Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Բյուր ջան, շատ ես ֆիքսվել 80.000-ի վրա։ Հայաստանում, գոնե վիճակագրությունն ասում ա, որ միջին աշխատավարձը 170.000 ա։ Էտ նշանակում ա, որ մեծամասնությունը մոտ էտքան ա աշխատավրձ ստանում, ու իրանց, այսինքն մեծամասնության հարկային բեռը թեթևանալույա։ Իսկ նրանք, ովքեր 80.000 են ստանում, էտ ստացողներին հարկային քաղաքականությամբ չես կարա օգնես։ Հայաստանի կարգի երկրներում հարկերը երբեք սոցիլական ֆունկցիա չեն կատարել ու մի հազար տարի էլ դեռ չեն կատարելու, քանի որ Հայաստանը մինչև դառնա Դանիա հազար տարի կանցնի։ Էտ մարդկանց մենակ ծախսային քաղաքականությամբ ա հնարավոր օգնել - նպաստ, ձրի կամ էժան տրանսպորտ, ձրի առողջապահություն, և այլն։
Ստեղ միջին աշխատավարձի հաշվարկելու խնդիր էլ կա։ 170 000֊ը թվաբանական միջին ա, մեդիան չի։ Իսկ եթե մյուս ծայրում միլիոններ վաստակող փոքրամասնություն կա, բնականաբար միջինը շեղվելու ա դեպի վերև։ Ես կուզենայի իմանալ, թե Հայաստանում աշխատավարձի մեդիանն ինչքան ա, ու էդ թիվը ոչ մի տեղ չկա։


Տենց ուղղակի կապ գտնելը արագ անհնար ա, կամ էլ պետք ա գիրք գրել։ Բայց դու սենց պարզ նայի հարցին․ էն երկներում որտեղ ստվեր չկա, կյանքը բարեկեցիկ ա, աղքատություն չկա, սոցիալական արդարություն կա, օրինակ՝ Դանիան։ Էն երկրները որտեղ ստվեր կա, կյանքը բարեկեցիկ չի, լիքը աղքատներ կան, սոցիալական արդարություն չկա, օրինակ՝ Հայաստանը։ Ու կարաս էս պարզ մոդլեը վերցնես ու երկիր առ երկիր կիրառես ու գրեթե միշտ ճիշտ կլինես։
Համաձայն եմ, որ ստվերի ու բարեկեցության միջև որոշակի հակադարձ կապ կա, բայց ստվերը միակ գործոնը չի։ Նույն կերպ կարամ ասեմ՝ վերցրու համահարթ հարկմամբ երկրները ու ասա, թե դրանցից որ մեկն ա բարեկեցիկ։