Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
Բեր աչքս կոխի թե երբ եմ ասել, թե «անվերապահ վստահում եմ»։ Ոչ միայն չեմ ասել, այլև բազմիցս քննադատել եմ տարբեր թեմաներով Նիկոլի կառավարությանը։ Մտի ֆբ պրոֆիլս, վերջին եսիմքանի ստատուսս հենց անձամբ Նիկոլի ասածների խիստ քննադատություն ա։ Բայց դե դու տեսնում ես էն ինչ ուզում ես տեսնես ու ես բան չեմ կարա անեմ։ Ես ինձ երբևէ թույլ չեմ տալիս որևէ մեկին ֆորումում մեղադրել սեփական ուղեղ չունենալու ու թութակի պես կոնկրետ ինչ–որ մեկի կարծիքը կրկնելու մեջ։ Հենց դրանով եմ ես կոնստրուկտիվ բանավիճող, իսկ դու՝ չէ։ Ինչքան էլ դու քո Դանիաներից պոլիտկոռեկտության ձև բռնես։ Դրանով ավելի ցիվիլ բանավիճող չես դառնում։
Ուծյու՜ ցիվիլ բանավիճող ջան
Արշակ, նայի, դու բանավեճերում լրիվ դեդուկտիվ փաստարկող ես (ի դեպ, քո մասին կրկնել չեմ ասել, դու չես կրկնում, դու պաշտպանում ես )։ Դա նշանակում ա, որ դու քո գլխում ունես կոնկրետ ընդհանուր համոզմունք ու փնտրում ես մասնավոր փաստեր քո ընդհանուր համոզմունքն ամրապնդելու համար։ Տվյալ դեպքում քո ընդհանուր համոզմունքն էն ա, որ Նիկոլը լավ ա Հայաստանին։ Իսկ երբ ինքը ասում կամ անում ա մի բան, որը քննադատելի ա, միանգամից դու էդ բոլոր մասնավոր փաստերը մեկնաբանում ես նենց, որ էլի քո համոզմունքները Նիկոլի լավը լինելու մասին հիմնավորի։

Ֆբ պրոֆիլումդ էլ տեսել եմ պոստերդ։ Նիկոլի ասածների խիստ քննադատություն չեմ տեսել։ Տեսել եմ Ամուլսարի բացման դեմ քննադատություն, բայց էլի Նիկոլի պաշտպանության տարրերով ու ի դեպ, դա մենակ քո մոտ չեմ տեսել։

Էսքանով հանդերձ էլի եմ ասում, ես հրաժարվում եմ դեդուկտիվ մարդկանց հետ բանավեճի մեջ մտնել։ Ասա, որ ցիվիլ չեմ, ասա, որ դեբիլ եմ, ինչ ուզում ես, ասա։ Կարող ա դեդուկտիվ փաստարկումը լավ բան ա, բայց իմ ժամանակն ու ներվերն ափսոս են։