Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Լիոն ջան, արի ֆիքսենք, որ քո շփման միջավայրը ՖԲ-ում հիմնականում ադեկվաԴականն է, աշխատավայրում՝ հիմնականում օրինախախտ ու վատ վարորդը. էն որ հաղթում ես էդքան շատ հաճախ ՃՈ փնթի աշխատանքի հետևանք է, ոչ թե որ խախտում չեն անում, վատ չեն քշում, վթարային իրավիճակներ չեն ստեղծում։ Ու հա, էդ մասսան պիտի դժգոհ լինի Նիկոլից։ Բայց էդ մասին հանրության արտապատկերումը չի։ Ու ցավոք սրտի, դու աստիճանաբար ձուլվում ես էդ մասսային։ Շատ վատ ա։
Հարգելի Chuk, արի ֆիքսենք, որ իմ ՖԲ պատի մշտական մասնակիցներից մեկը հենց քո էջն է՝ լավ գիտես իմ ակտիվությունն այնտեղ և քոմենթների և, լայքերի տեսքով։ Ֆիքսենք նաև, որ մեր երկրում մարդը կարող է մեղավոր ճանաչվել միայն դատարանի վճռով, իսկ վարչական ակտերով, երբեմն նաև՝ անբողոքարկելի դարձած ակտերի հիման վրա։ Վերջին տարբերակը թողնում ենք, իսկ առաջին տարբերակի հարցով փաստում ենք, որ ինձ դիմած վարորդների 60-70 տոկոսը անմեղ է՝ համաձայն դատարանի իսկ վճիռների։ Եվ ինձ բացարձակապես չի հետաքրքրում այն, ոչ ՃՈ-ն փնթի է աշխատում, ավելին, ավելի վատ հենց Նիկոլենց համար, եթե արդեն 2 տարի է անցել, իսկ իրենց ՃՈ-ն դեռ... փնթի է աշխատում։ Ես չեմ ձուլվի, մի անհանգստացիր, արդեն ասացի, որ վերջին տուգանքս եղել է մի չխմած 3.000 դրամանոց արագաչափ, որը ծիծաղելով մուծեցի և անցա առաջ...

Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Մհեր ջան, շատ լավ ա, որ ՔՊն սաղ համայնքները գրավելու ծրագիր չի դրել իրա առաջ։

Իսկ էս շուխուռը, որ տեսեք, թույլ է, դրա համար համայնքներում չի ինքնառաջդրվում ու հաղթում, գեներացրել են միշիկներն ու ադեկվաԴները, ձայնակցում ես ԴՈՒ։

Հետևությունները թողնում եմ քեզ։
Մխիթարի քեզ, ապեր, մխիթարիր՝ մի հատ էլ լավ ուրախացիր ժանտախտի ժամանակ կազմակերպվող 1 միլիոն դոլարանոց վհուկաքեֆով...

Ձմեռը... էէէ... ընտրությունները մոտենում են...