Նիկոլի սրած պոպուլիզմի բիզը կամաց կամաց մտնումա իր համապատասխան տեղը։
Նիկոլը մինչև իշխանությանը գալը, ոնց որ հիմա ուրիշները ամեն ինչին պրիմիտիվ էր նայում, հանքերը քանդելը մեզ ապագա չի, պիտի բարձրտեխնոլոգիական երկիր դառնանք, կրթությունը զարգացնենք բլա-բլա։ Բայց խոսալը հեշտա անելնա դժվար։
Իբր հրեշտակի թևերով լիքը ներդրողներ հերթ էին կանգնած, բայց Սաշիկը փայ էր մտնում չէր թողում։
Հիմա պարզվումա, որ փոքր շուկա ունեցող, պատերազմի մեջ գտնվող, շրջափակված դրսի հետ մի հատ Լարսով կապվող երկրում ներդրում անել ցանկացողները էդքանել շատ չեն։
Դաժան իրականությունը էնա, որ դու պիտի գնաս ներդրողներին խնդրես աղաչես, որ իրանք գան։ ՀԵտո ինչ որ կոռուպցիա չկա։ Դանիայումել չկա ընդե ներդրում կանեն։
Վրաստանում 15տարի առաջ են հեղափոխություն արե, դրսի հետ կապեր ունեն, Թուրքիայի, Ադրբեջանի մեծ շուկաները կողքերնա, դեպի ծով ելք ունեն, ընդե կանեն ինչի պիտի գան ստեղ։
Հիմա նոր ջոկում են որ Ամուլսարի տալիք տարեկան 50միլիոն դոլլար հարկը թիվա, աշխատատեղերը կարևորա։
Մեկել որ էլի մեծ մեծ չեն փրթում թե բա որ մենք լինեինք սկզբիցել Ամուլսարին թույլտվություն չէինք տա։
Բա որ չէիք տա ինչի եք կպած ուզում Թեղուտը վերաբացեք, անցած տարվանից սնանկացել էր կանգնել էր։
Լիքը մարդ կա, որ իրանց ներշնչել են թե մենք Դանիան ենք կամ Շվեդիան, սաղ հարցերը լուծել ենք մնացելա էկոլոգիան։
Մարդիկ չեն ջոկում որ տենց չի, մենք նենց տեղ ենք որ ցանկացած պահի կարա պատերազմ սկսվի ու հենց Երևանը ռմբակոծվի, թուրքերի սմերչերը Երևանից 70կմ հեռու կանգնած են ու մինչև 90կմ կրակում են։
Նույննա որ ուժեղ կռիվա գնում հայաթում քեզ խփում են դու խփում ես, մտածես զգույշ լինեմ հանկարծ սպիտակ սառոշկես չկեղտոտվի։
Ու էս պոպուլիզմի համար պատասախան տալու համար դեռ ժուռնալնա։
Բա վաղը մյուս որ գազի գին բարձրացնելու հարց եղավ։
Այ էտ կինո կլինի։ Էս Ամուլսար, Թեղուտ ժողովրդի մեծ մասին չիել հետաքրքրում հիմնականում ագրեսիվ փոքրամասնություն կա իրանք են շուխուր անում։
Էջանիշներ