Տրիբուն ջան, հաշվետվության էս ձևը վայթե կոչվում ա ամբոխավարություն՝ լիքը գունավոր փաստեր ու թվեր հրամցնելը ռամիկ ժողովրդին, որոնց հավաստիությունն ու էֆեկտիվությունը ժողովուրդը ստուգելու կամ գնահատելու ոչ ձև ունի, ոչ պրոֆեսիոնալիզմ, ոչ էլ լիազորություն, ու որ ստուգի էլ դրանից բան չի փոխվելու: Խելքը գլխին երկրներում, երկրի կառավարությունը հաշվետվությունը ներկայացնում է հակադիր իշխանությանը, ասենք Նահանգների պրեզիդենդը կոնգրեսին ա հաշվետվություն տալիս, իսկ կոնգրեսը նույն տխմար հարցը 20 անգամ տալու տեղը կարող է փաստերը մարդավարի ստուգել ու կլիզմա անել պրեզիդենտին:
Մեր երկրի ու ժողովդրի պարագայում կարող է կարճաժամկետ լավ է նայվում, բայց ես մեկա հույս ունեմ, որ էս բարի-միապետական ռեժիմը ի վերջո կվերածվի նորմալ դեմոկրատական փոխադարձ լծակներով ապակենտրոնացված համակարգի:
Նենց չի, որ ես հակված եմ այս փաստերին կասկածելու, բայց սա պետության կառավարման ճիշտ ձև չի, լրիվ հիմնված ա միապետի բարի ցանկությունների ու ազնվության վրա:
Կարող ա կարճաժամկետ սենց ճի՞շտ ա, ասենք հակադիր իշխանական բևեռ կարող էին հանրապետական քյալ ու դեստրուկտիվ դեգեներատներ լինել, բայց նորմալ ընտրություններից հետո՝ դժվար: Ասածս ինչ ա՝ էս սահմանադրությունը փոխել ա պետք, հակառակ դեպքում լենինիզմի հոտ ա գալիս:
Էջանիշներ