User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 2138 հատից

Թեմա: Փաշինյանի կառավարության գործունեությունը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց Լիոնի փոխարեն փորձեմ ես մի երկու պստիկ․․․ լուծումներ չէ, այլ համակարգային փոփոխություններ նկարագրեմ, որ միգուցե կամուրջ կհանդիսանա «համակարգային լուծման» մասին միմյանց պատկերացումների միջև։ Արշակը մի հղում էր դրել աղբահանության մասնակցած մի կամավորի պատմությանը, որտեղ մարդը ահագին լավ բացատրել էր մի քանի խնդիրներ, որոնք կարծես անտեսվում են։ Դրանցից մեկը աղբը խոզավարի թափելն էր՝ առանց տոպրակների մեջ փաթեթավորելու, կամ առանց աղբերի արկղների մեջ դնելու, ինչը աղբահանությունը դարձնում էր տաժանագին ֆիզիկական գործ, որին ինքն իր լավ սպորտային վիճակում չդիմացավ մի քանի ժամից ավել։ Հիմա էս քաղաքապետարանը աղբ հավաքողների չի կարում գտնի, չնայած Արշակի ասած բարձր աշխատավարձերի․․․ էս պատմությունը կարդալուց հետո, զարմանալի չի, որ այդ գումարով մարդ չուզենա գնա լաստերը կլեյելու էդ գործում, ու հարցը մենակ պրեստիժը չի, այլ գործի այլանդակ ֆիզիկական բնույթը։ Բայց էդ մի կողմ։ Հիմա ունենք խնդիր՝ աղբը տոպրակների մեջ չի փաթեթավորվում, ինչը աղբահանությունը դարձնում է ասենք մի 5 անգամ ավելի դժվար, ինչը բերում է հավելյալ ծախսերի, ժամանակի վատնման ու քաղաքի ընդհանուր ախտոտվածության մակարադկի բարձրացմանը։ Ո՞րն է լուծումը։ Այնպիսի տպավորություն է, որ իշխանությունների լուծումը այն է, որ մարդկանց ասի՝ խոզ եք, մշակույթ չունեք, զարգացեք․․․ նու էդ բառերով չէ, բայց մեսիջը տենց ա լսվում (մոտավորապես նույն ձևի, որ տնտեսական հեղափոխությունը հնչում ա որպես՝ թշվառ ես, որտև ծույլ ես)։ Իսկ եթե սրա փոխարեն ասենք․ ուզում ենք որ աղբը տոպրակներով թափվի, թե չէ կրում ենք էսքան-էսքան ծախսեր, էհ էդ ծախսերի 3% տրամադրենք քաղաքի ծավալներով աղբի տոպրակների գնմանը ու մարդկանց բաժանենք, որ աղբը դրանց մեջ փաթեթավորեն։ Կարելի է նույնիսկ այդ տոպրակների գինը մտցնել աղբի վճարի մեջ, որ մարդիկ այդ տոպրակների նկատմամբ սեփականության զգացում էլ ունենան, մեկ ա գինը լինելու ա չնչին, քանի որ առքը լինելու է քաղաքի համար նախատեսված ծավալներով, դրանց մարդկանց բաժանումն էլ կարելի ա գրեթե անվճար կազմակերպել (ժեկ-մեկ, կամ աղբատարը բերում արկղով դնում ա պադյեզդում, մարդիկ իրենք իրենց բաժինները վերցնում են)։ Դե կողքից էլ մի հատ վարչական իրավախախտումների փոփոխություններ ես անում, որ համ անտոպրակ աղբի թափելն է տույժի տակ կոխում, համ էլ աղբի dumping-ը, որ մարդիկ իրենց աղբը հարևան շենքի արկղի մեջ չգցեն․․․ Ու աղբատարը որ գալիս տեսնում ա արկղի մեջ անտոպրակ աղբ կա, մի պաստոռ ա կպցնում արկղին, որ սա ձեր առաջին զգուշացումն ա, ու երրորդ զգուշացումից հետո այս արկղում աղբ թափողների աղբի վճարը ասենք 30% բարձրանալու ա։ Մարդիկ իրենք կսկսեն իրենց աղբի արկղին հետևել․․․ դե ով էլ չհետևի, թող գան շենքով բողոքեն, քաղաքն էլ կասի, օքեյ, եթե ուզում եք, ձեր էս ամսվա 30% ավելցուկը օգտագործելու ենք աղբի արկղի զննման կամերա գնելու համար, ու եթե երեք ամիս անընդմեջ աղբը տոպրակներով թափեք, այդ վճարված 30%-ներդ հետ ենք տալու։ Այդ անտոպրակ աղբի թափելը հօդս կցնդի մի քանի ամսում, ու սա կլինի ընդհանուր մշակույթի փոփոխություն, որը կատարվել ա և՛ հայեցակարգային մոտեցմամբ, և՛ օրենսդրական պլանավորմամբ։
    Ծլնգ ջան, էդ հղումը դնելուս նպատակը նաև էս տոպրակների պրոբլեմը հանրայնացնելն էր, դու էլ թեման ծավալեցիր ու լուծումներ առաջարկեցիր։ Կարծում եմ հանրային քննադատությունն ու քննարկումները հենց էս ձևով պիտի լինեն․ կառուցողական, լուծումների փնտրտուքով, ոչ թե վերացական մուննաթով։ Չնայած կարծում եմ առաջարկդ պետական ստրուկտուրաներում իրականացնելը, իրավական կարգավորումներ տալ ու սաղ քաղաքի համար կազմակերպելը էդքան հեշտ չի ինչքան կարա թվա ու եքքա կքաշի մինչև ներդրվի։
    ՈՒ հաշվի առնելով մինչև հիմա արված աշխատանքը, չեմ զարմանա, որ պարզվի քաղաքապետարանում էլ էս խնդիրը քննարկվում ա ու լուծումներ են փնտվում կամ արդեն լուծման պրոցեսում են։ Ինձ թվում ա էս պահին իրանք շատ ավելի են շահագրգռված աղբահանության խնդիրը օր առաջ լուծել, քան միջին ստատիստիկ քաղաքացին Համ իրանք էլ մյուսների պես էդ աղբն են շնչում, համ սաղ ազգը մունաթ ա, որ գալիս ա վրեքը. ինձ թվում ա էս արդեն իրանց համար արժանապատվության հարց ա դառել։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (17.08.2019), Ծլնգ (17.08.2019)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 30
    Վերջինը: 09.04.2017, 21:42
  2. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 242
    Վերջինը: 20.03.2011, 17:03
  3. Քաղաքացին ընդդեմ ՀՀ կառավարության
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 01.09.2009, 15:05
  4. ՍՍ-ի գործունեությունը` որպես <<նորընտիր>>
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 15.01.2009, 18:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •