Ծլնգ ջան, ընդհանուր թեման ենք քննարկում:
Էդ քննարկման ընթացքում մարդ կարող ա ինքն իր սեփական մտավարժանքի արդյունքում ձևավորված կարծիքն արտահայտել, կամ էլ` այլոց ասածների հիման վրա ձևավորվածը:
Լիոնը չէ` ով ուզում ա լինի, եթե ասենք ուրիշին չցիտի, այլ նույն միտքն իր խոսքերով արտահայտի, հո չե՞նք իմանա, թե սահմանադրագետի ասածն ա վերարտադրում, թե՞ հերթական մուտիլովշիկի:
Մարդ ա` բան ա կարդացել, դուրը եկել ա, բերել ստեղ ցիտել ա:
ՈՒրիշներն էլ էդ մտքի հետ համաձայնվում են, կամ հակաճառում են, կամ էլ` արհամարհում, կողքով անցնում գնում են:
Իրո՞ք կարիք կա սկսել ցիտողի մարդկային հատկանիշները քննարկել կամ էլ նրան ուղղություն ցույց տալ, թե ում կարդա ու ում ցիտի:
Վիշապ ջան, նենց չի, որ ես միշտ Լիոնի կամ իր կողմից ցիտվածների հետ համաձայն եմ:
ՈՒղղակի հլա տես, թե քանի էջ ենք արդեն Լիոնին, իր համախոհներին կամ իր հավանած կարծիքների հեղինակներին քննարկում:
Մի քիչ անարդյունավետ ու անլուրջ ա էս քննարկումը էլի, չե՞ս գտնում:
Էջանիշներ