Էս ի՞նչ ոտ ու ձեռ եք ընկելարդարություն, սոցիալիզմ, ծայրահեղ աջ ու ձախ
Տնտեսագիտական տեսանկյունից հարկային քաղաքականությունը իրենից օպտիմիզացիայի խնդիր ա ներկայացնում՝ ինչպե՞ս ժողովրդից մաքսիմալ հարկ հավաքել պետական ծախսերի համար։ Ու եթե քիչ ստացողից 20% հավաքել ա մենակ լինում, խի՞ բարձր աշխատավարձ ունեցողից չփորձես մարջինալ ավելի բարձր տոկոսադրույքով էլ գանձես։ Էս ա կասեք՝ արդարություն, տռալի-վալի․․․ այ այդտեղ էլ գալիս ա օպտիմիզացիայի խնդրի հետաքրքրությունը՝ հասարակությունը ինչքան կների «արդարության» ճկում, որ փորձես ավելի բարձր պոկես։ Պրոգրեսիվ հարկային քաղաքականության հիմքում ընկած ա վերջին գանձված կոպեկի գաղափարը, այսինքն եթե քիչ եկամուտ ունեցողից գանջում ես գցենք 1000 դրամ, իսկ շատ ունեցողից գանձում ես՝ 10000, ապա երկու գանձումների վերջին դրամը նույն ցավը պիտի առաջացնի հարկատուների մոտ ու սա էլ ա արդարության ձև՝ տուր պետությանդ այնքան, ինչքան կարող ես մինչև ասենք 3րդ կատեգորիայի ցավը՝ 10 բալանոց համակարգով։ Բայց դե օպտիմիզացիայի խնդրի մեջ կան նաև Տրիբունի բոլոր նշած պայմանները (վարչական ծախսերը, հարկերից խուսափելու գինը և այլն), որով այս խնդիրը զուտ տնտեսագիտական տեսանկյունից ավելի հետաքրքիր ա դառնում, բայց այդ շատ բաների ճշգրիտ գները ոչ ոք էլ չգիտի, ու մենակ կարանք մոտավոր գնահատականներ տանք։ Ու շատ հնարավոր ա, որ միջին խավ չունեցող երկրում ավելի ձեռնտու լինի համահավասարեցումը (տափակ հարկը), քան պրոգրեսիվը՝ պետությանը եկող եկամուտի տեսանկյունից, քան պրոգրեսիվը, որտև պրոգրեսիվի դեպքում լիքը այլ ծախսեր են առաջանում, ու արդարությունն այս դեպքում կարելի է փորձել «գնել» ասենք բարձր գույքահարկով։ Թե չէ ինչ տեսակի արդարություն ասես կարանք մեջ բերենք՝ այս կամ այն մոտեցման կողմը նկարազարդելու համար․․․ ասենք այդ նույն պրոգրեսիվի դեպքում՝ ավելի բարձր եկամուտ ունեցողը կարող ա օբյեկտիվորեն ավելի բարձր տոկոսայնությամբ ա օգտվում պետության տված բարիքներից (ասենք պետության պաշտպանությունը իր հավար ավելի թանկ է, քանի որ ավելի շատ կորցնելու բան ունի), ինֆրաստրուկտուրան կարող ա շատ ավելի մեծ տոկոսով մասնակցի իր բարձր աշխատավարձի գոյացման վրա, անվճար կրթության շնորհիվ ստեղծված մասնագետները կարող ա ավելի բարձր տոկոսով նպաստեն իր բարձր եկամուտներին ու տենց, նենց որ կարելի ա լավ էլ արդարացնել, թե ինչու ավելի բարձր եկամուտ ստացողը պիտի ավելի բարձր մարջինալ տոկոսով հարկ մուծի․․․ բայց էլի, ի վերջո սա օպտիմիզացիայի խնդիր ա՝ տնտեսագիտական տեսանկյունից, թե ինչպես անել, որ պետությունը հնարավոր ամենաբարձր եկամուտը ունենա տվյալ հասարակության ու ընդունված «արդարության» զգացողությունների իրավիճակում։
Դե Նիկոլի կողմից էլ սա հանրային քննարկման հարց սարքելը նաև նպաստում ա հասարակության մեջ տարբեր «արդարությունների» գները մոտավոր որոշելու համար։ Նենց որ պիտի ծայրահեղ աջն էլ մասնակցի բազառին, ծայրահեղ ձախն էլ, ու բոլոր կենտրոնականներն էլ, որ տեսնենք վերջում էդ արդարության գինը ինչքան ա, որ պիտի մուծենք՝ պետության եկամուտները հնարավոր ամենաբարձր սարքելու համար։
Էջանիշներ