StrangeLittleGirl (26.06.2018)
Ի՜նչ ԿԳնախ ունենք, է՜․․․ ոտի վրա ասուլիսը ժամանակ ուսուցիչների ատեստացիա էլ ա անում
Արայիկը ոնց որ թե կարգին հոգնած է. կարելի է հասկանալ, լարված ամիսներ էին: Ու ոնց որ թե հետն էլ ընդգծված բացասական դիրքորոշում ունի դպրոցի տնօրենների հանդեպ: Ամեն դեպքում, կորեկտ պահվածք չէր իր կողմից, հուսով եմ՝ կհավաքի իրեն ու սրանից հետո մարդկանց հետ ավելի հարգալից խոսելու ձև կմշակի:
Վերջին խմբագրող՝ ivy: 30.08.2018, 17:41:
Սա հայկական մամուլը էտ տնօրենի տեղը նավաստցաած էր իրան զգացել։ Մինչդեռ, տնօրենը իրոք դուրս շատ էկավ։ Մի վարկյան չհապաղեց, իրան վատ չզգաց, ու ոնց պետքն էր ․․․․ Ուր էր, ժամանակին իմ երեխեքի դպրոցի տնօրենը լիներ․․․․
Խորհրդակցությունն էլ, շատ նորմալ մթնոլորտում անցնում ա, ոնց հասկացա, ոչ մեկը կաշկանդված չի, հարցեր են քննարկում, մեկ ու մեջ էլ կարող ա լյապսեր են լինում։
Ցավոք սրտի կա տենց բան, ու հիմքեր ունի։ Դպրոցների հետ ես էլ նենց թեթև կապեր ունեմ, մոտ հարազատներ ուսուցիչ, ուսմասվար կարգի, մի քիչ ներքին խոհանոցից տեղյակ եմ։ Էն որ դպրոցներում վակխանալիայա էս ինչքան ժամակա, էտ փաստ ա, ու որ լիքը տնօրեններ տնօրեն են, քանի որ սրա նրա սիրած-միրած, ընտրակեղծիք, լիքը փողեր, փողով ատեստաներ ու քննություններ, լիքը գրանցված ու դպրոց չգնացող երեխեք, և այլն․․․․․ էս միֆեր չեն։
Բայց դե, խոսքի մեջ զգույշ լինելը ճիշտ բան ա, հատկապես եթե նախարար ես, էն էլ հեղափոխական/բարեփոխիչ նախարար։
Էն զուգարան-թանգարան կոնտեքստում Ծլնգը մի բան ճիշտ ասեց (փաստարոն մեկ ու մեջ իրա մոտ էլ ա ստացվում ) որ կրթական համակագը նենց կատաստրոֆիկ վիճակում ա, որ թանգարան-զուգարանը քննարկումը լրիվ անիմաստ ա։
Հանրակրթության վիճակն ինձ էլ է լավ ծանոթ՝ հենց քո ասած կապերի միջոցով, ու վերջերս էլ ներգաղթի թեմայում դրա մասին գրառում էի արել՝ որպես Հայաստան վերադառնալուն դեմ խոսող գլխավոր պատճառ․
Իսկ ինչ վերաբերում է մարդկանց ու մամուլի բացասական արձագանքին, ապա մի բան պիտի հասկանանք, որ ստանդարտները փոխվել են․ Աշոտյանի նման պահվածքը գուցե ոչ մեկն էլ առանձնապես չֆիքսեր։ Իսկ հիմա մարդիկ ավելի մեծ ակնկալիքներ ունեն կառավարությունից, արդեն ամեն ինչ էլ նկատվում է, ու սա համարում եմ շատ առողջ տենդենց։ Արայիկից ու կառավարության մյուս անդամներից մարդիկ ուրիշ պահվածք են ակնկալում, և անձնական մակարդակի իջնելը ու անդուր քոմենթներ անելը (թեկուզ և տնօրենների հանդեպ ընդհանուր վերաբերմունքի համար բավականաչափ հիմքեր ունենալու դեպքում) չի տեղավորվում էդ ակնկալիքների մեջ։ Սա ամենևին վատ չեմ համարում, քանի որ սա ցույց է տալիս, որ ստանդարտները բարձրացել են։Ես երևի երբեք էլ հետ չգամ, համենայնդեպս քանի երեխաս անչափահաս է, ու էս պահին ինձ համար ամենակարևոր խնդիրներից մեկը կրթական համակարգի խարխուլ վիճակն է: Դպրոցական համակարգում ընտանիքի անդամ ունենալով՝ ահագին ծանոթ եմ Հայաստանում միջնակարգ կրթության օղակներում տիրող խայտառակ վիճակի մասին: Ես հաստատ չէի ուզի՝ երեխաս էդ համակարգում լիներ: Էս մի տարվա ընթացքում ահագին մանրամասնորեն ծանոթացել եմ նաև էստեղի դպրոցական համակարգին, ու ինձ համար էստեղինը ահագին մոտ է կատարյալին: Թե ինչ հավես տեղ կարող է լինել դպրոցը, ինքս էլ չէի պատկերացնում, մինչև էս վերջին տարին: Ու քանի Հայաստանը կիլոմետրերով հեռու է էդ վիճակից, հետդարձի մասին խոսք էլ գնալ չի կարող՝ դպրոցահասակ երեխա ունենալու դեպքում:
Բայց մեծ հույսեր ունեմ, որ ամեն ինչ քիչ-քիչ դեպի լավն է փոխվելու: Ուղղակի սա ամիսների հարց չի, այլ տարիների:
Թե ինչ կապ ուներ՝ իր ասած նախորդ տեքստն անգլերեն ասաց, թե նոր միտք։ Հո սինխրոն թարգմանության թե՞սթ չէր․․․
Կարելի էր կարծել /նախարարի նկատողությունից/, թե տնօրենն իր ասած էդ նոր տեքստը նախօրոք սերտած ու անգիր արած էր եկել ասուլիսին։
Էն որ անպատշաճ էր "վստահ" լինելը /"ես վստահ եմ, որ չեք կարողանա ասել"/, շատ ավելի լուզերական էր հետո հակադարձելը, թե էդ ուրիշ տեքստ ասացիր․․․
Հիասթափվեցի․․․
Շինարար (31.08.2018)
Ստեղ կարելիա հաշվի առնել նաև մանթռաշի գործոնը: Ես, որ 8 տարի ա անգլերեն եմ խոսում հաստատ մի ավելի վատ ապուշություն էի ասելու
Հ.Գ., բայց դե ես տնօրեն էլ չեմ))
@Տրիբուն ձյա, եկամտահարկի համահավասարեցումը կմեկնաբանե՞ս
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Մեկնաբանեմ, ապեր։
Լիարժեք մեկնաբանելու համար պետք ա օրենքի նախագիծը տեսնել, որ դեռ չկա, բայց Նիկոլի բացատրածի հիման վրա արդեն կարելի ա որոշ ենթադրություններ անել։
Գիտես, եկամտահարկը Հայաստանում, ինչպես նաև շատ այլ երկրներում (իրականում երկների մեծամասնությունում) պրոգրեսիվ ա։ Պրոգրեսիվ նշանակում ա, ինչքան բարձր ա երկամուտդ, էնքան բարձրանում ա հարկադրույքը։ Մեր էսօր գործող Հարկային օրենսգրքով ամսեկան դյուքաչափերը հետևյալն են․
- մինչև 150000 դրամը․ 23%
- 150000-ից մինչև 2000000 դրամը․34500 դրամ՝ գումարած 150000 դրամը գերազանցող գումարի 28%
- 2000000-ից ավել. 552500 դրամ՝ գումարած 2000000 դրամը գերազանցող գումարի 36%
Համահավասար կամ համահարթ հարկ, անգերեն flat tax, էտ մի համակարգ ա, որի դեպքում անկախ եկամտի չափից կիրառվում ա մի դրույքաչափ, ասենք 20%: Որոշ դեպքերում սահմանվում ա նաև չհարկվող մինիմում։ Այսինքն, ենթադրենք մինչև 150000 դրամը չի հարկվում, դրանից բարձր կիրառվում ա 20% դրույքաչափ։
Լիքը երկրներ վերջին մի 10-20 տարիներին կիրառում են էս համակարգը։ Ինչումն ա էս համակարգի պոտենցիալ առավելությունը։ Որպես կանոն հարկային պարտավորություններ կատարելու պատրաստակամությունը մեծանում ա, քանի որ համակարգը պարզ ա ու սաղին հասկանալի ա։ Երկրորդ, պարզության հաշվին հարկային վարչարարությունը հեշտանում ա ու խուսափելը դժվարանում ա։ Նույն պարզության հաշվին հարկային վարչարարությունը պետության վրա ավելի էժան ա նստում։ Քանի որ բարձր եկամուտ ստանալու դեպքում դրույքաչափը չի փոխվում, բարձր եկամուտ ստանալը ինչպե սնաև երկամուտը չթաքցնելը դառնում ա ավելի ձեռնտու, հատկապես եթե թաքցնելու դեքում պատիժը խստացնում են։
էս ամեն ինչի արդյունքում, տեսությունն ասում ա, որ flat tax կիրառելուց սկսում ա գործել Լաֆերի Կորի էֆեկտը (Laffer Curve) այսինքն հարկման բազան ընդլայնվում ա։ Այսինքն, եթե նախկինում պետությունը ամբողջ երկրով մեկ հարկում էր 1000 միավոր եկամուտ, հիմա կարա հարկի 1200 միավոր եկամուտ։
Պռակտիկայում պատկերը մի քիչ խառն ա։ Լիքը երկրներ են կիրառել էս համակարգը, որոշների մոտ իրոք հարկային երկամուտները աճել են, հարկերից խուսափելը կրճատվել ա, վարչարարությունը պարզեցվել ա, իսկ որոշների մոտ պատկերն էնքան էլ հստակ չի։
Հայաստանի դեպքում, ես ինքս դեռ շատ ժամանակ առաջվանից կողմ եմ եղել ես համակարգը ներդնելուն, բայց երկու պարզ պայմանով։ Նախ, որ դրույքաչափը ցածր լինի, մոտ 15-17%-ի սահմաններում։ Երկրորդ, որ բոլորի համար անխտիր մտցվի եկամուտների պարտադիր հայտարարագրում՝ ծախսերի պրոքսիով (էս մի քիչ երկար ու ուրիշ թեմայա ․․․ ) որը մեր մոտ չի կիրառվում։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ