User Tag List

Ցույց են տրվում 1,036 համարից մինչև 1,050 համարի արդյունքները՝ ընդհանուր 2138 հատից

Թեմա: Փաշինյանի կառավարության գործունեությունը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չես, անի, ստեղ էլ իրավական խնդիրներ կան: Ես ուղղակի զարմանում եմ, էլի, ցելի արդնախն իր գովերգված իրավաբաններով ո՞նց կարա սենց հում նախագիծ բերի?!

    Որ շատ չգրեմ, մեջբերեմ քրեական ոլորտի փաստաբան Երվանդ Վարոսյանի կարծիքը.

    Երվանդ Վարոսյանի խոսքով՝ անհասկանալի է ներկայումս նման նախագիծ ներկայացնելու անհրաժեշտությունը, քանի որ գործող Քրեական օրենսգիրքը պատասխանատվություն սահմանում է և բանդիտիզմի, և հանցավոր համագործակցության համար։

    «Կառավարության անդամներին և իրավապահ կառույցների ղեկավարներին, որոնք ջանասիրաբար պաշտպանում էին ներկայացված նախագիծը, ուզում եմ հարցնել, թե քանի՞ անգամ է Հայաստանում կիրառվել Քրեական օրենսգրքում առկա հանցավոր համագործակցության համար պատասխանատվություն նախատեսող հոդվածը, որ մի հատ էլ նոր հոդվածների անհրաժեշտություն է առաջացել»,–ասաց փաստաբանը՝ կարծիք հայտնելով, որ այս նախագիծը հերթական անգամ հասարակության ինչ–որ խավի ինչ–որ բան ցույց տալու նպատակ է հետապնդում։

    Երվանդ Վարոսյանի խոսքով, եթե այս նախագիծն ընդունվի, ապա օրենքի կիրառման տեսանկյունից լուրջ վտանգների առջև կկանգնենք։

    «Նախագիծն ինքնին կամայականության տարրեր է պարունակում և ակնհայտ է, որ դրա կիրառումը նույնպես լինելու է կամայական, քանի որ ներառված են այնպիսի տերմիններ և հասկացություններ, որոնք իրավական անորոշության դասական օրինակներ են»,– ասաց նա։

    Իրավաբանի համար անհասկանալի էր օրենքում նախատեսված այն հոդվածը, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար։

    «Նախագծում հստակ ներկայացված չէ, թե ինչ է ասել է քրեական ենթամշակույթ, ինչպե՞ս է որոշվելու, թե ով է դիմել քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին, ասենք` բարևելը արդյոք համարվելու՞ է դիմել, կամ ի՞նչ է նշանակում քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը անդամակցել։ Օրինակ, զրուցարանում գիշերը մարդիկ նստած կյանքի ճշտից են զրուցում և ինչ–որ մեկը միանում է, նշանակում է, դառնում է այդ խմբավորման անդա՞մ, այս իրավական անորոշությունն օրենք դառնալու իրավունք չունի, առավել ևս երբ դա վերաբերվում է Քրեական օրենսգրքին»,– ասաց նա՝ նկատելով, որ հետագայում ով ինչպես ցանկանա, այդ դրույթները կմեկնաբանի։

    Իրավաբանի գնահատմամբ՝ նախագիծը հիմնավորումը նման է ճառի.

    «Ներկայացված նախագիծն արժանի է իր հիմնավորումներին, լրիվ նույն մակարդակի վրա են։ Այստեղ օրենքի անհրաժեշտության հետ կապված իրավական անհրաժեշտության տարրեր չկան, մենք գործ ունենք իրավական արժեհամակարգի հետ, մենք քրեական օրենսգիրք ենք փոխում, սեղանի շուրջ նստած կենաց չէ սա»,– ասաց նա։


    Ավելացնեմ՝ մեքենայիս մագնիտոֆոնի միջի դիսկի 123 երգերից առնվազնը 30-40-ը "բլատնոյ" են՝ հիմի ի՞նչ, իմ արարքում... հանցակազմ կա՞:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (30.08.2019)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 30
    Վերջինը: 09.04.2017, 21:42
  2. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 242
    Վերջինը: 20.03.2011, 17:03
  3. Քաղաքացին ընդդեմ ՀՀ կառավարության
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 01.09.2009, 15:05
  4. ՍՍ-ի գործունեությունը` որպես <<նորընտիր>>
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 15.01.2009, 18:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •