ինչու ա այդ ամենը արվում, այլ օրենքի դեմ հավասարություն են բուլշիթում, հա էլ դեմները դրվելու ա իրենց էշությունը։ Ցինիզմ ես ասում․․․ հա, պիտի սահման ունենա, նենց որ թարգեք էս ձեր ցինիկ-ցինիկ ասելը, թե օրենքի դեմ հավասարություն եք կառուցում, թե չեք կարում անել, ու անցումային փուլ հայտարարեք, օրենքները չեղարկեք, տեղացիներիդ իմացածներին հավքեք տարեք լցրեք աշխատանքային գաղութ՝ պրծնենք էս երկկողմանի երկերեսանությունից։

Էջ 19 143-ից ԱռաջինԱռաջին ... 91516171819202122232969119 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 30
    Վերջինը: 09.04.2017, 21:42
  2. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 242
    Վերջինը: 20.03.2011, 17:03
  3. Քաղաքացին ընդդեմ ՀՀ կառավարության
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 01.09.2009, 15:05
  4. ՍՍ-ի գործունեությունը` որպես <<նորընտիր>>
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 15.01.2009, 18:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •