Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Հայաստանում բոլոր գրանցված աշխատողներն ունեն բանկային հաշիվ։ Եթե Հայաստանում անգամ թոշակառուները բանկային հաշիվ ունեն (թոշակները հաշվեհամարի վրա են ստանում) ու եթե ցանկացած պետական հիմնարկում գրանցված աշխատողի ստիպում են բանկային հաշիվ բացել, ինձ թվում ա՝ հեչ դժվար չի լինի դա ընդլայնել ու տարածել նաև մասնավոր սեկտորի վրա, որտեղ էլ հենց ստվերը ծլում֊ծաղկում֊բարգավաճում ա ու որտեղ էլ չգրանցված աշխատողների ու ծրարով աշխատավարձերի խնդիրը կա։
Ուսումնասիրել է պետք, թե ՀՀ աշխատողների քանի տոկոսն է գրանցված ու թոշակառուների որքան մասնը բանկային հաշիվ ունի, ու առհասարակ ինչ կապ ունեն թոշակառնուները, ՀՀ-ում կենսաթոշակներից կարծեմ եկամտահարկ չի գանձվում:
ՀՀ-ում վայթե նույնիսկ բանկերը պատրաստ չեն, որ բոլոր աշխատողները գրանցվեն ու հաշիվներ ունենան ու էդ ամենը ժամանակ, ծախսեր, կոմպետենտ ռեսուրսներ է պահանջում, չգիտեմ ինչի է քեզ էդքան պարզ թվում:

Մեկ էլ կասե՞ս ստվերն օրինականացնելուց 80 000 դրամ աշխատավարձ ստացողը ոնց ա շահելու։ Իրա կյանքը ո՞նց ա փոխվելու։
Ստվերը օրինականացնելը նշանակում է բիզնեսը բերել օրինական դաշտ, բիզնեսն օրինական դաշտ բերելը նշանակում է քչից շատից հավասար պայմաններ բիզնեսի համար, հավասար պայմաններ բիզնեսի համար նշանակում է մրցակցային պայմաններ, մրցակցային պայմանները նշանակում են աշխատանքի շուկայի պոտենցիալ բարելավվում, աշխատանքային շուկայի բարելավվումը նշանակում է աշխատավարձերի ու աշխատանքային պայմանների պոտենցիալ լավացում: Այսինքն 80000 քեշով աշխատավարձ ստացողը արդար մրցակցային պայմաններում կարող ա 200000 սկսի ստանալ: Տեսականորեն: Իմ կարճ խելքով: Ես տնտեսագիտությունից մղոններով հեռու եմ (չնայած երկու սեմեստր անցել ենք): Բայց ինձ թվում է, որ «ձախերը» ամեն ինչից տեղյակ են ու շատ լավ հասկանում են, թե ինչպես շատ արագ ու էֆեկտիվ ստեղծել բարձր ու հավասար կյանքի պայմաններ ցանկացած երկրում, ջհանդամ թե երկրում նույնիսկ բավարարի իսկի կեսի չափ պրոֆեսիոնալ մասնագետ չկա, որ էդ ամենն իրականացնի: