Չուկիտո ջան, մի բան հարցնեմ էլի։ Տե՞նց հաշվարկնե՞ր ես տեսել կամ արել, որ էս հանքի շահագործումից օգուտներն ավելի շատ են, քան վնասները։ ԻՆչ-որ գաղտնի բան գիտե՞ք, որ մենք չգիտենք։ Վախում եք, որ աշխարհով մեկ խայտառակ ենք լինելու, սոված ենք մնալու, չգիտեմ, Ղարաբղը հանձնելու ենք, Սերժիկը հետ ա գալու, Քոչարյանին ազատելու են ․․․ ախպեր, ի՞նչ ա լինելու հանքի չշահագործելու դեպքում, որ տենց անհամբեր ուզում ես շահագործվի։
Ասենք, ի՞նչն ա տենց վիզ դրած հանքը բացելու որոշմանը կողմ լինելու պատճառը։ Անվերապահ վստահությունը վարչապետի՞ն։ Վարչապետին ես էլ եմ վստահում, բայց անոռուգլուխ որոշումներ ընդունելուց ոչ մեկը էս աշխարհում ապահովագրված չի։
Quyr Qery (29.09.2019), Rammstein (23.09.2019), StrangeLittleGirl (16.09.2019), Varzor (16.09.2019)
Իրականում լավ ա անում, որ վճռական չի շահագործում, Չուկ ջան:
Դուխի հարց չի, ըստ իս, այլ անհամաձայնների հետ հաշվի նստել ա:
ՈՒ անհամաձայններն էլ լավ են անում, որ պայքարում են:
Մարդիկ իրենք իրենց երկրի տեր են զգում ու փորձում են իրենց իսկ ընտրած իշխանությանը ստիպել, որ իրանց ուզածով լինի:
Էս հարցում ինքս հիմնականում չեզոք կարծիք ունեմ, քանի որ չեմ հասկանում, թե Լիդիանի գործունեությունն ինչքան վնաս կտա, կամ կտա թե չի տա:
ՈՒղղակի՝ Ամուլսարը սար սկզբունքի նկատմամբ սիմպատիա ունեմ:
Մյուս կողմից՝ պարզից պարզ ա, որ Նիկոլը տուպիկի առաջ ա կանգնել:
Համ որպես ժողովրդավարության բուռն կողմնակից ա հանդես գալիս, համ էլ՝ ոսկերչական քաղաքականության:
Այսինքն՝ որ հանկարծ ոչ մի սխալ չանի ու ամեն ինչ օրինականության սահմաններում լինի.
օրինական ճանապարհով ՀՀԿ-ին պարտադրել, որ իրեն վարչապետ ընտրեն,
օրինական ճանապարհով արտահերթ ընտրություններ,
օրինական ճանապարհով ՍԴ-ի ազատագրում բռնազավթումից և այլն..
հիմա էլ՝ իրավական հիմքեր չկան Լիդիանին արգելել Ամուլսարը շահագործել..
Կարող ա շատերին դուր չգա Նիկոլի օրինապաշտությունը: Նրան թուլամորթ կամ անդուխ համարեն:
Բայց դե հիմա էդ էլ էդ մարդու սկզբունքն ա ու էդ էլա հիանալի, քանի որ նաև էդ սկզբունքով ա ինքը Հայաստանը մաքրում կոռուպցիայից ու ամեն տեսակ յախքից:
Այսինքն գիտենք, որ Նիկոլին ոչ թե հանքարդյունաբերությունից ակնկալվող տնտեսական շահն ա հետաքրքիր, այլ՝ ամեն ինչ իրավական նորմերով անելը:
Մյուս կողմից էլ՝ ժողովրդին ոչ թե իրավական նորմերն են հետաքրքիր, այլ՝ իրենց երկիրն ու բնությունը:
Ստացվում ա տուպիկ..
ՈՒ իմ հասկանալով սրա ամենաճիշտ լուծումը համաժողովրդական հանրաքվեն ա, որի արդյունքները պարտադիր կլինեն բոլոր կողմերի համար:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Վարչական տուգանքների գործերով ֆիզիկական անձանց կողմից դատարան դիմելու համար նախատեսված պետական տուրք սահմանելը համարում եմ սկզբունքորեն անթույլատրելի, քանի որ դա լրջագույն կերպով կսահմանափակի դատարան դիմելու քաղաքացու իրավունքը: Աբսուրդ է ստացվում՝ 5.000 դրամ ակտը բողոքարկելու համար... 5.000 դրամ էլ պետական տուրք:
Ասեմ ավելին, նույնիսկ սերժենց ռեժիմը վարչական տուգանքների համար տուրքը վերացրեց, հիմա, ի՞նչ, Նիկոլի ռեժիմը պիտի էդ տուրքը վերականգնի՞ -դե ապրեք, էլի, ի՞նչ ասեմ...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
StrangeLittleGirl (16.09.2019)
Ու սենց հանկարծ իմանում ես, որ պարոն Վանեցյանը ազատված է պաշտոնից...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը...
էս ի՞նչ մի թարս թաթալոշ տվեց Վանեցյանը գնալուց, սենց մի ուրիշ տիպի շրխկացրեց դուռն ու գնաց...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Վանեցյանը չորով ասեց՝ ս...ր էղեք
Էս բառդակը, որ ստեղծել եք՝ հետո՝ առանց ինձ փորփրեք:
Էս շատ լուրջ էր, սենց խոսքերը ՍԵՆՑ մարդու բերանից, որ վերջին 1.5 տարում ողջ ներքին ինֆոն ուներ, էս ցնցեց Նիկոլի իշխանությունը, ինքը հլը տաքա, չի ջոգում նստել, երկրոդական բաներից է խոսում...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Առողջապահության նախարարն էլ գլուխ ա գովում, թե ավելացել են չարորակ նորագոյացությունների վիրահատությունները։ Գոնե հասկանու՞մ ա սա ինչ ա նշանակումՀասկանու՞մ ա, որ դա դրական առաջընթաց կարա համարվի մենակ էն դեպքում, երբ չարորակ նորագոյացությունների նոր դեպքերի թիվը կանտրոլ արվի։ Հակառակ դեպքում էդ նաև նշանակում ա չարորակ նորագոյացությունների աճ, գրողը տանի։ Ասում էիք հա՞նք եք բացում։
Թող ներող լինի, բայց էս ինչ տուֆտելա տուֆտել։
Այսինք նախորդ իշխանությունների ժամանակ կատարվողը իր սպայի ուսադիրների ու արժանապատվության հետ ավելի համատեղելի էր, քան ներկաների օրո՞ք։
Ու ասեմ, որ սա ԱԱԾ ղեկավարին չսազող բառեր էին։ ԱԱԾ ղեկավարն իրավունք չունի անելու հայտարարություններ, որոնք կարող են ազդեցություն ունենալ պետական կառավարման համակարգի կայունության կամ վստահության վրա։
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
ԻՀԿ դրանով ցույց տվեց իր իրական դեմքը։
Մոռանում է, որ իր գործը Ազգային Անվտանգությունն է։ Ու եթե ինչ-որ հարցում էդ մակարդակի լուրջ թերացում է տեսել/լսել/գիտի, բա դա ազգային անվտանգության հարց չէ՞, բա ո՞վ պետք է դրանով զբաղվի։
«Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլս որնա՞, ՃՈ-ի կոչերիցա՞, թե՞ "հեղափոխական" հանգերովա՝ Իմ քայլը, Քայլ արա, Կանգառի սթափեցնող Քայլ ․․․ հետո էլ լինելու է քայլ ձիով![]()
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Վերջին խմբագրող՝ Lion: 16.09.2019, 21:47:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
StrangeLittleGirl (16.09.2019)
Ախպեր ջան, նոր Հայաստանում, մարդկանց արժանապատվությունը բարձրացել է ։Ճ
Եթե հիշում ես, ԱԱԾ տնօրենին հենց էս իշխանությունները դարձրին քաղաքական դեմք՝ տնօրենի նշանակման կարգը փոխելով, հետևաբար մարդը լավ էլ իրավունք ունի անելու էն հայտարարությունը, որն արել է։ Ու հայտարարությունն էլ առանձնապես սկանդալային չի ինձ համար։
ՀՀ սուպերվարչապետը ակնհայտորեն զբաղված ա տարերային միկրոմենեջմենտով, երկրի ստրատեգիական հարցերը թողած։ Ասենք Սիս գյուղի ասֆալտն ա հրահանգել, որ անեն, որ ֆեյսբուքում լիքը լայքեր հավաքի։ Պոլնի տախտակամած։ Ինքը պիտի դրա ժամանակը չունենար։ Ստեղ Նահանգներում ես իսկի չեմ հիշում թե նահանգապետը ով ա, մինչև իրեն հասնելը մենք լոկալ աշխատող համայնք, սիթի, քաունթի ունենք։
Վերջին խմբագրող՝ Վիշապ: 16.09.2019, 22:15:
Si vis pacem, para bellum
Lion (16.09.2019), StrangeLittleGirl (16.09.2019)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ