Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
Ես ապշած եմ ։Ճ Փաստորեն դու կարծում ես, որ Նահանգներում մարդիկ հիմնականում բարի կամքի ու մշակույթի շնորհիվ են ասենք կարմիր լույսի տակ կանգնում, երկամուտներն ու ծախսերը տեղը տեղին ռեփորթ անում, կամ առանց կաշառքի գործարքներ անում, իսկ օրենքները ուղղակի ֆորմալ, թղթի վրա գրված նախադասություններ են, որ գրել են, որպեսզի չմոռանան, հա՞։ Ու Կալիֆորնիան ասենք Չինաստանից, Հնդկաստանից, Աֆղանստանից, Աֆրիկայից, Հայաստանից, Մեքսիկայից գաղթածների մշակույթի շնորհիվ ա դառել աշխարհի 5-րդ էկոնոմիկան։
Այսինքն, կարծում ես, որ ասենք Նահանգներում բռնեն ու սաղ օրենքներն ու սահմանադրությունը փոխեն հայկականով, բան չի փոխվելու, հա՞։ Ես համոզված եմ, ամենաուշը մեկ տարուց երկիրը քաքմեջ ա լինելու։ Չի կարելի սենց բռնել ու թքել սաղ իրավագիտության վրա (արդեն բազմիցս կրկնվում եմ, ու ես սա ասում եմ, որպես իրավագիտությունից կիլոմետրերով հեռու, մաքուր տեխնիկական կրթություն ստացած ու տեխնիկական աշխատանքով զբաղվող մեկը)։

Ու կանխատեսում։ Եթե առաջիկա ժամանակներս երկրում լուրջ ու հիմնարար սահմանադրական ու օրենսդրական փոփոխություններ չարվեն, ապա դուք կունենաք հերթական երկարաժամկետ բռնապետությունը։ Իհարկե առաջվանը հաստատ չի լինի, ավելի լավ կլինի, բայց ո՜չ այնքան լավ, որ իսկապես սաղ ներդրողները վազեն Հայաստան, կամ ՀՀ բնակչությունը դառնա 5 միլիոն (ինձ թվում է 3 էլ չի դառնա) ու միևնույն ժամանակ ո՜չ այդքան վատ, որ ժողովուրդը նորից փողոցները փակի, բայց կլինի յոլա։ Էն որ ասում են՝ դե ոչինչ, յոլա էլի, ոչ շատ լավ, ոչ շատ վատ, չենք բողոքում:
Այսինքն երկրում այս անգամ անասուն բռնապետության փոխարեն կլինի բարեգործական բռնապետություն:
Ինչքան հասկանում եմ, ժողովրդի ծանրակշիռ մասը շատ դեմ չի: Բայց սա ռիսկային ա, մանավանդ պատերազմական վիճակում գտնվող երկրի համար:
Էս ասֆալտ, խորոված, թոշակ, բանակ, նման բաներով կարելի է ուրախանալ, բայց ինձ թվում է, դուք արդեն մոռացել եք ինչի համար էիք հավաքվել։
Վիշապ ջան, ես ապշած եմ, որ իմ ասածը դու տենց ես հասկացել։