Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Ավելին, իմ համար նորմալ դեմոկրատական համակարգում, երբ կա հաշվետվողականության ու պատասխանտվության գործող մեխանիզմ, մանրամասն ծրագիրը լրիվ ախմախություն ա։ Ընտրվածը պատասխանատույա իրա նախընտարական ծրագրի ու խոստումներ համար։

Էս մանրամասն ծրագրերը կարային իմաստ ունենային Մուկ, Տիգրան Սարգասյան, Ժիլետ ․․․ չընտրված ու առանց պատասխանատվության համակարգերում։ Երբ դու ընտրողին որևէ կերպ հաշվետու չես, ապա պետք են սենց մանրամասն, շուշաթղթած, պլպստան ծրագրեր, որ տպավորություն ստեղծեն, թե գործ ենք անում։
Մանրամասն թվերով ծրագրերի տեսանկյունից հետդ համաձայն եմ, բայց ընդհանուր տեսլական ու հնարավոր մեխանիզմներով ծրագիր պետք է ունենալ գոնե ինքդ քեզ համար ճանապարհային քարտեզ որպես։ Թե չէ դառնում ա բարդակ, կառավարության ամեն մի օղակ վերմակը դեպի իրեն է ձգում իր action plan-երի հիման վրա, ու համակարգված կառավարության գործունեություն չի ստացվում։ Էլի, իմ նեղ հասկանալով թե ծրագիրն ինչ ա։ Թող էլի չհրապարակեն, բայց բառադի «հեղափոխական տեմպերով տուրիստական դրախտ ենք դառնալու» տիպի մտածելակերպը զառանցանք ա։