Ծլնգ-ի խոսքերից
Էս նույն մտածելակերպով պիտի որ նաև ասես, որ դատական համակարգին թե ինքնավարություն տանք, պատի տակ վնգստալով պիտի դատական որոշումներ ընդունեն, դրա համար թող ուղիղ հեռախոսակապ հաստատեն վարչապետի գրասենյակի հետ, որ իմանան թե ինչ որոշում երբ կայացնեն։ Բուհերին մինչև ինքնավարություն չապահովես, ոչ մի զարգացում էլ չի լինելու։ Առաջընթացի համար անրահեշտ է պատասխանատվության զգացողություն ու համակարգված հաշվետվողականություն։ Իսկ եթե առարկաների դասավանդման չափ ու ձևը պիտի դրսից որոշվի, այդ պատասխանատվության զգացումն էլ է ի չիկ լինում, հաշվետվողականությունն է չափվում է մենակ դասաժամերով, ոչ թե որակավ։ Արդյունքում էլ ունենում ենք երաշխավորված դասաժամերի գրեյֆի ասեղի վրա նստած լճացած հայագիտական ու պատմական ամբիոններ ու ֆակուլտետներ։ Իսկ որ տաս ինքնավարություն, իրենք թող իրենցով որոշեն, թե որն ա լավը, որը չէ, իսկ թե սաունա սկսեցին դառնալ, պետությունը կգա մի երկու թաթալոշ կտա, նորերին կդնի, ու կասի՝ դե ձեզ տեսնենք, թե դուք ինչ եք կառուցելու։ Ու տենց, մինչը էվոլյուցիայի հետևանքով բուհը չդառնա բուհ, ինչը կարծում եմ շատ ավելի շուտ տեղի կունենա, քան կարծում ես, եթե որոշումների քաղաքականացումը վերացվի։ Ու այս ճանապարհով կզարգանան բուհեր, որոնք անսասան կմնան անկախ երկրում օրվա քաղաքականությունից։ Իսկ եթե սովետական մտածելակերպը շարունակվի, թե ամեն հարց նախարարի կաբինետում ա լուծվում, բուհերդ էլ կշարունակեն դիպլոմի դախլա մնալ։
Էջանիշներ