User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 2138 հատից

Թեմա: Փաշինյանի կառավարության գործունեությունը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Համակարգային փոփոխություններն ակնթարթորեն չեն լինում: Դրա համար էլ հիմա ինտենսիվորեն աշխատում են, նշածդ ոլորտում, անցումային արդարադատությունը ներդնելու վրա: Վեթթինգից սկսած, ԲԴԽ-ի կազմի փոփոխությամբ շարունկած և այլն: Սա երկար պրոցես ա: Տեմպերն իմ համար էլ են դանդաղ, բայց տեսնում եմ, որ էշի ականջում քնած չեն:
    Մեր մեջ ասած, էտ համակարգային փոփոխություններ ասողների մեծ մասը չի էլ հասկանում թե ինչ ա նշանակում համակարգային փոփոխությունը․ սիրուն արտահայտություն ա, խելոք ա հնչում, կողքից ավելացնում ես հայեցակարգ, տեսլական, էֆֆեկտ, սիտուատիվ (էս լուրջ բառ ա, պետք ա հիշել) ու դառնում ես ակադեմիկ ․․․ առանց դիպլոմի։ Հա ․․․ հոգեցունց դեմք ես ընդունում, յանի խիստ մտահոգ ես, կամ էլ իսկականից մտահոգ ես, ադեկվատ մտահոգ։

    Չուկ ջան, իրականում էս դատաիրավական բարեփոխումները շաաաաատ ավելի կոմպլեքս են քան մենք լսում ենք (անցումային արդարադատություն ու վեթինգ) ու արդեն երկար ժամանակ ա քննարկվում են։ Նենց չի, որ Նիկոլը առավոտը արթանացավ ու ասեց, քելեք մի հատ էլ վեթինգ անենք, տենանք ինչ ա լինում։ Նիկոլը ուղակի առիթը օգտագործեց, որ հանրային ուշադրությունը մոբիլիզացնի մի բանի վրա, որ էսօր-էգուց անխուսափելի ա լինելու։ Ու քանի որ սենց փոփոխություններին նաև լուրջ դիմադրություն ա լինում, իսկ դա մենք արդեն տեսնում ենք ի դեմս հին «պրոֆեսիոնալների», դրա համար էլ ընտրվեց ամենահարմար պահը դա մեջտեղ բերելու, այն է, Քոչի դատի պռավալները։

    Ապեր, ուրեմն Հայաստանում սկսած տնտեսական ու կոռուպցիոն հանցագործությունների համար ՔրՕր-ով նախատեսված վաղեմության ժամկետներից, կարճված ու դատարան չհասած գործերի քանակներից, շարունակած ակտիվների ու եկամուտների հայտարարագրման մեխանիզմներով, էտ հայտարարգրերը ընդունող, ստուգող, վերֆիկացնող մարմնով (էսօրվա էն չխմած բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիայի հանձնաժողովը էլի), կոռուպցիոն գործերը հետաքննող, նախաքննող մարմիններով, դատախազության մասնագիտական կարողություններով, մեծ ու բարդ ֆինանսական մախինացիաները հասկանալու ունակ քննիչներով, վերջացրած դատարանների վիճակով ու մասնագիտացված դատարանների բացակայությամբ ու մեծ գործերով դատարանի ակտերը կատարելու հարկադիրի ունակություններով ․․․․ էս սաղ մի հատ աննոռմալ մաշտաբի պրոբլեմ ա, որը կուտակվել ա 30 տարում։

    Սենց որ նայում եմ մեկ-մեկ, մտածում եմ, որ հորս արև, սրա տակից դուրս գալ հնարավոր չի։ Իրականում հնարավոր ա։ Կարող ա մի քիչ իմ ու քո տեսանկյունից դանդաղ, բայց իրականում հավասարակշռված, լիքը դառը փորձ ուսումնասիրելով, միջազգային փորձագիտությունն ընդունելով, բայց զուշությամբ, քանի որ լիքը ախմախ մարդ կա էտ ոլորտում էլ, առաջ են գնում։ Ու շատ մեծ ա հավանականությունը, որ Հայաստանում դատաիրավական բարեփոխումները շատ ավելի լավ արդյունքի բերեն, քան մյուս երկրներում ա եղել։

    Ես որ լիահույս եմ ․․․ ասեմ, տնտեսության մասով էլ, IMF-ի վերջին փաստաթղթերը ահագին պոզիտիվ են։ Առաջ չընկնենք, բայց իրոք ընդհանուր ուղղությունը ճիշտ ա։

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (17.06.2019), Chuk (18.06.2019), Աթեիստ (18.06.2019), Ներսես_AM (25.06.2019)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 30
    Վերջինը: 09.04.2017, 21:42
  2. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 242
    Վերջինը: 20.03.2011, 17:03
  3. Քաղաքացին ընդդեմ ՀՀ կառավարության
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 01.09.2009, 15:05
  4. ՍՍ-ի գործունեությունը` որպես <<նորընտիր>>
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 15.01.2009, 18:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •