Ոչ մի բան էլ չեմ որոշել, տենց ա թվացել, հարց եմ տվել, դու էլ ագրեսիվ պատասխանում ես։
Հիմա դու լիքը բան չգիտես, բայց մի երկուսի հրճվանքից եզրակացություն ես անո՞ւմ, թե սենց ու նենց ա։ Էնքան փնովեցիր, որ զոռով գնացի լայվը նայեցի։Մարդը քո բոլոր հարցերին պատասխանում ա, ու սխալ ես ասում, թե Նիկոլի պլանով հիմիկվա ամենացածր բրակետը դրական բան չի տեսնելու։ Ու նաև ինքը լիքը ասում ա, որ մեր կանխավարկածով և այլն... ու հուսով եմ, որ սա չի նշանակում, թե կոֆեի բաժակ են նայել ու մեջը ստվերային աշխատավարձ են տեսել, այլ կոնկրետ պրոգնոզ ունեն, որ սենց փոփոխությունը էսքան հավելյալ եկամուտ ա բերելու ու տենց, ու էսքան մարդկանց ձեռը ավելի եկամուտ ա մնալու։ Հիմա էդ սաղ կհրապարակեն, ու կտեսնենք՝ ստվերի գնահատականներ ունեն թե չէ, սրանով երկիրը ավելի աղքատանում ա, թե հարստանում ա, միլիոնատերը միլիարդատեր դառնալու ա, թե միլիարդատերը ստվերից դուրս գալով միլիոնատեր ա դառնալու։ Ու մարդը նույնիսկ ասում էլ ա, որ եթե համահարթը ընտրվի, կնայենք նաև ամենացածր բրակետի մեջի մարդկանց ինչ հավելյալ բան կարանք անենք։ Վոբշըմ նորից, լիքը բան չգիտենք։ Բայց ես ընդհանուր պարզեցման կողմնակից եմ ու թող սոցիալական հարցերն էլ սոցիալական ծրագրերով լուծվեն, ոչ թե հարկային համակարգը տիրումեր անելով։ Այ որ լրիվ թափանցիկ ու սպիտակ ու մաքուր լինի, այ էդ ժամանակ կարանք հասկանանք թե քո առաջարկածների էֆեկտը ինչ ա լինելու, քանի որ ամբողջ ինֆորմացիային կտիրապետենք։ Բայց էն որ e-governance Հայաստանում դեռ լիքը վախտ չի լինելու, էդ հեչ։ Նենց որ ստվերն էլ պիտի համարվի հարկային համակարգի ծախս, ու դրա չափերի գնահատականներն էլ պիտի մասնակցեն որոշումներին։
Էջանիշներ