Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
Նենց որ էդ ոլորտն էլ, ինչպես նաև շատ ուրիշներ, շուտով թարմ շունչ կներխուժի ))
Ապեր, թարմ շունչը մենակ դրսից եկած մասնագետներով չի լինի։ Քիչ ժամանակ չի անցնի, մինչև ՀՀ-ում շինարարության ոլորտը հասնի գոնե մոտավոր ժամանակակից նորմերին։ Ու դրա հիմնական պատճառը ֆինանսն է՝ կառուցում են այնպես, ինչպես որ էժան է ստացվում։ Էլ չեմ ասում, որ ծանր շինարարական կոմպոնենտների հիմնական աղբյուրը ՌԴ-ն է և ԽՍՀՄ-ից մնացած տեխնոլոգիաներով աշխատող կոմբինատները։ Դե նաև կարծրատիպերի հարց կա։ Դժվար է հայերիս համոզել, որ "պրավիլաֆորմ" տուֆով պատ շարելը լավ չի։

Շինարարական ոլորտում ահռելի մեծ անելիք ունեն ներկայիս ու գալիք կառավարությունները։ Բայց մինչև դրան հասնելը գոնե կարողանան լուծել հիմնական 3 հարցերը՝ Սահմանադրություն, ընտրական համակարգ, արդարադատություն։
Էս երեքից որ մեկն էլ լավ չլինի, մյուս ոլորտներոմ լավ արդյունք սպասելը էդքան էլ իրատեսական չի։