Արի, ես մի երկու բառով փորձեմ պարզաբանել, պաժալիստա
Մինչև բանը հասնի նրան, թե ով իրա փողը ոնց ծախսում կամ պիտի ծախսի, կարևոր նախ էս թոշակային ռեֆորմի փիլիսոփայությունը հասկանալ։
Աշխարհում երկու տիպի թոշակային համակարգ կա․
1) Սերունդների համերաշխության հիման վրա գործող, կամ այսպես կոչված Բիսմարկյան համակարգ: Էս էն ա, ինչ մինչև հիմա գործում էր, ու դեռ պիտի գործի Հայաստանում: Սրա էությունը կայանում ա նրանում, որ աշխատողները եկամուտ ստանալու ընթացքում կենսաթոշակային փոխանցումներ են անում բյուջե, իսկ թոշակառուները բյուջեից թոշակ են ստանում: Հետո աշխատողները հասնում են կենսաթոշակային տարիքի, ու արդեն իրանց ժամանակվա աշխատողները փոխանցումներ են անում, իսկ իրանք թոշակ են ստանում: Լավ մեխանիզմ ա ու շատ տարիներ աշխատել ա: Բայց մի 20-30 տարի առաջվանից սկսեցից պրոբլեմներ առաջ գալ երկու հիմնական պատճառներով (i) թոշակառուները սկսեցին ավեի երկար ապրել, քանի որ կյանքի տևողությունը երկարում ա, հետևապես ավելի երկար են իրանք թոշակ ստանալու; (ii) ծնելիություն սկսեց նվազել, հետևապես նոր աշխատողներն շուկա ավելի քիչ են մտնում, ու հետևապես կենսաթոշակային փոխանցումներ անողները քչանում են, մինչդեռ թոշակ ստացոները ավելանում են։ Համակրգը դառավ բեռ բոլորի համար, քանի որ կամ թոշակները պետք ա նվազեցնել, կամ հատկացումներ ավելացնել, կամ կենսաթոշակային տարիքը ավելացնել։ Հայաստանում սրան գումարած նաև կա արտագաղթի պրոբլեը։
2) Կուտակային համակարգ։ Էս դեպքում աշխատող կուտակում ա իրա համար։ Կուտակումներ համավքում են հատուկ ֆոնդերում, որոնք պետության կողմից լիցենզավորված են նման կուտակումներ հավաքելու ու կուտակածը ներդնելու։ Քանի որ ահռելի գումարներ են հավաքվում, էս ֆոնդերը պիտի լինեն պրոֆեսիոնալ ֆոնդեր, որ կարողանան էտ միջոցները կառավարել։ Հիմա հարց ա առաջանում, իսկ ինչի դու ինքդ չորոշես, ոնց կառավարես քո միջոցները։ Ասենք, կուտակային պարտադիր փոխանցման փոխարեն, բանկում կուտակային հաշիվ բացես, քո համար, երբ ուզում ես փոխանցես, տոկոս ստանաս, կամ բաժնետոմսեր առնես, կամ անշարժ գույք, և այլն։ Ասեմ խի․ պետությունը քեզ չի վստահում։Նախ, մեկը կարող ա կամավոր խնայում ա ապագայի համար, մյուսը չի խնայում։ Էտ չխնայողը վաղը էլի դառնալու ա բեռ պետության համար, քանի որ չեն թողնի, որ ինքը սովից մեռնի։ Երկրորդ, խնայողությունները ճիշտ կառավարելու համար պետք են գիտելիքներ, որը ոչ բոլորը ունեն, ու մասնագիտացված ֆոնդը հաստատ ավելի լավ կկառավարի, քան անհատը։ Երրորդ, ոչ մեկը քեզ չի ասում դու մի խնայի ու մի կառավարի քո սեփական միջոցները։ Բայց դրան զուգահեռ, մի պուճուր մաս էլ քո աշխատավրքից տուր թող ուրիշները անեն, որ հազար տոկոս վստահ լինենք, որ դու առանց փողի չես մնա ծերության ընթացքում։
Հաջորդ խնդիրը․ ի՞նչ օգուտ մեր երկրին էտ փողերից։ Ուրեմն, օրենքի հոդված 39-ը, այլ սահմանափակումներ հետ մեկտեղ սահմանում ա, որ «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների հաշվին կատարվող՝ արտասահմանյան արժույթով ներդրումների առավելագույն չափը չի կարող գերազանցել տվյալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընդհանուր ակտիվների 40 տոկոսը»։ Այսինքն, 60%-ը պիտի դրամային ակտիվներում ներդրվի։ Իսկ դրամային ակտիվներ կան միայն ՀՀ-ում, ուրիշ ոչ մի տեղ։ Հետևապես էս փողերի առնվազն 60%-ը ներդրվում Հայաստանում։ Էս փողերը, տենց շատ ու մի տեղ կուտակված, մեծ քանակությամբ լիկվիդայնություն ա շուկայում, որը նշանակում ա, որ տոկոսները կիջնեն, որը նշանակում ա տնտեսությանը օգուտ, որը նշանակում ա, որ համ պտությունը կարա ավելի էժան ու ազագային արժույթով պարտք վերցնի, համ բիզնեսը կարա էժան վարկեր վերցնեի, համ մենք կարանք էժան վարկեր ակնկալենք, և այլն։ Չեմ ասում վաղվանից, քանի որ էս ահագին երկար պրոցես ա, ու գործոններից մենակ մեկն ա, բայց հաստատ ինքը տնտեսությանն ավելի մեծ օգուտ կարա տա, քան եթե մենք էտ 2.5%-ը ուղղեինք ընթացիկ ծախսերին։
Վերջում, ինչ կլինի եթե էս ֆոնդերի փողը կորի - սենց պարզ ձևակերպենք հարցը։ Ուրեմն, պետությունը նախ 74 թվից հետո ծնված վարձու աշխատողների ու անհատ ձեռներեցների սաղ հատկացումները երաշխավորում ա հարյուր տոկոսով, պլյուս տարեկան ինֆլյացիան։ Երկրորդ, եթե հանկարծ նենց ճգնաժամ լինի, որ էս կարգի մեծ ֆոնդերը սկսեն վարի գնալ, ուրեմն վիճակն ընդհանուր առմամբ էնքան վատ ա, որ էական չի, թե փողերդ որտեղ ես պահել, բանկում, ֆոնդում, արժեթղթերում, թե տատիկի կրծքկալում։
Ամփոփենք, ապեր - ինձ թվում ա էս ռեֆորմը Հայաստանում այլընտրանք չունի ու պետք ա մինչև վերջ տարվի։
Էջանիշներ