User Tag List

Էջ 62 143-ից ԱռաջինԱռաջին ... 125258596061626364656672112 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 916 համարից մինչև 930 համարի արդյունքները՝ ընդհանուր 2138 հատից

Թեմա: Փաշինյանի կառավարության գործունեությունը

  1. #916
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Լիֆտերի խնդիրը խոստանում են 4 տարում լրիվ լուծել: Էս տարի երկար ընդմիջումից հետո մոտ 20 շենքում, մինչև հոկտեմբերի վերջ, ժամանակակից լիֆտեր կլինեն. էդ պիլոտային ծրագիրն ա: Խնդիրները բոլոր կհամակարգվեն ու 4 տարում բոլոր լիֆտերը կփոխվեն:

    Աղբահանությունը (նկատի ունեմ քաղաքում աղբի կուտակված չլինելը) ծերից ծեր լուծված կլինի 1-2 տարվա ընթացքում: Աղբավայրերի, վերամշակվող աղբի հավաքման ու նման այլ խնդիրներն ավելի երկար:

    Տրանսպորտը 2-3 տարում կլուծվի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (16.08.2019), Արշակ (15.08.2019)

  3. #917
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ` ժամանակավոր լուծումների շարքում կարային դիտարկել ժողովրդին կոչ անելը, որ շաբաթը մի կոնկրետ օր աղբը տնից հանեն:
    Մինչև էդ տոպրակներով բալկոնում կամ մի տեղ հավաքեին, ասենք:

    Ամեն վարչական շրջան/թաղամաս իր հատուկ օրը կունենար:

    Տենց փոքրաթիվ աղբատարներով էլ կարելի ա յոլա գնալ, մինչև մանրից ավտոպարկը մեծացնեն:
    Ես ինչքան ժամանակ ա տենց էլ անում եմ, մի քանի օր պահում եմ, մինչև մաքուր աղբաման եմ գտնում, նոր տանում թափում էմ։ Էլ չասած որ կամավոր արդեն մի տարի ա պլաստիկը առանձին հավաքում հանձնում եմ։ Հզոր եմ

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Գաղթական (15.08.2019), Վիշապ (15.08.2019)

  5. #918
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիոն ջան, ո՞նց համակարգային լուծում չի։

    Առաջ, եթե հանկարծ Սանիտեքը մի երկու ամիս հավես չունենար զիբիլ հավաքելու, Երևանը խեղդվելու էր աղբի ու համաճարակի մեջ, որովհետև բացի Սանիտեքից ուրիշ ոչ ոք ի վիճակի չէր զբաղվելու էդ հարցով։

    Հիմա քաղաքապետարանը սեփական աղբահանման համակարգն ա ստեղծում, որ մի 10 տարի հետո Մարությանը չէ, ես էլ քաղաքապետ լինեմ, եթե հանկարծ էն ժամանակվա Սանիտեքի փորը մի 2 ամիս ցավա, կարողանանք հանգիստ խզել պայմանագիրն ու նոր մրցույթ հայտարարել առանց վախենալու, որ մինչև նոր օպերատորի գալը տևող 3-4 ամսվա ընթացքում Երևանի աղբը հավաքող չի լինելու։

    Էլ համակարգային լուծումը ո՞նց ա լինում։

    Մարությանը կակռազ համակարգային լուծում ա տալիս էս ստրատեգիական կարևորության հարցին։

    Չեմ հասկանում ինչից ես բողոքում։
    Աղբի պահով՝ համաձայն եմ, թեև դեռ պետք է կյանքի փորձություն անցնի, թե կառուցվող համակարգը կգործի՞, թե ոչ:

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, օրինակ, որպես իրավաբան, ի՞նչ ես կարծում, կոնկրետ ի՞նչ օրենսդրական փոփոխություններ/լուծումներ են անհրաժեշտ աղբի հարցին համակարգային լուծում տալու համար։ Ես էլ հետդ գալիս եմ պայքարենք հանուն էտ օրենսդրական/համակարգային փոփոխությունների։
    Պետք է ոլորտը ուսումնասիրել, ելքային ինֆորմացիան իմանալ, նոր ինչ որ բան առաջարկել:
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջին դասարանցիների հերթագրման առցանց համակարգը լուծել է դպրոցների թերբեռնվածության խնդիրը

    Էս վայթեմ լուրջ համակարգային լուծում ա։ Չնայած նայած ով ոնց ա հասկանում համակարգային լուծում։
    Դա համակարգային լուծում չէ, դա մի տարրի կարգավորում է, այն էլ, ինչպես ցույց տվեց այս տարվա փորձը՝ թերի գործող: Մյուս տարի երեխաներիս դպրոց եմ տանելու, տեսնենք, այդ առցանց համակարգն ինչպես կգործի: Համակարգային լուծում կլիներ, օրինակ, ուսուցիչների, կրթության, դասավանդման և այլ խնդիրներին ամբողջական լուծումներ ապահովելը:
    Վերջին խմբագրող՝ Lion: 15.08.2019, 18:06:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  6. #919
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Էսօր վարչապետը իրա ղուրուշով խորհրդականի ազատել ա գործից։ Սինքն, մի բանից գոհ չի։ Լավ խորհուրդներ չեն տալիս, Լիոնը ճիշտ ա։
    Հետաքրքիր ա, էս երեք հոգին ինչ տեսակետ են ունեցել Ամուլսարի հետ կապված: Չգիտեմ ինչի ենթադրում եմ, որ դրա հետ է հիմնականում կապված:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (16.08.2019)

  8. #920
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր է, ինչի՞ ժամանակավոր արագ լուծում քաղաքապետարանը չի կարող տալ մասնավոր սեկտորի ուժերով (խոսքի բեռնափոխադրումների սերվիսներ, կամ անհատ կամավորներ վարձելով), հավելյալ ծախսերը որպես տուգանք ներկայացնելով Սանիթեկին:
    Աղբահանությունը միջավայրի ու ազգային անվտանգության խնդիր չի՞, Սանիթեկի դեմ քրեական գործ էին իբր հարուցել, ընթացք կա՞, կալանավորվածներ կա՞ն:
    Եթե քաղաքում աղբի կուտակման պատճառնով համաճարակ կամ ուրիշ խնդիր առաջանա, ապա պատասխանատուն քաղաքապետարանն է, որը պիտի օբյեկտիվ պատճառ ունենա, թե ինչի չի կարողանում աղբը ժամանակին հեռացնել («Սանիթեկը չի կատարում պարտականությունները» նման պարագայում ընդունելի/հարգելի պատճառաբանություն չի):
    Տրիբունն արդեն նշեց, որ հենց տենց էլ անում են․ Սանիթեքի տուգանքների հաշվին աղբահանության քաղաքապետարանին կից սեփական հիմնարկն են ստեղծել ու մեքենանաներ, աղբամաններ են առել․ բայց դե էդ էլ ա դանդաղ առաջ գնում, որովհետև նախ որովհետև պետական համակարգում գնումները տենդեր–մենդեր բյուրոկրատական ջանջալ պրոցես կա, որ պիտի հետևեն + պատվերը տալուց հետո էլ իրանց ասելով ահագին երկար սպասում են հերթի մեջ, մինչև գործարանը իրանց պատվերին հասնի։ ՈՒ հիմա պարտյաներով քիչ–քիչ ստանում են մեքենաներն ու աղբամանները։

    Մի պրոբլեմ էլ աղբատարի վարորդ արագ ճարելն ա։ Կարծեմ ամիսը 270,000 դրամ աշխատավարձ են տալիս, բայց հայերիս վայել չի զիբիլ հավաքող աշխատելը․ էսքան մարդ մունաթ ա գալիս, թե բա գործ չկա, բայց տենց աշխատավարձով գործ կա, մեռան հայտարարություն տալով, բայց ոչ ոք չի դիմում։ Վերջը մի քանի հնդիկ են գտել, որ համաձայնել են աղբատարի վարորդ աշխատել։ Կայֆ ա, չէ՞։

    Ի դեպ, մեկը ֆեյսբուքում պատմել ա, թե ոնց ա գնացել որպես կամավոր, քաղաքապետարանի համար ձրի աղբահավաք ա աշխատել մի օր։ Կարդացեք, հետաքրքիր ա․ https://www.facebook.com/photo.php?f...type=3&theater
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  9. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Գաղթական (15.08.2019), Ներսես_AM (16.08.2019), Վիշապ (15.08.2019), Տրիբուն (15.08.2019)

  10. #921
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Փաշինյանի կառավարության գործունեությունը

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը

    Պետք է ոլորտը ուսումնասիրել, ելքային ինֆորմացիան իմանալ, նոր ինչ որ բան առաջարկել:
    Այսինքն օդի մեջ խոսում ես էլի: Կոմկրետ բան չկա: Էնքանա որ ...

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը

    Համակարգային լուծում կլիներ, օրինակ, ուսուցիչների, կրթության, դասավանդման և այլ խնդիրներին ամբողջական լուծումներ ապահովելը:

    Օրինա՞կ:

    Թե՞ էլի օդի մեջ յանի սիրուն բառեր:

    P.S. Չեմ կարա չասեմ: Մեր պապերը սրան ասում էին ջեբ տռել )))

    Լիոն ախպեր, հավայի, օդի մեջ բառերի լուծ ա մոտդ: Էնթան որ դաժե Ապոպը աչքիս գիտություն դառավ )
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 15.08.2019, 19:35:

  11. #922
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, օրինակ, որպես իրավաբան, ի՞նչ ես կարծում, կոնկրետ ի՞նչ օրենսդրական փոփոխություններ/լուծումներ են անհրաժեշտ աղբի հարցին համակարգային լուծում տալու համար։ Ես էլ հետդ գալիս եմ պայքարենք հանուն էտ օրենսդրական/համակարգային փոփոխությունների։
    Իմիջիայլոց, էսօր ուրիշ առիթով ԱԺ նստաշրջանի օրակարգն էի աչքի անցկացնում, մեկ էլ պարզվեց աղբահանության թեմայով էլ օրենսդրական փոփոխություններ կան փաստորեն․ երևի զուտ Լիոնի սիրտը հովացնելու համար, որ չասի․ «ու՞ր են օրենսդրական հստակ կարգավորումները»
    http://www.parliament.am/drafts.php?...0573&Reading=0
    Շատ չխորացա փոփոխությունների էության մեջ, բայց սենց բան էր գրած․
    Ակնկալվող արդյունքը

    Նախագծի ընդունումը հնարավորություն կտա որոշակիորեն մեղմել փոքր եւ միջին բիզնեսի ընկած ֆինանսական բեռը, որը նրանք կարող են ուղղել տնտեսական նոր արդյունքի ստեղծմանը, կշարունակենք պահպանել արտադրական գործունեություն ծավալող ընկերություններին պետական աջակցության քաղաքականությունը, տնտեսական գործունեության տեսակների հստակեցումը թույլ կտա խուսափել օրենքի տարաբնույթ մեկնաբանման հնարավորությունից եւ կոռուպցիոն ռիսկերից, ինչպես նաեւ կլինեն հստակ մեխանիզմներ, որոնք թույլ կտան, որպեսզի տեղական ինքնակառավարման մարմինները կարողանան լավագույն կերպով իրականացնել աղբահանության գործընթացը:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (16.08.2019)

  13. #923
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսինքն օդի մեջ խոսում ես էլի: Կոմկրետ բան չկա: Էնքանա որ ...
    Չէ, ապեր - օդի մեջ խոսել կլիներ, եթե ես, առանց ելքային տեղեկատվությանը տեղյակ լինելու, կոնկրետ լուծում առաջարկեի: Դրան հակառակ, ես պնդում եմ ավելի ընդհանուր լուծման վրա՝ իր ընդհանուր հատկանիշով ի դեմս համակարգային լուծման:

    Օրինա՞կ:

    Թե՞ էլի օդի մեջ յանի սիրուն բառեր:
    Օրինակ՝ 12-ամյա կրթությունը լա՞վ է, թե՞ վատ, ավագ դպրոցները, ոնց ես նայում եմ, իրենց չեն արդարացնում, պե՞տք է այս ոլորտում մի բան անել, թե՞ ոչ: Բուհական կրթությունը՝ ողբալի վիճակ է, ի՞նչ է արվել, որ կրթությունը մոտենա կյանքին: Հումանիտար խայտառակ դասագրքերը, որտեղից հանված են ազգային գրողները, պե՞տք է այս վիճակն ուղղել թե՞ ոչ: Նախկին համակարգին նվիրված դպրոցների ընտրակեղծարար տնօրենների հարցը, պե՞տք է նրանք շարունակեն պաշտոնավարել, թե՞ ոչ, գիտական կոչումների արժեզրկումը, պե՞տք է մի բան անել վիճակն ուղղելու համար, թե՞ ոչ և այլն, և այլն, և այլն

    P.S. Չեմ կարա չասեմ: Մեր պապերը սրան ասում էին ջեբ տռել )))
    Լավ, սաղ հեչ, դու էն ասա - 2 խորհրդական և մեկ օգնական ազատվեցին պաշտոնից, ժողովուրդը պե՞տք է իր վարչապետից իմանա՝ ինչու, թե՞... էլի նախկինի նման...
    Վերջին խմբագրող՝ Lion: 15.08.2019, 19:43:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  14. #924
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակ՝ 12-ամյա կրթությունը լա՞վ է, թե՞ վատ, ավագ դպրոցները, ոնց ես նայում եմ, իրենց չեն արդարացնում, պե՞տք է այս ոլորտում մի բան անել, թե՞ ոչ: Բուհական կրթությունը՝ ողբալի վիճակ է, ի՞նչ է արվել, որ կրթությունը մոտենա կյանքին: Հումանիտար խայտառակ դասագրքերը, որտեղից հանված են ազգային գրողները, պե՞տք է այս վիճակն ուղղել թե՞ ոչ: Նախկին համակարգին նվիրված դպրոցների ընտրակեղծարար տնօրենների հարցը, պե՞տք է նրանք շարունակեն պաշտոնավարել, թե՞ ոչ, գիտական կոչումների արժեզրկումը, պե՞տք է մի բան անել վիճակն ուղղելու համար, թե՞ ոչ և այլն, և այլն, և այլն
    Լիոն ջան, հիմա դու էս ասածդ թեմաներով խորացել ես ու պարզել ես, որ բան չի արվու՞մ, թե՞ ակնկալում ես, որ պիտի գային հենց քո ականջին ասեին ինչ ա արվում, ու եթե չեն ասել, ուրեմն եզրակացնում ես, որ գործ չեն անում։ #գորձարեքարա
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  15. #925
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը

    Ոչ էն, ոչ էն, ոչ էլ երրորդը: Ես, որպես հասարակության ակտիվ անդամ, տեսնում եմ, որ խնդիրներ կան: Ես, որպես իրավաբան, ուզում եմ տեսնել այդ խնդիրների համակարգային լուծումները՝ իդեալում ի դեմս իրավական ակտերի, մինիմում՝ ի դեմս ծրագրերի կամ հայեցակարգերի: Դրանք չկան, արդեն մեկ տարուց ավել՝ չկան:
    Վերջին խմբագրող՝ Lion: 15.08.2019, 19:49:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  16. #926
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ էն, ոչ էն, ոչ էլ երրորդը: Ես, որպես հասարակության ակտիվ անդամ, տեսնում եմ, որ խնդիրներ կա: Ես, որպես իրավաբան, ուզում եմ տեսնել այդ խնդիրների համակարգային լուծումները՝ իդեալում ի դեմս իրավական ակտերի, մինիմում՝ ի դեմս ծրագրերի կամ հայեցակարգերի: Դրանք չկան, արդեն մեկ տարուց ավել՝ չկան:
    Այսինքն՝ չես խորացել, կոնկրետ թեմաներում, թե ինչ ա արվում կամ չի արվում, բայց մունաթ ես գալիս էլի։
    Տես, մեկը ես, նույնիսկ առանց հատուկ խորանալու, նշածդ խնդիրներից առնվազն մի քանիսի վերաբերյալ գիտեմ, որ կոնկրետ գորՁ ա արվում․ օրինակ քո ասած գիտական կոչումների արժեզրկման հարցով, ԲՈԿ–ի նոր նախագահը լուրջ ռեֆորմներ ա անում․ քո ուզած համակարգային փոփոխություններ, որ էդ խնդիրները լուծելու են։ Քեզ հետաքրքիր լիներ կիմանայիր էդ մասին։ Մինչդեռ դու փոխանակ քո համար հով նստած ասում ես «ու՜ր են ծրագրերն ու հայեցակարգերը»։ Ասենք ես, ի տարբերություն քեզ մունաթ չեմ գալիս, քանի դեռ չեմ խորացել կոնկրետ խնդիրների մեջ ու պատասխան չունեմ էն հարցին, թե ի՞նչ ա պետք անել, որ չի արվում։ Իսկ քեզ հարցնում են․ որպես իրավաբան ի՞նչ օրենք պիտի փոխվի աղբահանությունը լավացնելու համար, որ չի փոխվում, ասում ես չգիտեմ, չեմ խորացել, բայց թող մի օրենք–մորենք գրեն, առանց օրենք ո՞նց կլինի։ Առարկայական ա պետք խոսել, եղբայր։ Քննադատությունը լավ ա, բայց պետք ա կառուցողական լինի, ոչ թե առանց խորանալու ինչ ա արվում, օդի մեջ վերացական մուննաթ՝ ինչ–որ միստիկ հայեցակարգերի մասին:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ներսես_AM (16.08.2019), Տրիբուն (16.08.2019)

  18. #927
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    + պատվերը տալուց հետո էլ իրանց ասելով ահագին երկար սպասում են հերթի մեջ, մինչև գործարանը իրանց պատվերին հասնի։
    Ճիշտ են ասում: Հավատալու ա:

    Չգիտեմ, թե իրենք ինչ մակնիշի մեքենաներ են պատվիրել, բայց ես մոտ 2 տարի Volvo Trucks-ում եմ աշխատել ու գիտեմ նրանց ծանրաբեռնվածության աստիճանը:
    Գործարանից օրական տարբեր ֆունկցիոնալության 120 բեռնատար էր դուրս գալիս (յուրաքանչյուրը` 250-750K €) ու բոլորն արդեն մեկ տարվա վաղեմությամբ պատվիրված էին:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (16.08.2019)

  20. #928
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսինքն՝ չես խորացել, կոնկրետ թեմաներում, թե ինչ ա արվում կամ չի արվում, բայց մունաթ ես գալիս էլի։
    Տես, մեկը ես, նույնիսկ առանց հատուկ խորանալու, նշածդ խնդիրներից առնվազն մի քանիսի վերաբերյալ գիտեմ, որ կոնկրետ գորՁ ա արվում․ օրինակ քո ասած գիտական կոչումների արժեզրկման հարցով, ԲՈԿ–ի նոր նախագահը լուրջ ռեֆորմներ ա անում․ քո ուզած համակարգային փոփոխություններ, որ էդ խնդիրները լուծելու են։ Քեզ հետաքրքիր լիներ կիմանայիր էդ մասին։ Մինչդեռ դու փոխանակ քո համար հով նստած ասում ես «ու՜ր են ծրագրերն ու հայեցակարգերը»։ Ասենք ես, ի տարբերություն քեզ մունաթ չեմ գալիս, քանի դեռ չեմ խորացել կոնկրետ խնդիրների մեջ ու պատասխան չունեմ էն հարցին, թե ի՞նչ ա պետք անել, որ չի արվում։ Իսկ քեզ հարցնում են․ որպես իրավաբան ի՞նչ օրենք պիտի փոխվի աղբահանությունը լավացնելու համար, որ չի փոխվում, ասում ես չգիտեմ, չեմ խորացել, բայց թող մի օրենք–մորենք գրեն, առանց օրենք ո՞նց կլինի։ Առարկայական ա պետք խոսել, եղբայր։ Քննադատությունը լավ ա, բայց պետք ա կառուցողական լինի, ոչ թե առանց խորանալու ինչ ա արվում, օդի մեջ վերացական մուննաթ՝ ինչ–որ միստիկ հայեցակարգերի մասին:
    Դե լավ, եղբայր, մնաց քո կարծիքին, ես էլ մնամ իմ կարծիքին: Ժամանակը ամեն ինչ կդնի իր տեղը
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (16.08.2019), Արշակ (15.08.2019)

  22. #929
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    @Lion մի քանի շաբաթ առաջ որ պաթոսով երկու կոպեկ էիր հաշվում «Արա էս ի՜նչ եք անում դուք»։ Կարաս ասես https://armtimes.com/hy/article/167453 համակարգային լուծումների արդյունք ա, թե ինչ ա։

  23. #930
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    @Lion մի քանի շաբաթ առաջ որ պաթոսով երկու կոպեկ էիր հաշվում «Արա էս ի՜նչ եք անում դուք»։ Կարաս ասես https://armtimes.com/hy/article/167453 համակարգային լուծումների արդյունք ա, թե ինչ ա։
    Ապ, "նվազումը նվազում է"՝ հավես տերմին է։ Բայց ասեմ, որ դա համակարգային լուծումների հետ էդքան էլ կապ չունի՝ զուտ բնական հիմքեր ունեցող երևույթ է

    Ավելի պարզ ասեմ․ 2019-ին "միջին վիճակագրական մայրանալու տարիք"-ը համապատասխանում է 1994-ից հետո ծնված աղջիկներին։ Ինձ թվում է ոչ մեկիս համար գաղտնիք չի, որ 1991-94թթ ծնված երեխաների թիվը շատ ավելի պակաս էր։ Դա նշանակում է, որ նույն վիճակագրությամբ 2014-2017թթ պիտի անկում լիներ։
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

Էջ 62 143-ից ԱռաջինԱռաջին ... 125258596061626364656672112 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 30
    Վերջինը: 09.04.2017, 21:42
  2. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 242
    Վերջինը: 20.03.2011, 17:03
  3. Քաղաքացին ընդդեմ ՀՀ կառավարության
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 01.09.2009, 15:05
  4. ՍՍ-ի գործունեությունը` որպես <<նորընտիր>>
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 15.01.2009, 18:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •