User Tag List

Էջ 5 143-ից ԱռաջինԱռաջին 1234567891555105 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 2138 հատից

Թեմա: Փաշինյանի կառավարության գործունեությունը

  1. #61
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս հիմնավորումներին ծանոթ եմ։ Ասածս էն ա, որ ինչու՞ մնացած բեռն էլ գործատուի վրա չի դրվում։ Ի վերջո, տեղից էլ էնքան մեծ աշխատավարձ չստացող անձանց համար բավական մեծ հարված ա նույնիսկ էդ 2.5%֊ը։ Չգիտեմ, էս ամեն ինչին նայվում ա տնտեսության տեսանկյունից, միջազգային հեղինակությունից և այլնից, բայց անհատ քաղաքացին, որի համար ավելի լուրջ առաջնահերթություն ա իրա ընտանիքին կերակրելը, արհամարհվում ա։ Այ էդ չեմ հասկանում. ինչու՞ են գործատուները սենց սիրուն պլստում, երբ կարելի էր գործատուի վրա բեռ դնելով նենց անել, որ բոլորը գոհ լինեն (թերևս բացի գործատուից, բայց սաղս էլ գիտենք, որ Հայաստանում գործատուները լավ լկտիացած են, ու կարելի ա իրանց մի քիչ ճնշել)։
    Կարան դնեն գործատուի վրա, բայց գործատուն էտքանով պակաս աշխատավարձ կտա, ու իտոգում կստացվի նույնը։

    Իսկ ինչի՞ աշխատողը գոնե մասնակիորեն իր վրա չվերցնի իրա թոշակի պատասխանատվությունը ու սաղ կյանքը չմնա պետության հույսին: Հատկապես, երբ ռեալ ռիսկ կա, որ էս գործող համակարգի մի քիչ էլ մնալու պարագայում սաղ երկրով կարող ա բանկռոտ լինենք։

    Հ․Գ․ Ի միջի այլոց, էս նոր համակարգը չի բացառում, որ մասնավոր ոլորտի գործատուն կարա քո տեղը փոխանցի։ Սաղ կախված ա քո ու գործատուի պայմանագրից։ Մեկը պիտի փոխանցի․ կարաս դու անես, կարա քո փոխարեն գործատուդ անի։ Կարա մտցնի աշխատավարձի մեջ, կարա էտ վճարածիդ չափով աշխատավարձդ բարձրացնի։ Կարճ ասած, նենց չի, որ 2.5 տոկոսով քո աշխատավարձը նաղ նվազում ա։
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 12.06.2018, 22:58:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ծլնգ (13.06.2018), Վիշապ (13.06.2018)

  3. #62
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, մոռացա նաև ասեմ, որ նախատեսվում ա նաև, որ Եկամտային հարկը նվազեցնելու են։ Էս էն հարկն ա, որը միավորեց էն վախտվա եկամտահարկը ու 5% սոցվճարը, ու բարձրացավ։ Այսինքն, խնդիրը նրանում էր, որ մարդիկ նոր եկամտային հարկի տեսքվո վչարում էին համ եկմտահարկը, համ սոցվճարը, որը PAYE թոշակայինի համար էր, համ էլ էս նոր կուտակայինը։ Հիմա, եթե պետությունը իր վրայա վերցնում 7.5%-ը, եկամտային հարկն էլ նվազեցնում են, իտոգում քաղաքացին մայա կամ նույնիսկ շահած դուրս ա գալիս։

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (13.06.2018), Mephistopheles (13.06.2018), Աթեիստ (12.06.2018)

  5. #63
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարան դնեն գործատուի վրա, բայց գործատուն էտքանով պակաս աշխատավարձ կտա, ու իտոգում կստացվի նույնը։

    Իսկ ինչի՞ աշխատողը գոնե մասնակիորեն իր վրա չվերցնի իրա թոշակի պատասխանատվությունը ու սաղ կյանքը չմնա պետության հույսին: Հատկապես, երբ ռեալ ռիսկ կա, որ էս գործող համակարգի մի քիչ էլ մնալու պարագայում սաղ երկրով կարող ա բանկռոտ լինենք։

    Հ․Գ․ Ի միջի այլոց, էս նոր համակարգը չի բացառում, որ մասնավոր ոլորտի գործատուն կարա քո տեղը փոխանցի։ Սաղ կախված ա քո ու գործատուի պայմանագրից։ Մեկը պիտի փոխանցի․ կարաս դու անես, կարա քո փոխարեն գործատուդ անի։ Կարա մտցնի աշխատավարձի մեջ, կարա էտ վճարածիդ չափով աշխատավարձդ բարձրացնի։ Կարճ ասած, նենց չի, որ 2.5 տոկոսով քո աշխատավարձը նաղ նվազում ա։
    Նայի, ընդհանրապես կուտակային կենսաթոշակային համակարգին ես էլ եմ կողմ (կարծում եմ՝նույնիսկ Մանեն էլ ա կողմ)։ Բայց ստեղ իրականացման ձևն ա խնդիր առաջացնում։ Եթե գործատուն կարա կուտակայինի չափով աշխատավարձդ կրճատի, ուրեմն դու խնդիր ունես պետությանդ ներսում, որ գործատուն տենց ափաշքյարա բաներ կարա անի ու չպատժվի։

    Իսկ եթե աշխատողն իրա վրա ա վերցնում կենսաթոշակի հարցը, ուրեմն չպիտի պարտադիր լինի։ Սաղ հարցն էն ա, որ էս պետության հանդեպ չկա վստահություն։ Ու մեկը կարա ասի, որ ինքն իրա թոշակի ճարը կտեսնի։ Ու Մանեի պրոբլեմը ստեղ հենց էդ պարտադիրի հարցն ա ու էն, որ դեռ լիքը չլուծված հարցեր կան էս համակարգի հետ։ Իրա առաջարկն էր մի տարով հետաձգել։ Կարծում եմ՝Հայաստանի միջազգային վարկանիշը կարար մի տարի էլ սպասեր ու կարծում եմ ՝հնարավոր կլիներ էդ միջազգային ընկերություններին բացատրել, որ Հայաստանում վերջին ամիսներին լիքը բան ա փոխվել, ու պետք ա որոշ հարցեր կարգավորել։ Այ էդ ա ինձ անհանգստացնում, որ Նիկոլը տենց սղղցնելով անցկացրեց։

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, մոռացա նաև ասեմ, որ նախատեսվում ա նաև, որ Եկամտային հարկը նվազեցնելու են։ Էս էն հարկն ա, որը միավորեց էն վախտվա եկամտահարկը ու 5% սոցվճարը, ու բարձրացավ։ Այսինքն, խնդիրը նրանում էր, որ մարդիկ նոր եկամտային հարկի տեսքվո վչարում էին համ եկմտահարկը, համ սոցվճարը, որը PAYE թոշակայինի համար էր, համ էլ էս նոր կուտակայինը։ Հիմա, եթե պետությունը իր վրայա վերցնում 7.5%-ը, եկամտային հարկն էլ նվազեցնում են, իտոգում քաղաքացին մայա կամ նույնիսկ շահած դուրս ա գալիս։
    Բայց դեռ չեն նվազեցրել, չէ՞։ Ուրեմն ինչու՞ էս բոլորը միասին չանել ու բացատրել՝ ժողովուրդ ջան, դուք սրանից շահում եք։

  6. #64
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի դեպ, կառավարության նիստը նայե՞լ եք։ Տեսե՞լ եք Նիկոլը Արծվիկ Մինասյանին ու Մանե Թանդիլյանին ինչ օրն ա գցում։ Ես էլ լինեի Մանեի տեղը, հրաժարական կտայի։

  7. #65
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Քանի որ հարմար թեմա չգտա ու քանի որ կարծում եմ՝ նոր կառավարության գործունեությունն ակտիվ քննարկվում ա առանձին թեմաներում, կարծում եմ՝ կարելի ա առանձին թեմա ունենալ կառավարության գործունեության մասին։

    Իսկ գրառմանս նպատակը զուտ Մանե Թանդիլյանի հրաժարականի մասին հայտնելն էր։
    Շշմելու բան ա էս սկզբունքայնությունը։ Մանեն երկու ոտով֊ձեռով աչքս մտավ, չնայած եթե հրաժարական չտար էլ, ու պարտադիրն անցներ, գուցե էլի ըմբռնումով մոտենայի։
    Իսկ իմ աչքից երկու ոտով-ձեռով դուրս էլ չեկավ է՝ գլորվեց ժայռի ծայրից ընկավ։ Սրանով ցույց տվեց, որ ինքը քաղաքականության մեջ տեղ չունի՝ ճղճղ ընդդիմություն լինելուց զատ։ Ախր իր դիրքը լավագույնն էր, որ շարունակի իր տեսած բացասական կողմերը հետևողականորեն շտկել։ Իսկ ինքը նախընտրեց սկզբունքայնորեն դուռը շրխկացնել։ Ու այդ իրեն սատարած ժողովուրդը ըստ իս պիտի ասի՝ էս քեզ օգնինք, որ տեղ հասնես դու էլ մեզ օգնես, իսկ դու մի հատ բարդությունից հետո հելալ թռար, մեզ էլ քցիր։ Փողոցում ակցիաներ կարա կատարի Վալոդն ու Արուսն էլ, իսկ կառավարություն հասած Մանեները շատ չեն։

    Մանեի տեղը լինեի վարչապետի հետ խորհրդակցելով ասուլիս կհրավիրեի, ու կասեի․
    ― Հա, ես էլ եմ դեմ եղել, ու այս համակարգը անկապություն ա, բայց չենք կարող արդեն ռելսերի վրա ընթացող գնացքի դեմը ծառ տապալել։ Ու ես շարունակաբար պայքարելու եմ, որ այդ համակարգը լավանա, ու որ ժողովուրդը հանձինս ինձ ունի լավագույն դերում իր շահերի լավագույն պաշտպանը։

    Նիկոլն էլ ոչինչ չի սղցրել, այլ իր կառավարության վրա մի մեծ պատասխանատվություն է վերցրել՝ իմանալով, որ ՀՀԿ-ն ասելու՝ էհ մեր արածները բոլորը անում եք, էլ խի՞ էիք քննադատում, ժողովուրդն էլ ասելու ա՝ էհ ՀՀԿ-ի բոլոր արածները անում են, էլ խի՞ էինք հեղափոխություն անում։ Ու որ այս հարցը հլը շարունակաբար բաց ա լինելու, ու պիտի նորից ու նորից բարձրացվի ու կարկատան արվի, մինչև վերջում մի խելքը գլխին բան ստացվի։ Աշխարհում ոչ մի կուտակային համակարգ չկա, որ բացարձակ լավը լինի, իսկ մենք պահանջում ենք, որ մի ամսեկան հեղափախական կառավարությունը ահռելի հարկային բարեփոխումներով կուտակային համակարգի բացասական ազդեցությունները շտկի․․․ մի քիչ իրատես է պետք լինել, Բյուր ջան։

    Իսկ ընդհանուր կառավարության առումով... հա՛, Տրիբունի հետ քննարկել էինq collective responsibility-ն, ու ասել էի, որ չունի այս կառավարությունը տենց բան, նիստերն էլ փախած շոուներ են։ Ու վերջին շոուն այդ երկուսն էլ ապացուցեց․ կառավարության մեջ դեմքեր կան, որ իրենց թվում ա ԱԺ-ում են, հետն էլ չեն կողմոնորոշվում՝ իրենք իշխանական կոալիցիայի մեջ են, թե՛ ընդդիմություն, ժողովրդի հետ են, թե՛ փախած սկզբունքայնության։ Կողքից էլ Պապից ավելի կաթոլիկ լինելով մեկը Պապից ավելի կաթոլիկության մասին էշ-էշ տուֆտում ա։

    Վոբշըմ տուֆտա ծրագիր գրած կառավարության վարք․․․

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ուլուանա (13.06.2018), Տրիբուն (13.06.2018)

  9. #66
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ, կառավարության նիստը նայե՞լ եք։ Տեսե՞լ եք Նիկոլը Արծվիկ Մինասյանին ու Մանե Թանդիլյանին ինչ օրն ա գցում։ Ես էլ լինեի Մանեի տեղը, հրաժարական կտայի։
    քիչ ա արել

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (13.06.2018), Տրիբուն (13.06.2018)

  11. #67
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ իմ աչքից երկու ոտով-ձեռով դուրս էլ չեկավ է՝ գլորվեց ժայռի ծայրից ընկավ։ Սրանով ցույց տվեց, որ ինքը քաղաքականության մեջ տեղ չունի՝ ճղճղ ընդդիմություն լինելուց զատ։ Ախր իր դիրքը լավագույնն էր, որ շարունակի իր տեսած բացասական կողմերը հետևողականորեն շտկել։ Իսկ ինքը նախընտրեց սկզբունքայնորեն դուռը շրխկացնել։ Ու այդ իրեն սատարած ժողովուրդը ըստ իս պիտի ասի՝ էս քեզ օգնինք, որ տեղ հասնես դու էլ մեզ օգնես, իսկ դու մի հատ բարդությունից հետո հելալ թռար, մեզ էլ քցիր։ Փողոցում ակցիաներ կարա կատարի Վալոդն ու Արուսն էլ, իսկ կառավարություն հասած Մանեները շատ չեն։

    Մանեի տեղը լինեի վարչապետի հետ խորհրդակցելով ասուլիս կհրավիրեի, ու կասեի․
    ― Հա, ես էլ եմ դեմ եղել, ու այս համակարգը անկապություն ա, բայց չենք կարող արդեն ռելսերի վրա ընթացող գնացքի դեմը ծառ տապալել։ Ու ես շարունակաբար պայքարելու եմ, որ այդ համակարգը լավանա, ու որ ժողովուրդը հանձինս ինձ ունի լավագույն դերում իր շահերի լավագույն պաշտպանը։

    Նիկոլն էլ ոչինչ չի սղցրել, այլ իր կառավարության վրա մի մեծ պատասխանատվություն է վերցրել՝ իմանալով, որ ՀՀԿ-ն ասելու՝ էհ մեր արածները բոլորը անում եք, էլ խի՞ էիք քննադատում, ժողովուրդն էլ ասելու ա՝ էհ ՀՀԿ-ի բոլոր արածները անում են, էլ խի՞ էինք հեղափոխություն անում։ Ու որ այս հարցը հլը շարունակաբար բաց ա լինելու, ու պիտի նորից ու նորից բարձրացվի ու կարկատան արվի, մինչև վերջում մի խելքը գլխին բան ստացվի։ Աշխարհում ոչ մի կուտակային համակարգ չկա, որ բացարձակ լավը լինի, իսկ մենք պահանջում ենք, որ մի ամսեկան հեղափախական կառավարությունը ահռելի հարկային բարեփոխումներով կուտակային համակարգի բացասական ազդեցությունները շտկի․․․ մի քիչ իրատես է պետք լինել, Բյուր ջան։

    Իսկ ընդհանուր կառավարության առումով... հա՛, Տրիբունի հետ քննարկել էինq collective responsibility-ն, ու ասել էի, որ չունի այս կառավարությունը տենց բան, նիստերն էլ փախած շոուներ են։ Ու վերջին շոուն այդ երկուսն էլ ապացուցեց․ կառավարության մեջ դեմքեր կան, որ իրենց թվում ա ԱԺ-ում են, հետն էլ չեն կողմոնորոշվում՝ իրենք իշխանական կոալիցիայի մեջ են, թե՛ ընդդիմություն, ժողովրդի հետ են, թե՛ փախած սկզբունքայնության։ Կողքից էլ Պապից ավելի կաթոլիկ լինելով մեկը Պապից ավելի կաթոլիկության մասին էշ-էշ տուֆտում ա։

    Վոբշըմ տուֆտա ծրագիր գրած կառավարության վարք․․․
    Ծլնգ, կառավարության նիստը մի հատ նայի էլի։ Թեկուզ մենակ կուտակայինի հատվածը։ Նիկոլն էնտեղ լրիվ առարկություն չունեցող տոնով Արծվիկ Մինասյանի ու Մանե Թանդիլյանի բերանը փակում ա, ասում ա՝ դեմ քվեարկող չպիտի լինի։ Էնտեղ թիմ չկա, որ թիմով ու քննարկումներով որոշում ընդունվի։ Էնտեղ կա Նիկոլ, որ ասում ա՝ սենց պիտի լինի, ուրեմն սենց պիտի լինի։ Ու անկեղծ ասած Նիկոլի էդ տոնը բավական վախենալու ա։

    Իսկ Մանեն լավ արեց, որ հրաժարական տվեց։ ՀՀԿ֊ական կառավարությունից չտարբերվող կառավարությունում լինելու իմաստ բացարձակապես չկա։ Մամլո ասուլիսով կրուտիտներն էլ հնացած մեթոդներ են։

    Հետաքրքիր ա, որ Նիկոլն էլ ասեց, որ ի տարբերություն նախորդ կառավարության, իրանք ժողովրդի վստահությունն ունեն։ Փաստորեն, միակ տարբերությունն էդ ա։ Բայց էդ վստահությունն էլ հարատև չի։

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բարեկամ (13.06.2018)

  13. #68
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծլնգ, կառավարության նիստը մի հատ նայի էլի։ Թեկուզ մենակ կուտակայինի հատվածը։ Նիկոլն էնտեղ լրիվ առարկություն չունեցող տոնով Արծվիկ Մինասյանի ու Մանե Թանդիլյանի բերանը փակում ա, ասում ա՝ դեմ քվեարկող չպիտի լինի։ Էնտեղ թիմ չկա, որ թիմով ու քննարկումներով որոշում ընդունվի։ Էնտեղ կա Նիկոլ, որ ասում ա՝ սենց պիտի լինի, ուրեմն սենց պիտի լինի։ Ու անկեղծ ասած Նիկոլի էդ տոնը բավական վախենալու ա։

    Իսկ Մանեն լավ արեց, որ հրաժարական տվեց։ ՀՀԿ֊ական կառավարությունից չտարբերվող կառավարությունում լինելու իմաստ բացարձակապես չկա։ Մամլո ասուլիսով կրուտիտներն էլ հնացած մեթոդներ են։

    Հետաքրքիր ա, որ Նիկոլն էլ ասեց, որ ի տարբերություն նախորդ կառավարության, իրանք ժողովրդի վստահությունն ունեն։ Փաստորեն, միակ տարբերությունն էդ ա։ Բայց էդ վստահությունն էլ հարատև չի։
    Բյուր, լրիվ խեղաթյուրում ես։ Մանեն ու Արծվիկը օրակարգում դրված հարցը չեն քննարկում, այլ կողքից իրենց սկզբունքայնություններն են առաջ քաշում․․․ մանավանդ Արծվիկը։ Լրիվ անընդունելի վարք ա սա։ Ու Նիկոլը չի ասում, որ ոչ մեկ դեմ չպիտի քվեարկի, այլ ասում ա, որ հարցը ընդունվելու ա, եթե դեմ քվեարկողներ չլինեն (ի տարբերություն դրանից անմիջապես փոխվարչապետի հնչեցրած «կարծում եմ կողմ պիտի քվեարկեն»-ին, այսինքն սա միմիայն կառավարական նիստում որոշումներ ընդունելու ընթացակարգի մասին ճշտեցում էր)։ Եթե ինչ-որ մեկը դեմ ա ուզում լինել, թող քննարկի, ասի թե իր ուզածը ինչ ա։ Իսկ Մանեն ու Արծվիկը իրենք էլ չգիտեին, թե իրենց ուզածը ինչ ա։ Ուզում են վերմակը իրենց կողմը քաշած լինեն, վերջում իրենք լավը դուրս գան՝ թքած ունենալով, թե իրենց առաջարկած-չառաջարկածը մնացած բոլորի գլխին փորձանք ա դառնալու։

    Նիկոլի «ի տարբերությունն» էլ ես հանում կոնտեքստից։ Իր ասածը էն ա, որ նախորդ կառավարության դեմ վստահություն չկար, դրա համար էլ իրենց իմաստ ուներ չթողնել սենց խնդիրներով լիքը գնացքը ընդհանրապես ռելսի վրա դնել, քանի որ դա կարար դառնար պատուհաս։ Իսկ այս կառավարության նկատմամբ ժողովուրդը գիտի, որ եթե սլացող գնացքը վատ ուղղություններով շարժվի, ապա միջոցներ կձեռնարկվեն ճամփան ուղղելու։ Ոչ թե ասում ա, որ մենք նախորդից տարբերվում ենք մենակ նրանով, որ մեր հետ սաղ ուզում են սելֆի անեն, թե չէ մնացածը լրիվ նույնն ենք անելու ինչ-որ նախորդները։

    Հա, Մանեն լավ արեց որ հրաժարական տվեց, որովհետև իր նման անտաղանդ քաղ գործիչը տեղ չունի կառավարությունում։ Լավ կլինի Արծվիկն էլ հետևից գնա․․․

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արամ (13.06.2018), Ուլուանա (13.06.2018), Տրիբուն (13.06.2018)

  15. #69
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե չի կարում աշխատի հետները պտի հրաժարական տա, կամ էլ պայքարի իրա գաղափարների ու սկզբմունքների համար.. էսի ոչ թե քաջություն ա, այլ նորմ ա... կարծիք հա էլկարաս փոխես կախված սիտուացիայից ու փաստերից, իսկ սկզբմունքը ավելի լայն հասկացություն ա ու փիլիսոփայական ա...

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Վիշապ (13.06.2018), Տրիբուն (13.06.2018)

  17. #70
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Քանի որ հարմար թեմա չգտա ու քանի որ կարծում եմ՝ նոր կառավարության գործունեությունն ակտիվ քննարկվում ա առանձին թեմաներում, կարծում եմ՝ կարելի ա առանձին թեմա ունենալ կառավարության գործունեության մասին։

    Իսկ գրառմանս նպատակը զուտ Մանե Թանդիլյանի հրաժարականի մասին հայտնելն էր։
    Շշմելու բան ա էս սկզբունքայնությունը։ Մանեն երկու ոտով֊ձեռով աչքս մտավ, չնայած եթե հրաժարական չտար էլ, ու պարտադիրն անցներ, գուցե էլի ըմբռնումով մոտենայի։
    Կեցցե, Մանեն! Ոտքի եմ կանգնում իր սկզբունքայնության առաջ, բացառիկ դեպք ՀՀ կառավարության պատմության մեջ, թեև իրականում ես հենց Նիկոլի դիրքորոշման կողմնակիցն եմ: Հարգանքներս!

    Կուտակայինի պահով՝ Լրիվ նորմալա - Նիկոլը ցույց տվեց, ով է տանը տերը և ով ունի ժողովրդի իրական վստահությունը: Հենց ինքն է դա, ոչ թե վերջին պահին ժողովրդի կողմն անցած ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն: Չեն ուզում, թող դուրս գան, բայց ուղերձը հստակ էր՝ չեք կարող երկակի խաղ խաղալ ու խուսափել պատասխանատվությունից:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (13.06.2018), Տրիբուն (13.06.2018)

  19. #71
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, լրիվ խեղաթյուրում ես։ Մանեն ու Արծվիկը օրակարգում դրված հարցը չեն քննարկում, այլ կողքից իրենց սկզբունքայնություններն են առաջ քաշում․․․ մանավանդ Արծվիկը։ Լրիվ անընդունելի վարք ա սա։ Ու Նիկոլը չի ասում, որ ոչ մեկ դեմ չպիտի քվեարկի, այլ ասում ա, որ հարցը ընդունվելու ա, եթե դեմ քվեարկողներ չլինեն (ի տարբերություն դրանից անմիջապես փոխվարչապետի հնչեցրած «կարծում եմ կողմ պիտի քվեարկեն»-ին, այսինքն սա միմիայն կառավարական նիստում որոշումներ ընդունելու ընթացակարգի մասին ճշտեցում էր)։ Եթե ինչ-որ մեկը դեմ ա ուզում լինել, թող քննարկի, ասի թե իր ուզածը ինչ ա։ Իսկ Մանեն ու Արծվիկը իրենք էլ չգիտեին, թե իրենց ուզածը ինչ ա։ Ուզում են վերմակը իրենց կողմը քաշած լինեն, վերջում իրենք լավը դուրս գան՝ թքած ունենալով, թե իրենց առաջարկած-չառաջարկածը մնացած բոլորի գլխին փորձանք ա դառնալու։

    Նիկոլի «ի տարբերությունն» էլ ես հանում կոնտեքստից։ Իր ասածը էն ա, որ նախորդ կառավարության դեմ վստահություն չկար, դրա համար էլ իրենց իմաստ ուներ չթողնել սենց խնդիրներով լիքը գնացքը ընդհանրապես ռելսի վրա դնել, քանի որ դա կարար դառնար պատուհաս։ Իսկ այս կառավարության նկատմամբ ժողովուրդը գիտի, որ եթե սլացող գնացքը վատ ուղղություններով շարժվի, ապա միջոցներ կձեռնարկվեն ճամփան ուղղելու։ Ոչ թե ասում ա, որ մենք նախորդից տարբերվում ենք մենակ նրանով, որ մեր հետ սաղ ուզում են սելֆի անեն, թե չէ մնացածը լրիվ նույնն ենք անելու ինչ-որ նախորդները։

    Հա, Մանեն լավ արեց որ հրաժարական տվեց, որովհետև իր նման անտաղանդ քաղ գործիչը տեղ չունի կառավարությունում։ Լավ կլինի Արծվիկն էլ հետևից գնա․․․
    Մանեն կողքից սկզբունայնություն չի առաջ քաշում, այլ կոնկրետ առաջարկ ուներ էս թեմայով, իսկ Նիկոլը ժողովրդի վստահություն ա խաղացնում ու իրա էշն առաջ տանում։
    Հետո, Նիկոլը բառացի ասում ա, որ ոչ ոք չպետք ա դեմ քվեարկի։ Աչքերս թռել էին ճակատիս էդ արտահայությունից։ Բայց անում ա ինքը նման արտահայտություն։ Նորից նայի տեսագրությունը։ Էդ նիստի ամբողջ մթնոլորտն ա, թե՝ ստեղ շեֆը ես եմ, դուք ինչ ուզում եք, մտածեք, առաջարկեք, բայց մեկ ա իմ ուզածով ա լինելու։
    Ինչ վերաբերում ա Նիկոլի «ի տարբերությանը», ապա էստեղ մեծ հաշվով կառավարության հանդեպ վստահությունը կապ չունի։ Էստեղ ներդրվում ա կոնկրետ ռիսկային համակարգ, որի ամեն դետալը մինչև վերջ քննարկված չի։ Եթե վաղը֊մյուս օրը ինչ֊որ բան էն չեղավ, Նիկոլը կանգնելու ա, իրան վստահած ժողովրդին ասի՝ կներեք, չստացվեց, քաշվի մի կողմ։ Ու անկախ նրանից ժողովուրդը Նիկոլին վստահում ա, թե չէ, Հայաստանն էս պահին բավական անկայուն վիճակում ա։ Ամեն օր իրավիճակ ա փոխվում։ Սենց երկարաժամկետ համակարգը բռնել, ներդնելն ուղղակի իրատեսական չէր։
    Չգիտեի, որ տաղանդավոր քաղաքական գործիչը պիտի խելոք ենթարկվի շեֆին։ ՀՀԿ֊ական կառավարության ժամանակ էր տենց։ Փաստորեն, հիմա էլ։

  20. #72
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ տպավորություններով, կամ հասկացածով «դեմ եմ» շարժումը պարզապես անվստահություն էր պետության նկատմամբ՝ մարդիկ տարրական հավատ չունեին թե չինովնիկների, թե ապագայի հանդեպ ու դեմ էին ոչ թե պարտադիրին, այլ կառավարությանը, ուղղակի երևի ամաչում էին անմիջականորեն արտահայտվել :Ճ Ինձ թվում է, եթե առհասարակ բոլոր հարկերի վճարելը թողնեին աշխատողների վրա, ապա մարդիկ հարկերն էլ չէին ուզենա վճարել, ու խայտառակ վիճակ էր, ու ինչն էլ բերեց վերջին իշխանափոխությանը:
    Իսկ առհասարակ, եթե պետությունը տեղում է, ապա պարտադիր հարկերն ու տուրքերը պետության ամրապնդման հիմքերից են՝ դու ներդրում ես անում ընդհանուրի բիզնեսի մեջ ու հավատում ես որ քո ներդրումները ինչ-որ ձև վերադառնալու են քեզ որպես օգուտ՝ բառիս բոլոր լայն իմաստներով, կոպիտ ասած՝ մուրացկանների, անօթևանների, հանցագործների քանակի նվազում, մաքուր շրջապատ, ծերության ժամանակ մի երկու կոպեկ ավել փող և այլն:
    Նահանգներում social security tax-ը ինչքան գիտեմ 6.2% աշխատողից է գնում, 6.2% էլ գործատուից, ու սրանից խուսափելու ձև չկա: Ճիշտ է, ոմանք դժգոհում են, որ իրենց աշխատածի հաշվին որոշ ճարպիկ խարդախներ հաջողացնում են առանց շատ ջանքերի տուն ստանալ ու պետությունից գումարներ կորզել (ասենք մարդը իրեն դնում է հաշմանդամի, կամ հոգեկան հիվանդի տեղ, ու իրեն ձևակերպում անաշխատունակ), բայց դե դրանց դեմ էլ աստիճանաբար նոր մեխանիզմներ են մտածվում, համակարգը կատարելգործվում է, փողերը ավելի արդյունավետ են ծախսվում, և այլն (ինքս ինձ հույս եմ տալիս :Ճ):
    Կարճ ասած, սոցապի հարկերը որպես առանձին պարտադիր հարկ կան շատ երկրներում, ու դա բարեկացիկ երկիր սարքելու ձևերից մեկն է, ու չեմ հասկանում, թե ինչու իշխանափոխությունից հետո էլի պիտի «դեմ եմ» լիներ, մի քիչ լավ չեմ պատկերացնում մոտիվները:
    Մանե Թանդիլյանի քաղաքականությունն էլ իմ տպավորություններվ ավելի շատ պոպուլիզմի վրա էր հիմնված, քան գլոբալ սկզբունքների, դրա համար երկար կյանք չունեցավ («դեմ եմ»-ի իրական շարժառիթները այլ էին, ու պարզ է, մշտապես դեմ չես կարող լինել պետությանը/կառավարությանը):
    Si vis pacem, para bellum

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Գաղթական (13.06.2018), Տրիբուն (13.06.2018)

  22. #73
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը

    Ստեղ որոշ նրբություններ կան։ Նախ, Հայաստանում պարտադիր կուտակայինից անկախ կա սոցապ հարկ։ Չգիտեմ՝ ինչքան ա, բայց կա, ու բոլորը մուծում են։ Կուտակայինը էդ մուծած սոցապի վրայից լրացուցիչ մուծում ա։ Դանիայում էլ իմ կուտակայինից բացի ես նաև սոցապ հարկ եմ մուծում։ Չգիտեմ՝ իմ մուծած 36% հարկի որ մասն ա սոցապ, բայց ոչ մի մասը կուտակայինը չի։ Ու էստեղ համակարգն էնպիսին ա, որ ոչ ոք չի դժգոհում էդ 36% հարկից, որտև հարկերից հետո էլ տակը լիքը փող ա մնում նորմալ ապրելու համար։ Իմ ամբողջ կուտակայինն էլ գործատուն ա մուծում աշխատավարձիս մոտ 10%֊ի չափով, ու էդ գումարի գոյությունը ես սկի չեմ էլ նկատում։ Հետո, կարամ ինքս իմ ֆոնդն ընտրեմ։ Այսինքն, եթե մի ֆոնդի գործունեություն ինձ չի դզում (ասենք, հանքարդյունաբերություն ա ֆինանսավորում), կփոխեմ մյուսին (ասենք, սոցիալական տներ ա կառուցում ու էժան վարձակալության տալիս)։ Հայաստանում կա՞ արդյոք ֆոնդը փոխելու հնարավորություն։

    Երկրորդ, «Դեմ եմ»֊ի իրական շարժառիթի մեջ թեև պետության նկատմամբ անվստահությունը մաս կազմում էր, բայց մենակ էդ չէր։ Ի վերջո, սենց թե նենց էդ փողերը ոչ թե պետության, այլ մասնավոր ընկերությունների ջեբն էր գնալու, իսկ էդ դեպքում էնքան էլ կապ չունի ով ա կառավարությունդ։ Դեմ եմն ասում էր, որ պետք չի սենց ռիսկային համակարգ ներդնել, զանազան խնդիրներ էին առաջ քաշում համակարգի մեջ, որոնք մինչև հիմա չեն լուծվել։ Այսինքն, էն ժամանակվա համեմատ ոչինչ չի փոխվել, բացի կառավարությունից։ Ու փաստորեն էղած խնդիրները լուծելու փոխարեն միանգամից ներդնում են էս ռիսկային համակարգը, ընդ որում՝ առարկություն չընդունող տոնով։

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վիշապ (13.06.2018)

  24. #74
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  25. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Գաղթական (13.06.2018), Տրիբուն (13.06.2018)

  26. #75
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բավական անպատասխանատու հայտարարություն ա։ Ո՞նց ա պատկերացնում էդ փողերը հետ տալը։ Բայց լավ ա, որ սա ֆիքսվել ա մի տեղ, մեկուկես ժամանոց տեսագրության մեջ չի կորել։ Հույս ունեմ՝ եթե հետ տալու հարց լինի, էլի չի սկսի ինչ֊որ բան մոգոնել, թե իրավիճակն ա փոխվել, թե սենց ու նենց։

Էջ 5 143-ից ԱռաջինԱռաջին 1234567891555105 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 30
    Վերջինը: 09.04.2017, 21:42
  2. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 242
    Վերջինը: 20.03.2011, 17:03
  3. Քաղաքացին ընդդեմ ՀՀ կառավարության
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 01.09.2009, 15:05
  4. ՍՍ-ի գործունեությունը` որպես <<նորընտիր>>
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 15.01.2009, 18:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •