User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 2138 հատից

Թեմա: Փաշինյանի կառավարության գործունեությունը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Պարոն վարչապետը եկավ Սինոփսիս, մի 25 րոպե վերացական ներկայացրեց իր ճամփորդության նպատակը, հետի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը իր նախորդ անգամ ներկայացրած պրիմիտիվ սլայդները նորից թռուցիկ ներկայացրեց, թե ոնց է Հայաստանը ճիշտ տնկած թփերից վերածվում թավ անտառի ու ոնց են հայաստանցիները կամրջով կապվում կալիֆորնիացիների հետ, հետո մի քանի հոգի կցկտուր ու անպրոդուկտիվ հարցեր ուղղեցին (կես ժամում վարչապետը երկա՜ր անիմաստ ծավալվեց 3-4 անիմաստ հարցերի վրա), որոնց մեջ նաև Ամուլսար բառը կար, ինչը լսելուն պես պարոն Վարչապետը թերևս կարելի է ասել մուննաթ եկավ ակնհայտորեն դեբիլ ժողովդրի վրա, որոնք հանքերից, էկոնոմիկայից ու բնապահպանությունից գաղափար չունեն (ինքը արդեն ունի), հավելեց, որ աշխարհի ցանկացած նորմալ երկիր պիտի հանք ունենա ու որ մարդիկ Կալիֆորնիա եկել են ոչ թե ոչխար արածեցնելու, այլ ոսկու հետևից (թերևս ստեղ թքած ենք ունենում, թե Կալիֆորնիայում ոսկին հանքանյութից ցիանիդով էր կորզվում, թե պարզապես գետերից ու հողից հավաքվում էր, ու որ ներկայումս Կալիֆորնիայում մետաղի հանք չկա ու Նահանգները հանքարդյունաբերության, միջավայրի ու առհասարակ ամեն ինչի վերաբերյալ ամենախիստ կարգավորումներ ունեցող երկրներից է), և ինքը շատ տխուր է Հայ ժողովդրի նման վերաբերմունքից։
    Միակ մխիթարականն այն էր, որ ասեց, որ Հայաստանում մարդիկ պիտի հարստանան կրթության շնորհիվ, ոչ թե օլիգարխ դառնալու, և որ Հայաստանում 3 տարեկանից պիտի կրթվեն ու կրթությունը բոլորին պիտի հասանելի լինի (էս սփյուռքահայերի սիրած կենացներից է, անուշ խմեք):
    Մի խոսքով՝ Հայաստանի գերագույն խնդիրն ու նպատակը այս պահին փողն ու տնտեսությունն է, և իմ տպավորություններով պարոն Վարչապետին թվում է, թե ընդհամենը հարկային արտոնություններ տալով կարելի է խոշոր ներդրումներ կպցնել (ասենք հարկային արտոնություններ շատ երկրներում կան, բայց չգիտես ինչու խոշորագույն ՏՏ ընկերությունները կուտակվել են միջինից բարձր եկամտահարկ գանձող ու խայտառակ թանկ հողի, գույքի ու առհասարակ կյանքի գին ունեցող Կալիֆորնիայում)։ Մարդու իրավունքների, օրենքների, սահմանադրության, հարմարավետության մասին ոչ մի խոսք։
    Տեսնենք ինչ կլինի։
    Մինչև ոսկու տենդն էլ Կալիֆորնիայում վաբշե մարդ չկար չէ... բայց լավ ա գոնե պրիզնատ եկավ, որ Կալիֆորնիայից ուղիղ 150 տարով հետ ենք, ոսկու հետևից եկողներն էլ երկիրն իրենցով են անում... էն որ ասում են՝ you can't make this shit up! Մեկը Նիկոլին ասի, որ քյալ-քյալ օրինակները մենակ «անգրագետ Պողոսների» վրա ա ազդում, չնայած աչքիս ազգի մասին իրենց պատկերացումները հենց էդպիսին են, ում 3 տարեկանից կրթել ա պետք, իսկ հիմիկվա սերունդը արդեն պռավալ տված ա, ում մենակ երկրի ընդերքը ծախելով ա կարելի կերակրել։

    Բլյած, էս «ներդրումներ, ներդրումներ, ներդրումներով» էլ արդեն էն մի բանից արին... բողոքում են, որ բյուջետային ավելցուկներ ունեք, տո ներքին ներդնողի համար պայմաններ ստեղծեք, վարկի գինը զրոյացրեք, միկրոկրեդիտային ճկուն համակարգ գործի դրեք, պրոֆտեխ կրթության համակարգը վերակենդանացրեք... տնտեսական հեղափոխություն մայ էսս։

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (25.09.2019), Varzor (24.09.2019), Բարեկամ (25.09.2019), Վիշապ (24.09.2019), Տրիբուն (24.09.2019)

  3. #2
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մինչև ոսկու տենդն էլ Կալիֆորնիայում վաբշե մարդ չկար չէ... բայց լավ ա գոնե պրիզնատ եկավ, որ Կալիֆորնիայից ուղիղ 150 տարով հետ ենք, ոսկու հետևից եկողներն էլ երկիրն իրենցով են անում... էն որ ասում են՝ you can't make this shit up! Մեկը Նիկոլին ասի, որ քյալ-քյալ օրինակները մենակ «անգրագետ Պողոսների» վրա ա ազդում, չնայած աչքիս ազգի մասին իրենց պատկերացումները հենց էդպիսին են, ում 3 տարեկանից կրթել ա պետք, իսկ հիմիկվա սերունդը արդեն պռավալ տված ա, ում մենակ երկրի ընդերքը ծախելով ա կարելի կերակրել։

    Բլյած, էս «ներդրումներ, ներդրումներ, ներդրումներով» էլ արդեն էն մի բանից արին... բողոքում են, որ բյուջետային ավելցուկներ ունեք, տո ներքին ներդնողի համար պայմաններ ստեղծեք, վարկի գինը զրոյացրեք, միկրոկրեդիտային ճկուն համակարգ գործի դրեք, պրոֆտեխ կրթության համակարգը վերակենդանացրեք... տնտեսական հեղափոխություն մայ էսս։
    Դեժավյու է։ Յուրաքանչյուր աչքերը նոր բացած դասական քյալագյոզի թվում է, թե ամենահեշտ փողերը դրանք նաիվ սփյուռքահայերի ու արտասահմանցիների ներդրումներից էկած փողերն են, որոնց միայն մնում է բացահայտել հրաշքների երկիր Հայաստանը`

    Si vis pacem, para bellum

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (25.09.2019), Varzor (24.09.2019), Ծլնգ (24.09.2019)

  5. #3
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դեժավյու է։ Յուրաքանչյուր աչքերը նոր բացած դասական քյալագյոզի թվում է, թե ամենահեշտ փողերը դրանք նաիվ սփյուռքահայերի ու արտասահմանցիների ներդրումներից էկած փողերն են, որոնց միայն մնում է բացահայտել հրաշքների երկիր Հայաստանը`
    ]
    Հոպար, ինձ թվում ա դու չափազանցածված ակնկալիքներ ունես Նիկողից, կառավարությունից ու վաբշե Հայաստանից՝ իրա դիրքով, տեղով, վիճակով, կուտակված խնդիրներով: Շատ նորմալ ա դիմել սփյուռքին, որ գան Հայաստանում ներդրումներ անեն։ Ոզբեկներին չի դիմում, լոփո լոփո հայրենիքից խոսացող սփյուռքին ա դիմում: Իսկ եթե սփյուռքը սպասում ա, որ Հայաստանում արտադրողականությունը դառնա Հոնկոնգի չափ, էկոլոգիան Կալիֆորնիայի պես, սոցիալական համակարգը Շվեդիա պես, օպերան Իտալիայի պես, ու հետո գա Հայաստանում ներդրումներ անի, ախպեր գոհ ենք, կարան էլ չգան, մենք առնց էտ ներդրումների էլ մի ձևի յոլլա կգնանք:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (25.09.2019), Tiger29 (25.09.2019), Varzor (26.09.2019), Գաղթական (25.09.2019)

  7. #4
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Հոպար, ինձ թվում ա դու չափազանցածված ակնկալիքներ ունես Նիկողից, կառավարությունից ու վաբշե Հայաստանից՝ իրա դիրքով, տեղով, վիճակով, կուտակված խնդիրներով: Շատ նորմալ ա դիմել սփյուռքին, որ գան Հայաստանում ներդրումներ անեն։ Ոզբեկներին չի դիմում, լոփո լոփո հայրենիքից խոսացող սփյուռքին ա դիմում: Իսկ եթե սփյուռքը սպասում ա, որ Հայաստանում արտադրողականությունը դառնա Հոնկոնգի չափ, էկոլոգիան Կալիֆորնիայի պես, սոցիալական համակարգը Շվեդիա պես, օպերան Իտալիայի պես, ու հետո գա Հայաստանում ներդրումներ անի, ախպեր գոհ ենք, կարան էլ չգան, մենք առնց էտ ներդրումների էլ մի ձևի յոլլա կգնանք:
    Վայթե Վիշապի ասածը էնքան էլ էդ չէր, թե չէ որ Հայաստանը նորարարությամբ հասնի Կալիֆորնիային, շոկոլադով հասնի Շվեյցարիային, տղամարդկությամբ՝ Ալ Պաչինոյին, ծիծիկներով էլ՝ Քիմ Քարդաշյանին, ներդնողը առանց քո գոհունակության էլ կգա։ Իմ կարճ խելքով Վիշապ աղբարն ասում ա, որ լուրջ ներդրողին մուննաթով, ստացած մանդատով ու հարկային փոփոխություններով մենակ գրավելը միամտություն ա, ու այնքան էլ չի գործում դա... շատ-շատ սկսես մուրալ, ինչը արտաքին քաղաքականության մեր գլխավոր վեկտորն էր, բայց հույս ունեինք որ բան ա փոխվել...

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (29.09.2019), Varzor (26.09.2019), Վիշապ (25.09.2019)

  9. #5
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ծլնգ, չմուրալ։ Քաղաքացիական գիտակցություն արթնացնել / ոգեշնչել։

  10. #6
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծլնգ, չմուրալ։ Քաղաքացիական գիտակցություն արթնացնել / ոգեշնչել։
    Էհ հա, բա «Ամուլսարը մնալու ա սար»-ը քաղաքացիական գիտակություն չի՞, բա արթնացել ա, է՜, ոգեշնչված ենք... բայց վրեքներս մուննաթ են գալիս, ու ասում, որ ներդրում անենք։

    Բայց ավելի կոնկրետ էս կոնտեքստում որ վերցնենք, քաղացիական գիտակցությամբ ներդրումը համարժեք ա նվիրատվությանը, ինչի համար սովորաբար մուրում են, բայց անունը դնում են ավելի ցիվիլ՝ ֆանդրեյզինգ։

  11. #7
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չէ, չէի ասի։ Մուրացողին տալը/նվիրելը ուրիշի հանդեպ խղճահարության դրսևորում ա, քաղաքացիական գիտակցությունը հողիդ/երկրիդ, այսինքն՝ սեփականիդ կառուցմանը միանալն ա։
    Ու ներդնել որ էդքան ասում ա, ես ֆանդռեյզինգը չեմ հասկանում, այլ գործ դնելը/ստեղծելը։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 25.09.2019, 18:30:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (26.09.2019)

  13. #8
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Վայթե Վիշապի ասածը էնքան էլ էդ չէր, թե չէ որ Հայաստանը նորարարությամբ հասնի Կալիֆորնիային, շոկոլադով հասնի Շվեյցարիային, տղամարդկությամբ՝ Ալ Պաչինոյին, ծիծիկներով էլ՝ Քիմ Քարդաշյանին, ներդնողը առանց քո գոհունակության էլ կգա։ Իմ կարճ խելքով Վիշապ աղբարն ասում ա, որ լուրջ ներդրողին մուննաթով, ստացած մանդատով ու հարկային փոփոխություններով մենակ գրավելը միամտություն ա, ու այնքան էլ չի գործում դա... շատ-շատ սկսես մուրալ, ինչը արտաքին քաղաքականության մեր գլխավոր վեկտորն էր, բայց հույս ունեինք որ բան ա փոխվել...
    Էտ մուրալը որտե՞ղ եք տեսել, որ ես չեմ տեսել: Կարո՞ղ ա լրիվ ուրիշ ելույթներ ենք նայել…

    Մարդը ուղիղ տեքստով բերանացի ասեց, մեզ սփյուռքից փող պետք չի, մենք հիմա ավելի շատ ենք շինարարություն անում, քան ժամանակին Լինսին հիմնադրամով, մի բան էլ ավել փող ա մտնում տնտեսություն, ԿԲ-ն ռեզերվներն ա ավելացնում: Մարդը ասում ա, նենց ենք անում, որ հարկայինը արդար լինի, հետներդ զոռով փայ մտնող չլինի, դատարաններն արդար լինեն, սեփականությունը պաշտպանված լինի, չենք էլ համոզում որ գաք ապրեք Հայաստանում, բայց եթե սփյուռք ու համայն հայությունից ենք ճոռոմաբանում, կարաք մի փոք բան ամեն մեկդ անեք:

    Ծլնգ ասում ես, թող զրո տոկոսով վարկ տան, լիքը փող կա ․․․ դե պատկերացրու, որ դաժե զրո տոկոսով էլ տան, Հայաստանում հիմա քսան հոգի նորմալ բիզնես նախաձեռնություն չես գտն՝ ժամանակակից ու գրագետ ձևակերպված։ Էտ անտեր սփյուռքը մենակ փողի համար չի որ պետք ա, նաև գիտելիք ա, ուսում ա, բիզնեսի ժամանակակից կառավարում ա։ Դոդի գագո բիզնես չի էլի, որ փողն էլ կա, մարդն էլ կա, բայց կազինոյից ու ցեմենտից էն կողմ ֆանտազիան չի անցնում։ Սփյուռքը դրա համար ա պետք, ոչ թե մենակ փողի, որ մուրում էինք ու քո կարծիքով դեռ մուրում ենք։

    Մնում ա, Ծլնգ ջան, որ էն Ռուբեն Վարդանյանի նման պահանջենք, որ կառավարությունը սաղի տեղը ոլորտ առ ոլորտ շահութաբերություն հաշվի, բիզնես պլաններ գրի, սաղ հաշվարկները անի, էտ ընթացքում, եթե ժամանակ մնա, Ղարաբաղի հարցը լուծի, հայ թուրքական սահմաը բացի, սաղ ճանապարհները եվրոպական սարքի, երկաթգիծ քցի Երևանից Ամստերդամ, ու սփյուռքին մնա մենակ իրա խնայողություններից մի երկու մանեթ Հայաստանում դնելը, որ Շվեցարական շոկոլադ ուտի:

    Լուրջ եմ ասում, մեկ-մեկ իմ մոտ նենց տպավորություն ա, որ լիքը մարդ հեղափոխությունից հետո իրոք մոռացել ա, թե որտեղ ու ինչ վիճակում ա Հայաստանը: Հիշացնեմ, ոռիագույն տեղում ա, խելքց դուրս մարտահրավերներով: Մի քիչ կարելի ա ակնկալիքները համապատասխանեցնել իրավիճակին:

    Պռոստը չեմ հասկանում, թե ասենք ինչ կարգի ելույթ էիք սպասում վարչապետից, որից պիտի ոգևորվեիք ու ասեիք, կարելի ա մտածել լավ Հայաստանում մի բան անելու մասին։
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 25.09.2019, 18:51:

  14. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (07.10.2019), Varzor (26.09.2019), Արշակ (25.09.2019), Բարեկամ (25.09.2019), Գաղթական (25.09.2019), Հայկօ (26.09.2019), Ներսես_AM (26.09.2019), Ուլուանա (25.09.2019)

  15. #9
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Էտ մուրալը որտե՞ղ եք տեսել, որ ես չեմ տեսել: Կարո՞ղ ա լրիվ ուրիշ ելույթներ ենք նայել…

    Մարդը ուղիղ տեքստով բերանացի ասեց, մեզ սփյուռքից փող պետք չի, մենք հիմա ավելի շատ ենք շինարարություն անում, քան ժամանակին Լինսին հիմնադրամով, մի բան էլ ավել փող ա մտնում տնտեսություն, ԿԲ-ն ռեզերվներն ա ավելացնում: Մարդը ասում ա, նենց ենք անում, որ հարկայինը արդար լինի, հետներդ զոռով փայ մտնող չլինի, դատարաններն արդար լինեն, սեփականությունը պաշտպանված լինի, չենք էլ համոզում որ գաք ապրեք Հայաստանում, բայց եթե սփյուռք ու համայն հայությունից ենք ճոռոմաբանում, կարաք մի փոք բան ամեն մեկդ անեք:

    Ծլնգ ասում ես, թող զրո տոկոսով վարկ տան, լիքը փող կա ․․․ դե պատկերացրու, որ դաժե զրո տոկոսով էլ տան, Հայաստանում հիմա քսան հոգի նորմալ բիզնես նախաձեռնություն չես գտն՝ ժամանակակից ու գրագետ ձևակերպված։ Էտ անտեր սփյուռքը մենակ փողի համար չի որ պետք ա, նաև գիտելիք ա, ուսում ա, բիզնեսի ժամանակակից կառավարում ա։ Դոդի գագո բիզնես չի էլի, որ փողն էլ կա, մարդն էլ կա, բայց կազինոյից ու ցեմենտից էն կողմ ֆանտազիան չի անցնում։ Սփյուռքը դրա համար ա պետք, ոչ թե մենակ փողի, որ մուրում էինք ու քո կարծիքով դեռ մուրում ենք։

    Մնում ա, Ծլնգ ջան, որ էն Ռուբեն Վարդանյանի նման պահանջենք, որ կառավարությունը սաղի տեղը ոլորտ առ ոլորտ շահութաբերություն հաշվի, բիզնես պլաններ գրի, սաղ հաշվարկները անի, էտ ընթացքում, եթե ժամանակ մնա, Ղարաբաղի հարցը լուծի, հայ թուրքական սահմաը բացի, սաղ ճանապարհները եվրոպական սարքի, երկաթգիծ քցի Երևանից Ամստերդամ, ու սփյուռքին մնա մենակ իրա խնայողություններից մի երկու մանեթ Հայաստանում դնելը, որ Շվեցարական շոկոլադ ուտի:

    Լուրջ եմ ասում, մեկ-մեկ իմ մոտ նենց տպավորություն ա, որ լիքը մարդ հեղափոխությունից հետո իրոք մոռացել ա, թե որտեղ ու ինչ վիճակում ա Հայաստանը: Հիշացնեմ, ոռիագույն տեղում ա, խելքց դուրս մարտահրավերներով: Մի քիչ կարելի ա ակնկալիքները համապատասխանեցնել իրավիճակին:

    Պռոստը չեմ հասկանում, թե ասենք ինչ կարգի ելույթ էիք սպասում վարչապետից, որից պիտի ոգևորվեիք ու ասեիք, կարելի ա մտածել լավ Հայաստանում մի բան անելու մասին։
    Տրիբուն ջան, մուրալը մենակ լացելով ու ձեռքը դեմ տալով չի լինում, այլ նաև տակը բան չունենալով ներդրումներ հրավիրելը։ Ու համայն հայրենիք ճոռոմաբանելը ես շատ ավելի շատ Նիկոլից եմ տեսնում, թե չէ սփյուռքում հնչակը դաշնակի հետ չի խոսում, պարսկահայը ռուսաստանահայի, 80-ականներին քոչած հայաստանցին էլ՝ նոր քոչածների, ու բոլորով իրար հետ Հայաստան գալիս են մենակ կայֆավատ լինելու, հետ գնալուց էլ ասում են՝ լավ պրծանք, էս անգամ լուծ չկպանք։

    Ասելն էլ քիչ ա, ես հլը մի հատ խելամիտ քայլ չեմ տեսել դատա-իրավական համակարգի բարեփոխման։ Մենակ տեղից հավայի դուրս են տալիս ու սաղ երկիրը անդամ-դատավոր ագոնիայի մեջ ա ընկնում մի ամիս։ Հա, համաձայն եմ՝ կադրեր չկան, լիքը խոսել ենք սրա մասին, ու հայրենադարձությունը կարա լուրջ գործոն հանդիսանալ այս պարագայում։ Բայց դա շատ ավելի բարդ հարց ա, քան ներդրումները, որտև լավ մասնագետների գինը Հայաստանը ի վիճակի չի այսօր տալու։ Ու այս հարցում դեռ պարզ չի, Ամուլսարի շահագործումը դրական ա անդրադառնում «ներդրողների» պահով, թե բացասական։

    Ռուբեն Վարդանյաններն էլ ոչինչ էլ չեն պահանջում, իրենք իրենց հաշվարկող մարդիկ ունեն ու ներդնում էին անցած ռեժիմի վախտով էլ, որտև էդ կալիբրի ներդրողները իրենց ճանապարհը կարան առանց հարկային բարեփոխման էլ հարթել, ինչը պահանջում ա հարաբերությունների կուլտիվացիա։ Բայց հլը որ Նիկոլից չի երևում, թե ինքը/իր կառավարությունը ընդունակ ա այդպիսի հարաբերությունների կուլտիվացիայի (ու նույնիսկ հակառակը՝ իրենց կարճատես ու հիմար քայլերով), ու փաստորեն իրենց հրավիրած ներդրողները միջինից փոքր նեդրողներն են, ում համար արդեն նախորդ գրառմանս մեջ ասացի՝ Հայաստանում ներդնելը սպիսատի նման բան ա (նաև կադրերի պակասի պատճառով, բայց դատա-իրավական բեսպրեդելն էլ ա լուրջ գործոն)։

    Իսկ անկնալիքների պահով. կարծում եմ բոլորս էլ հասկանում ենք ծառացած խնդիրների ծավալը... ես հլը Նիկոլի վարչապետ ընտրվելու վախտ էի ստեղ ասում, որ մարաթոնի երկրորդ կիլոմետրը հաղթահարվեց, մնաց մի քիչը՝ 40 կմ։ Բայց այսօր կարծես մարաթոնի ուղուց ելել ճահճուտներում քյանդրբազություն անելուց լինենք։ Ելույթներն էլ էն ուժը չունեն, որտև արդեն մոտենում ա իրենց լիարժեք իշխանության մեկ տարին, բայց դեռ շողքերի հետ կռիվ են տանում ու ամեն բառից առաջ հերոսական գարունը ոգեկոչում։

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (25.09.2019), Varzor (26.09.2019), Վիշապ (25.09.2019)

  17. #10
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խոսում էին միլիարդների ստվերի մասին, հիմա 100 փուչիկ փաստով՝ մի քիչ ավելի բարձր աշխատավարձ ու թոշակ, մի քիչ ավելի շատ ասֆալտ, մի քիչ ավելի բարձր ՀՆԱ, մի քիչ ավելի քիչ հարկեր, նստած Ռոբերտ, Մանվել ու կարող ա շուտով Սեռժիկ, մեկ էլ հա՝ ժողովուրդը ավելի շատ ա թատրոններ ու թանգարաններ գնում։ Նույն սահմանադրությունը, նույն չմո օրենքները, նույն հանքերը, նույն զիբիլը, նույն մուննաթը, նույն ցիրկը ԱԺ-ում։ Սենց ա՞ ձեր պատկերացումներով հեղափոխությունը լինում։ Էս ստանդարտ իշխանափոխություն ա բալամ։ Եթե անունը հեղափոխություն չդնեք, ապա սաղ ընկնում ա տեղը, դժգոհություններ չկան ։Ճ
    Si vis pacem, para bellum

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Quyr Qery (29.09.2019)

  19. #11
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռուբեն Վարդանյաններն էլ ոչինչ էլ չեն պահանջում, իրենք իրենց հաշվարկող մարդիկ ունեն ու ներդնում էին անցած ռեժիմի վախտով էլ, որտև էդ կալիբրի ներդրողները իրենց ճանապարհը կարան առանց հարկային բարեփոխման էլ հարթել, ինչը պահանջում ա հարաբերությունների կուլտիվացիա։ Բայց հլը որ Նիկոլից չի երևում, թե ինքը/իր կառավարությունը ընդունակ ա այդպիսի հարաբերությունների կուլտիվացիայի (ու նույնիսկ հակառակը՝ իրենց կարճատես ու հիմար քայլերով), ու փաստորեն իրենց հրավիրած ներդրողները միջինից փոքր նեդրողներն են, ում համար արդեն նախորդ գրառմանս մեջ ասացի՝ Հայաստանում ներդնելը սպիսատի նման բան ա (նաև կադրերի պակասի պատճառով, բայց դատա-իրավական բեսպրեդելն էլ ա լուրջ գործոն)։
    Ընկեր, ոչ իմ ձեռի տակ կա վստահելի վերլուծություն, ոչ էլ քո, ոչ էլ երևի որևէ մեկի, թե վերջին տարիներին ՀՀ-ում դրսից արված ներդրումների որ մասն ա եղել մեծերից, ինչքանը փոքրերից, ու որը ինչքան օգուտ ա տվել տնտեսությանը։

    Բայց մի բան կարամ ասեմ, էտ մեծ ներդրողների հետ «հարաբերությունների կուլտիվացիայի» արդյունք ա նաև Ամուլսարի ներդրումը, որի ձեռ քաքն ենք ընկել, երկաթգիծը, որի ձեռը քաքն ենք ընկել, քիչ էր մնում նաև ԲԷՑ-ը, որ վերջնական քաքն ընկնեինք, Սանիթեքը ․․․ և այլն։ Էն որ Սամվել Կարապետյանին հարաբերությունների կուլտիվացիայով համոզում են որ բաշխիչ էլեկտրոցանցերն առնի, ու անունը դնեն ներդրում, բայց իրականում ոչ մի միլիմետր ֆիզիկական ակտիվ չձևավորվի էտ ներդրման արդյունքում, պռոստը առկա ակտիվները ռուսական իտեռայից անցնի Տաշիրին, դե Տաշիրն էլ դարավոր էներգետիկ կառավարման փորձ ունի, Լիդիանի պես ․․․․․ կարան էտ ներդրումները վերցնեն ու խոոոորը մտցնեն ուր ուզում են։ Այ սրանք են որ սրա նրա ետ հարաբերություններով սպիսատային ներդրումներ են անում, քանի որ կորցնելու բան չունեն։

    Իսկ մանր ու միջին բիզնեսը տաս անգամ չափում, նոր մի բան անում ա, քանի որ եթե չստացվեց, սաղ կորցնելու են։

    Ասածս ինչ ա, երկիրը իրա սաղ համակարգերով ներդրումների համար պիտի գրավիչ լինի, երկրի նկատմամբ պիտի վստահություն լինի, ու ես @Վիշապ ի հետ լրիվ համաձայն եմ, որ հարկային արտոնությունները մի շատ փոքր գործոն են ընդամենը, էն էլ ոչ որոշիչ։ Բայց, էտ ամեն ինչը երկար գործընթաց ա, ու ես համոզված եմ, որ էտ ուղղությամ քայերը շատ ճիշտ են արվում։ Մի քիչ դանդաղ, մեկ ու մեջ էլ անհասկանալի, բայց ուղղությունը ճիշտ ա։

    Ու էս ասածներիս ապացույցը, Աթեիստի էսօրվա դրած ինֆոն էր, որը ճիշը ինֆոյա, ու որը մեր մեջ ասած դեռ պաշտոնական չի հայտարարվում, երևի վաղը կհայտարարվի, ու Աթեիստի ընկերը մի քիչ վռազել ա սաղին հայտնելու չնայած, տո շատ էլ լավ ա արել։ Էս ինֆոն Հայաստանի համար մի հատ գժական ինֆոյա, ու շատ լավ խոսում ա կառավարության ու կոնկրետ հենց վարչապետի նկատմամբ ահռելի ներդրումային վստահելիության մասին ու շատ լուրջ շրջանակներից, ոչ թե Ռուսաստանում վռազ հարստացած ու իրանց շատ մեծ քաքի տեղ դրած գեղցիներից։
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 26.09.2019, 16:17:

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (28.09.2019), Աթեիստ (27.09.2019), Արշակ (28.09.2019), Հայկօ (27.09.2019), Ներսես_AM (26.09.2019)

  21. #12
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Հոպար, ինձ թվում ա դու չափազանցածված ակնկալիքներ ունես Նիկողից, կառավարությունից ու վաբշե Հայաստանից՝ իրա դիրքով, տեղով, վիճակով, կուտակված խնդիրներով: Շատ նորմալ ա դիմել սփյուռքին, որ գան Հայաստանում ներդրումներ անեն։ Ոզբեկներին չի դիմում, լոփո լոփո հայրենիքից խոսացող սփյուռքին ա դիմում: Իսկ եթե սփյուռքը սպասում ա, որ Հայաստանում արտադրողականությունը դառնա Հոնկոնգի չափ, էկոլոգիան Կալիֆորնիայի պես, սոցիալական համակարգը Շվեդիա պես, օպերան Իտալիայի պես, ու հետո գա Հայաստանում ներդրումներ անի, ախպեր գոհ ենք, կարան էլ չգան, մենք առնց էտ ներդրումների էլ մի ձևի յոլլա կգնանք:
    Բրո, իմ ակնկալիքները Նիկոլից ու սույն իրենց «հեղափոխական» համարող ջահելներից շատ համեստ են, հաշվի առնելով նրանց մտավոր ունակությունները՝
    ընդամենը մի չռթ կամարտահայտություն Հայաստանում կառավարման համակարգը հեղափոխելու այնպես, որ իշխանությունում խիյարներ հավաքվելու շանսերը քչանան, որ բալքիմ նորմալ իրավական գիտելիքներ ունեցողներ հայտնվեն մոտակա 10-20 տարում, որ մինիմալ պահանջներին բավարարող իրավական համակարգ կարողանան ստեղծել կայուն ներդրումներ ապահովելու համար, ներկայիս թյուրիմացության փոխարեն։ Բայց մինչև հիմա հասկացածիցս նման է, որ Փաշինյանին թվում է, թե իրավական երկիր կառուցելու համար ընդամենը պետք է «ճիշտ» մարդու նշանակել ԱԱԾ տնօրեն ու ամեն ելույթում հայտարարել Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի կոռուպցիոն ընտանիքների մասին։ Իսկ սահմանադրություն փոխելու անհրաժեշտությունը չկա, պետք է ընդհամենը «տնտեսական հեղափոխությամբ» զբաղվել։ Մարդը լրիվ էն վիճակում ա, էն որ ասում են՝ լսել են հարսանիք ա, բայց չգիտեն՝ որտեղ ա։ Կարող ա բարի ցանկություններ ունի, բայց էդ շատ քիչ ա։ Ներկա սահմանդրությամբ ինքը շատ լուրջ լիազորություններ ունի երկրում իսկապես բան փոխելու, բայց փոխարենը զբաղված ա Ամուլսարով, Սևանի մակարդակով, Սիս գյուղի ասֆալտով, ձկան խորովածով, ֆռֆռալով, կայֆերով ու ժողովդրի վրա մուննաթ գալով, տենց ա պատկերացնում տնտեսական հեղափոխություն անելը։ Եթե ներկայացուցչական ժողովդրավարություն ա, ուրեմն պիտի պայմանները բարդացվեն ու պատգամավորի աշխատավարձն էլ այնպես բարձրացվի, որ ԱԺ-ում լուրջ մարդկանց հայտնվելու շանսերը մեծանան: Չկա՞ դրա հանարավորությունը, ուրեմն ուղիղ ժողովրդավարություն սարքեք, ժողովուրդը իր իշխանությունը անմիջական ձևով իրացնի: Իսկ սենց 5 տարին մեկ ժողովուրդը ընտրելու է ամիսը 1000 կամ 2000 դոլար ստանալու համար ԱԺ-ում կապիկություն անելու ցանկություն ունեցող խիյարների, էդ խիյարներն էլ ընտրելու են աֆտարիտետնի վոժդին, կամ աֆտարիտետնի վոժդին տապալած մեկ այլ աֆտարիտետնի վոժդի։ Ես հույս ունեի, որ մենք մի քիչ լրջացել ենք։ Հայաստանում հեղափոխություն չի եղել, հերթական անգամ մի քյալագյոզի տեղը եկել ա մեկ այլ քյալագյոզ։ Գաղափարական դաշտում ոնց դատարկ էր, դատարկ էլ մնացել ա։
    Si vis pacem, para bellum

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (25.09.2019), Varzor (26.09.2019)

  23. #13

    Սահմանադրական փոփոխություններ սկսելու մասին հայտարարել են արդեն ․․․

    Վիշապ ախպեր, ինչքան խելքները հասնում ա, էտքան են կարում անեն։ Ինչ մակարդակի ՀՀ-ում վերջին երեսուն տարում կրթությունն ա եղել, գաղափարական միքտն ա եղել, էտքան էլ մենք ենք սաղս։ Ինչքան կարացել ենք հեղափոխություն անենք, էտքան ենք արել, որ գոնե երկիրը թալանչի ղզլբաշներցի փրկենք։

    Հիմա ասածս ինչ ա, մենք սաղս դեբիլ ենք, անկիրթ ու հետամնաց, լրիվ անկեղծ եմ ասում։ Սփյուռքում, առանց մի գրամ սարկազմի եմ ասում, հիմնականում լավ կրթություն ունեն, հեղափոխական գաղափարներ, միքտ, ապագային տեսլական ․․․․ կլինի՞ կիսվեք հետներս մի քիչ, հանուն հայության։ Թե՞ ձեզանից մենակ պահանջել ու բողոքելն ա, որ հեղափոխությունը համապատասխանի ձեր բոլոր գաղափարական պահանջներին, իսկ մեզնից էլ հասնում ա ամեն քյալագյոզի մի ձևի յոլլա տանելը ու հաջորդ հեղափոխության մասին մտածելը, քանի որ, դե կներեք, էս հեղափխությունը Վիշապ ախպորս սրտովը չի, Ժան Ժակ Ռուսոյի գաղափարական լուսավորությունը վրեն չի եղել։
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 25.09.2019, 19:09:

  24. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (25.09.2019), Varzor (26.09.2019), Արշակ (25.09.2019), Գաղթական (25.09.2019), Ներսես_AM (26.09.2019)

  25. #14
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Սահմանադրական փոփոխություններ սկսելու մասին հայտարարել են արդեն ․․․

    Վիշապ ախպեր, ինչքան խելքները հասնում ա, էտքան են կարում անեն։ Ինչ մակարդակի ՀՀ-ում վերջին երեսուն տարում կրթությունն ա եղել, գաղափարական միքտն ա եղել, էտքան էլ մենք ենք սաղս։ Ինչքան կարացել ենք հեղափոխություն անենք, էտքան ենք արել, որ գոնե երկիրը թալանչի ղզլբաշներցի փրկենք։

    Հիմա ասածս ինչ ա, մենք սաղս դեբիլ ենք, անկիրթ ու հետամնաց, լրիվ անկեղծ եմ ասում։ Սփյուռքում, առանց մի գրամ սարկազմի եմ ասում, հիմնականում լավ կրթություն ունեն, հեղափոխական գաղափարներ, միքտ, ապագային տեսլական ․․․․ կլինի՞ կիսվեք հետներս մի քիչ, հանուն հայության։ Թե՞ ձեզանից մենակ պահանջել ու բողոքելն ա, որ հեղափոխությունը համապատասխանի ձեր բոլոր գաղափարական պահանջներին, իսկ մեզնից էլ հասնում ա ամեն քյալագյոզի մի ձևի յոլլա տանելը ու հաջորդ հեղափոխության մասին մտածելը, քանի որ, դե կներեք, էս հեղափխությունը Վիշապ ախպորս սրտովը չի, Ժան Ժակ Ռուսոյի գաղափարական լուսավորությունը վրեն չի եղել։
    Ո՞վ ա հայտարարել սահմանադրական փոփոխությունների մասին: Նիկոլը երբ որ իր վարչապետ դառնալուն խոչնդոտ էր տեսնում, փոխելու անհրաժեշտություն էր տեսնում, հարցը դզզվեց, հանրապետական ոչխարներից հեշտ պրծան, արդեն Էլ չի տեսնում, ինքը արդեն անսահմանափակ իշխանություն ունի, փառք ունի, կարա սաղ կյանք ֆռֆռա, խորոված ուտի ու սելֆի անի ու խոսի ՀՀ-ում կաշառքի բացակայության մասին (հենց կաշառքի դեպք եղավ, կփոխի ԱԱԾ տնօրենին), ինչ վատ ա՞ որ։
    Իսկ վայթե կարող էր մի չռթ տարբերվեր նախորդ քաղքենիներից, այ հենց դրանից էլ բողոքում եմ։ Պետք չի Ժան Ժակ Ռուսո լինել, ընդհամենը մի գրամ քթի ծակ ու ցանկություն ա պետք խնդիրները հասկանալու ու գոնե կամք արտահայտելու, հավայի բարբաջելու փոխարեն։
    Si vis pacem, para bellum

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (26.09.2019)

  27. #15
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    ...Սփյուռքում, առանց մի գրամ սարկազմի եմ ասում, հիմնականում լավ կրթություն ունեն, հեղափոխական գաղափարներ, միքտ, ապագային տեսլական ․․․․
    մեծամասնության քյաչալ գլխին ձուն գա, թե ունեն:

  28. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ծլնգ (25.09.2019)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 30
    Վերջինը: 09.04.2017, 21:42
  2. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 242
    Վերջինը: 20.03.2011, 17:03
  3. Քաղաքացին ընդդեմ ՀՀ կառավարության
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 01.09.2009, 15:05
  4. ՍՍ-ի գործունեությունը` որպես <<նորընտիր>>
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 15.01.2009, 18:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •