Սույն գլխի իմաստով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող է համարվում այն անձը, ով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն` համարվում է հեղինակություն... - այսինքն, է՞լի - չափանիշները ո՞րն են: Հլը նայեք քանի անորոշ բան կա՝ տո էլ "քրեական ենթամշակույթ", տո էլ "խմբավորում", տո էլ "համարվել", տո էլ "հեղինակություն": Ու էս սաղ, ընդամենը մեկ նախադասության մեջ...
Սույն գլխի իմաստով քրեական ենթամշակույթ կրող խմբավորում է համարվում քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորումը, որը գործում է ԻՐ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆՎԱԾ ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն։
Տղե՛րք, էդ որ գրել եք «իր կողմից սահմանված վարքագծի կանոններ», էդ սահմանողին եք գտնելո՞ւ...
Տղե՛րք, ժամանակին որ հայաթ իջնեիք, հիմա սենց բաներ չէիք գրի։ Ոնց որ առասպելական Հերակլեսը լինեք, ոչ պակաս առասպելական դևերի հետ կռվելիս։
Բայց, այնուամենայնիվ, եթե էդ վարքագծի կանոնները սահմանած «ՆԱ»-ն իմանաք ով է, խաբար կանեք մենք էլ իմանանք էլի։
Էս վերջինը՝ Վարոսյան Երվանդից![]()
Էջանիշներ