Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
Հա, քննարկումները լավ բան են, մուննաթն էլ լավ կլինի պակասացնենք, անկասկած․․․ տոպրակների հարցով՝ եսիմ, էս նենց բան ա, որ լայն հասարակայնացմամբ պիտի արվի, իսկ խնդիրներից մեկն էն ա, որ իշխանությունը ոնցոր լիքը բան գաղտնի պահի․․․ հլը ամիսներ առաջ էի ասել, որ մամլո խոսնակի ինստիտուտը քնած վիճակում ա։ Կարծես մի քիչ ակտիվացել է, բայց դեռ շատ թույլ ա։ Ու սրա (տեղեկությունների պակասի) հաշվին էլ ա, որ լուծումներն ավելի շուտ bandaid-ի տպավորություն են թողնում (վայթե Լիոնը սրան ասում ա՝ սիտուատիվ), քան ընդհանուր անամնեզի վրա հիմնված բուժման պլանի։ Հա, անշուշտ երբեմն պետք ա սիտուատիվ արձագանքել ու դեմըջ քընթրոլ անել, բայց ախր հեղափոխության խոստումներից էր նաև թրանսփերընսին, ինչը լիքը բացակայում ա։ Բայց ամեն հետ մեկտեղ համբերությունը լավ բան ա, ու էլի, խնդիրները մեկ օրում չեն բուժվում։
Ինձ թվում է, դրական պրոպագանդայով ժողովրդի կուլտուրան կարելի է արագ փոխել, ասենք քաղաքապետարանը կարող է հանրային ալիքներով քարոզել, թե ոնց ա պետք ճիշտ աղբը հավաքել, տեսակավորել, փաթեթավորել ու որտեղ թափել, ինչ դիրքով, դրանից բացի կարելի է օրեր սահմաներ, թե որ օրերին է պետք աղբը հանել տնից դուրս, ամեն թաղ կարող է իր աղբը հավաքելու օրն ու ժամը ունենալ և այլն։ Դրան գումարած, կարող են օրենքով խստացնել կարգը ու խիստ պատիժներ սահմանել, պատիժներն էլ գրել կպցնել շենքերի պատերին, որ մարդիկ տեսնեն։ Որ խելքը գլխին մարդիկ զբաղվեն, կարող են խելոք, արագ ու էֆեկտիվ լուծումներ տալ։ Մեր ժողովուրդն էլ լավ էլ պրոպագանդայի ենթարկվող ա, վկան ամենատարբեր համազգային սռաչները ։Ճ

Օրինակ ԱՄՆ-ում ամեն թաղ աղբ հավաքելու իր օրն ու ժամն ունի, ու բնակիչները մենակ էդ օրն իրավունք ունեն իրենց աղբի տարաները փողոցի վրա շարելու, որ մեքենաները գան տանեն: Մնացած օրերին դնելու համար տուգանք ա հասնում, սիթիին (կարդա՝ թաղապետարանին) բնակիչները կարող են ռեփորթ անել։ Օրինակ մեր թաղում տները 3 տարա ունեն՝ ռեգուլյար աղբի, որը թաղվում է հողում (landfill), վերամշակման աղբի (պլաստիկ, ապակի, թուղթ և այլն) ու կոմպոստի (տերևներ, ճյուղեր, մրգերի, բույսերի ու սննդի մնացորդներ)։
Լրացուցիչ, ամեն թաղապետարան բնակիչներին նամակով տեղեկացնում է հատուկ օրերի մասին, որ ասենք տեխնիկա (սառնարան, լվացքի մեքենա․․․), կամ ուրիշ մեծ չափերով շպրտելու ապրանք (ասենք կահույք), կամ միջավայրի համար վտանգավոր աղբ (մարտկոցներ, ներկանյութեր, քիմիկատներ, ավտոյի յուղ, ֆիլտր) կարելի է դնել ճանապարհի կողքը, որ գան հավաքեն։
Օրինակ մեքենայի յուղը սահմանված ձևով չհանձնելը քրեական հանցագործություն է, կարող են բանտարկել։ Ես որ իմ մեքենայի յուղը ինքս եմ փոխում, հին յուղն ու ֆիլտրը իմ ձեռով տանում եմ համապատասխան խանութ, որը լիազորված է դրանք հավաքելու, ու ըստ օրենքի, պարտավոր եմ տանել ներս ու անձամբ տալ աշխատողին։ Եթե ասենք դնեմ խանութի դիմաց, դա հանցագործություն է։ Աղբը սխալ տարայի մեջ լցնելը կարգազանցություն է։ Աղբի մեքենաները աղբը հավաքելիս կամերաներով նկարում են տարայի բովանդակությունը, վարորդը ստուգում է, որ անհամապատասխանություն չլինի, որ լինում է, աղբի տիրոջը գրավոր նկատողություն է տալիս։ Ու նման լի՜քը լի՜քը բաներ։ Կայացած պետություն է, կարելի է կարծել ։Ճ
ՈՒ առհասարակ, մտածում եմ, որ երկիրն այնպիսին է, ինչպիսին բնակիչներն են։