Ես գաղափարականության հետ ոչ մի կապ չեմ տեսնում, բայց վստահ ես ասում, երևի ճիշտ ես ասում։
Մենակ մի օրենսդրական նախագծով սենց եզրահանգումներ անելը ճիշտ չեմ համարում։ Ուզում ես իրոք կարծիք կազմես, թե ինչպիսին ա լինելու քաղաքականությունը պիտի համ նայես թե ոնց ու ումից են եկամուտները հավքում, համ էլ թե ում վրա ու ինչքան են փող ծախսում։ Դրա համար սպասի 2019 թվականի բյուջեի նախագծին, որը պիտի առաջիկա մի ամսվա մեջ ներկայացնի կառավարությունը։ Ու էն ժամանակ կարծիք կազմի։ Թե չէ, սենց sweeping statement-ները հեչ կառուցողական չեն։
Ես ինքս բավականին ձախական հայացքներ ունեմ, բայց տարիներ շարունակ կողմ եմ եղել, որ Հայաստանում եկամտահարկի flat rate կիրառվի։ Ու չեմ հասկանում, թե ինչի եմ ես դառնում կոռումպացված ու ուլտրաաջ։
Էջանիշներ