User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 2138 հատից

Թեմա: Փաշինյանի կառավարության գործունեությունը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչքան էլ զարմանալի լինի, բայց Դանիայում էլ ա էդպես։ Դանիան դիկտատուրա չի, չէ՞։ Ստեղ հարցը նյուանսներն են։ Նախ էն, որ ոչ մի կուսակցություն երբևէ հիսուն տոկոսը չի անցնում, այսինքն՝ պետք ա մնացած կուսակցությունների հետ ուզած չուզած հաշվի նստի (կա՛մ փոքրամասնության կառավարություն կազմի, ինչի դեպքում եթե կառավարությունը խելոք չմնաց, մյուս կուսակցությունները կարան ասեն՝ վեր կաց, ռադ էղի, կա՛մ կոալիցիա կազմի մյուս կուսակցությունների հետ)։ Մի «պուճուր» տարբերություն էլ էն ա, որ վարչապետին տենց լայն լիազորություններ տրված չեն, ոստիկանությունն ու ԱԱԾ֊ն էլ վարչապետի անձնական գվարդիան չեն։

    Ուզում եմ ասել՝ պառլամենտական պետություն լինելով հնարավոր ա ունենալ ժողովրդավարություն։ Բայց Հայաստանում լրիվ թարս ա ամեն ինչ. չնայած որ պառլամենտական ա, էլի փաստացիորեն մի հոգի ա կառավարում երկիրը։
    Մենակ Դանիան չի տենց, սաղ Եվրոպան ա տենց։ Վարչապետին էլ ԱԱԾ ու Ոստիկանության հետ կապված լիազորությունները Սահամանադրությունը չի տվել, ՀՀԿ-ի ընդունած Կառավարության մասին օրենքն ա տվել, որը Նիկոլը դեռ չի ուզում ռեսկի փոխի։ Կարող ա և ճիշտ ա անում, էս պահի համար՝ հաշվի առնելով որ Ոստիականությունն ու ԱԱԾ, ոնց տեսանք, դեռ լիարժեք հսկողության տակ չեն։ Բայց առաջին քայլերն արդեն արվում են․ մի շաբաթ առաջ ԱԺ-ն օրենք ա ընդունել, որ ԱԱԾ տնօրենն ու Ոստիկանապետը դառել են քաղաքական պաշտոններ ու մնացածի պես պիտի գան ԱԺ ու հարց ու պատասխանին ու հաշվետվությանը մասնակցեն։

    Իսկ էն որ ՔՊ-ն ԱԺ-ում սենց ճնշող մեծամասնություն ա ու կառավարություն առանց կոալիցիայի ա կազմվել, էլի նրանից ա, որ ընդդիմություն չկա էս պահին, լրիվ զրոյա։ Ես հույս ունեմ, որ իրոք թարմ ուժեր կձևավորվեն դրսում էս քանի տարում, ու նույն ՔՈ-ն էնքան ուժեղ կլինի, որ կմտնի ԱԺ։ Կանաչներ կարանան մտնեն ԱԺ ու լուրջ հակակշիռ լինեն ՔՊ-ին։ Ահավոր տխուր կլինի, եթե հաջորդ ընտրություններում էլի տեսնենք ԲՀԿ, Դաշնակ, ՀՀԿ հոտը։

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ էլի:
    Մեր սահմանադրությունը ուղիղ ճամփա է դեպի դիկտատուրա, որովհետև վարչապետը խորհրդարանական մեծամասնության թեկնածուն ա, այսինքն ապրիորի ԱԺ-ի մարդն ա:
    ՀՀ-ում միաբևեռ իշխանություն է: Էս սահմանադրությամբ ֆիքսված ա, որ ընդդիմությունը ձևի համար ա լինելու:
    Հոպար, ալամ Եվրոպան սկզբունքորեն տենց ա, բացի Ֆրանսիայից։ Բայց հետդ լրիվ համաձայն եմ, նյուանսներ կան, որ պետք ա վերանայվեն։ Հատակպես էն կայուն մեծամասնության մոմենտը, մեկ էլ էն, որ մեծամասնություն հավաքածը կարա դրսից ում ուզումա վարչապեի թեկնածու առաջադրի, պարտադիր չի, որ ընտրություններից իրա ցուցակը գլխավորած լինի։ Էն ինչ ՀՀԿ-ն արեց իրա էշ գլխին։ Սա ապոշություն ա։

    Բայց մեկա, հաշվետվողականության պահով, էս Սահմանադրությունը շատ հստակ ու սիրուն մեխանիզմներ ունի, որ ստիպում ա, որ վարչապետը ու վաբշե կառավարությունը ռեգուլյար գա ԱԺ ու մանրամասն ներկայացնի թե ինչ ա արվել, ինչ չի արվել։ Քննարկման ու հարցերր որակն ու տվյալների ճիշտ ու սխալ լինելը ստուգելն էլ ԱԺ որակի հարց ա։ Որ մի հատ ՔՈ-ի կամ դաժե ՀԱԿ-ի պես գրագետ ջահելներ լինեին ԲՀԿի փոխարեն, իրանց ունեցած լիազորություններով մեջ-մեջ կանեին Նիկոլին էլ սաղ կառավարությանն էլ ամեն հարց ու պատասխանին։ Իսկ հիմա ԲՀԿ-ն նստած ա ընդեղ որ դոդի բիզնեսները պաշտպանի, Լուսավորն էլ ցավոք չի կարացել անհրաժեշտ որակն ապահովի։ Բացի Մանե Թանդիլյանից, ընդեղ ուրիշ մարդ չկա։ Էն էլ Թանդիլյանի ձայնը խլացնում ա Անի Սամսոնյանը՝ իրա անիմաստ բարձր ձայնով։

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արշակ (18.09.2019)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 30
    Վերջինը: 09.04.2017, 21:42
  2. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 242
    Վերջինը: 20.03.2011, 17:03
  3. Քաղաքացին ընդդեմ ՀՀ կառավարության
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 01.09.2009, 15:05
  4. ՍՍ-ի գործունեությունը` որպես <<նորընտիր>>
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 15.01.2009, 18:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •