Բազմիցս մի քանի տեղ ասել եմ, որ քո հետ կոնստրուկտիվ կամ ոչ կոնստրուկտիվ, պիտակումներով կամ առանց քննարկումների մեջ մտնելու հավես չունեմ։ Բայց դե որ դու մտնում ես, ի՞նչ կարամ նաեմ։
Հահահահահահա, գուգլեցի, չեմիչէ։ Քո համար գուգլեցի։ Էկել, ինձ փաստարկումների դասեր ա տալիս
Դեդուկտիվ ու ինդուկտիվ փաստարկումները տրամաբանական փաստարկումների ձևեր են, գիտության մեջ երկուսն էլ կիրառվում են ու երկուսն էլ պիտի լինեն. տեսությունից դեպի հիպոթեզ, հիպոթեզից դեպի տվյալներ, տվյալներից դեպի նոր տեսություն։ Եթե մենակ դեդուկտիվ կիրառվեր, կընկնեիր շրջանաձև փաստարկումների մեջ ու դուրս չէիր գա, այսինքն՝ տեսությունից դեպի հիպոթեզ, հիպոթեզից դեպի տվյալներ ու կմնաս տվյալների ձորում լռված՝ դրանք հարմարացնելով հիպոթեզին, որովհետև ինդուկտիվ տրամաբանության բացակայությունը թույլ չի տալիս դուրս գալ ու նոր տեսություն մշակել։ Դեդուկտիվի վրա նստած գիտությունը ահավոր կործանարար մի բան ա, շատ էլ որ տրամաբանություն ա։
Ամեն դեպքում, ես դեդուկտիվ տրամաբանությունը բացարձակ որպես վիրավորանք չեմ օգտագործել, այլ ընդամենը ասել եմ, որ չեմ ուզում դեդուկտիվի վրա նստածների հետ գործ ունենալ, որտև ինձ ահավոր դժվար ա, երբ «նոր տեսության» անցնելու փոխարեն տվյալները դիտարկվում են որպես «հին տեսության» օգտին տվյալներ։
Խոխմն էն ա, որ սև ու սպիտակից դու ես խոսում։ Ես սև ու սպիտակ չեմ ասում, այլ ասում եմ, որ դու ունես կոնկրետ տեսություն, ու ցանկացած տվյալ, որտեղ պետք ա օգտագործվի ինդուկտիվ մեթոդ նոր տեսության հանգելու համար, դու անտեսում ես/այլ կերպ մեկնաբանում։
Է հա, Նիկոլը ընտրություններից առաջ շտապ սահմանադրական փոփոխությունների մասին էր խոսում, իսկ երբ իր իշխանությունն ամրապնդվեց, հարցն էլ հրատապ չէր։ Ու խոսքս հիշի. ինքը երբևէ սահմանադրական փոփոխություն չի էլ անելու։ Բայց դե ի՞նչ եմ ասում։ Մեկ ա կգտնես արդարացումը ու որպես փաստաբան հանդես կգաս նորից։
Էջանիշներ