User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 2138 հատից

Թեմա: Փաշինյանի կառավարության գործունեությունը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Պարոն վարչապետը եկավ Սինոփսիս, մի 25 րոպե վերացական ներկայացրեց իր ճամփորդության նպատակը, հետի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը իր նախորդ անգամ ներկայացրած պրիմիտիվ սլայդները նորից թռուցիկ ներկայացրեց, թե ոնց է Հայաստանը ճիշտ տնկած թփերից վերածվում թավ անտառի ու ոնց են հայաստանցիները կամրջով կապվում կալիֆորնիացիների հետ, հետո մի քանի հոգի կցկտուր ու անպրոդուկտիվ հարցեր ուղղեցին (կես ժամում վարչապետը երկա՜ր անիմաստ ծավալվեց 3-4 անիմաստ հարցերի վրա), որոնց մեջ նաև Ամուլսար բառը կար, ինչը լսելուն պես պարոն Վարչապետը թերևս կարելի է ասել մուննաթ եկավ ակնհայտորեն դեբիլ ժողովդրի վրա, որոնք հանքերից, էկոնոմիկայից ու բնապահպանությունից գաղափար չունեն (ինքը արդեն ունի), հավելեց, որ աշխարհի ցանկացած նորմալ երկիր պիտի հանք ունենա ու որ մարդիկ Կալիֆորնիա եկել են ոչ թե ոչխար արածեցնելու, այլ ոսկու հետևից (թերևս ստեղ թքած ենք ունենում, թե Կալիֆորնիայում ոսկին հանքանյութից ցիանիդով էր կորզվում, թե պարզապես գետերից ու հողից հավաքվում էր, ու որ ներկայումս Կալիֆորնիայում մետաղի հանք չկա ու Նահանգները հանքարդյունաբերության, միջավայրի ու առհասարակ ամեն ինչի վերաբերյալ ամենախիստ կարգավորումներ ունեցող երկրներից է), և ինքը շատ տխուր է Հայ ժողովդրի նման վերաբերմունքից։
    Միակ մխիթարականն այն էր, որ ասեց, որ Հայաստանում մարդիկ պիտի հարստանան կրթության շնորհիվ, ոչ թե օլիգարխ դառնալու, և որ Հայաստանում 3 տարեկանից պիտի կրթվեն ու կրթությունը բոլորին պիտի հասանելի լինի (էս սփյուռքահայերի սիրած կենացներից է, անուշ խմեք):
    Մի խոսքով՝ Հայաստանի գերագույն խնդիրն ու նպատակը այս պահին փողն ու տնտեսությունն է, և իմ տպավորություններով պարոն Վարչապետին թվում է, թե ընդհամենը հարկային արտոնություններ տալով կարելի է խոշոր ներդրումներ կպցնել (ասենք հարկային արտոնություններ շատ երկրներում կան, բայց չգիտես ինչու խոշորագույն ՏՏ ընկերությունները կուտակվել են միջինից բարձր եկամտահարկ գանձող ու խայտառակ թանկ հողի, գույքի ու առհասարակ կյանքի գին ունեցող Կալիֆորնիայում)։ Մարդու իրավունքների, օրենքների, սահմանադրության, հարմարավետության մասին ոչ մի խոսք։
    Տեսնենք ինչ կլինի։
    Մինչև ոսկու տենդն էլ Կալիֆորնիայում վաբշե մարդ չկար չէ... բայց լավ ա գոնե պրիզնատ եկավ, որ Կալիֆորնիայից ուղիղ 150 տարով հետ ենք, ոսկու հետևից եկողներն էլ երկիրն իրենցով են անում... էն որ ասում են՝ you can't make this shit up! Մեկը Նիկոլին ասի, որ քյալ-քյալ օրինակները մենակ «անգրագետ Պողոսների» վրա ա ազդում, չնայած աչքիս ազգի մասին իրենց պատկերացումները հենց էդպիսին են, ում 3 տարեկանից կրթել ա պետք, իսկ հիմիկվա սերունդը արդեն պռավալ տված ա, ում մենակ երկրի ընդերքը ծախելով ա կարելի կերակրել։

    Բլյած, էս «ներդրումներ, ներդրումներ, ներդրումներով» էլ արդեն էն մի բանից արին... բողոքում են, որ բյուջետային ավելցուկներ ունեք, տո ներքին ներդնողի համար պայմաններ ստեղծեք, վարկի գինը զրոյացրեք, միկրոկրեդիտային ճկուն համակարգ գործի դրեք, պրոֆտեխ կրթության համակարգը վերակենդանացրեք... տնտեսական հեղափոխություն մայ էսս։

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (25.09.2019), Varzor (24.09.2019), Բարեկամ (25.09.2019), Վիշապ (24.09.2019), Տրիբուն (24.09.2019)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 30
    Վերջինը: 09.04.2017, 21:42
  2. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 242
    Վերջինը: 20.03.2011, 17:03
  3. Քաղաքացին ընդդեմ ՀՀ կառավարության
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 01.09.2009, 15:05
  4. ՍՍ-ի գործունեությունը` որպես <<նորընտիր>>
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 15.01.2009, 18:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •