Լավ, ախպերս, երևի իրոք ոչ իրավաբանը չի կարող այստեղ խութեր նկատել...
Հիմի ասեմ մեխանիզմը՝ կա Պողոսը (չքաղաքականացնել), որը մագում ունի Владимирский централ-ը: Ինքը, բնականաբար, ունի ընկերներ, որոնք ևս սիրում են այս երգը և ինքը բնականաբար որոշակի հեղինակություն, հարգանք կամ պատիվ ունի իր այդ ընկերների մեջ: Սա ձեզ արդեն քրեական ենթամշակույթ կրող խմբավորում՝ քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորում, որը գործում է իր կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն, որոնք չեն համապատասխանում պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին կամ դրանց իրացման իրավաչափ ձևերին: Կարա, չէ՞ - իսկ հիմա պատկերացրեք, որ էս լավ տղերքը... ասենք ուղղակի արագ մեքենա են վարում, դա էլ կհամապատասխանի... , և որի նպատակը անօրինական օգուտ կամ այլ առավելություն ստանալը: Հաջող, բարեկամս, նամակներ գրեք ոչ այնքան հեռու, բայց տխուր վայրերից:
Օրինակն, իհարկե, գռոտեսկային է, բայց մեծ հաշվով ամեն ինչ հենց այսպես էլ կարող է լինել...
Էջանիշներ