User Tag List

Էջ 58 143-ից ԱռաջինԱռաջին ... 84854555657585960616268108 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 856 համարից մինչև 870 համարի արդյունքները՝ ընդհանուր 2138 հատից

Թեմա: Փաշինյանի կառավարության գործունեությունը

  1. #856
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիոն, հլը նայի՝ Աղբահանության նպատակով տրանսպորտային սարքավորումներ ձեռք բերեու համար հատկացվեց 1 միլիարդ 571 միլիոն դրամ: Սաղ հաշվել ե՞ք, տոչնի ա՞, հո մի կես, կամ մեկուկես միլիոն դոլար ավել չե՞ն ծախսում, ընգած 10 հազարի դարդն եք:
    Si vis pacem, para bellum

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (11.08.2019)

  3. #857
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես հաշվող չեմ, հաշվողները թող հաշվեն... ուղղակի թող հաշվի առնեն, որ դիմացն էլի ընտրություններ կան, իսկ այդ 4 տարին էլ զարմանալիորեն արագ անցնելու սովորություն ունի...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (11.08.2019)

  5. #858
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Էլի սխալ - հերիքա համեմատվեք հների հետ: Տարոնին և իրա ուղեկիցներին ռադ արեցին, քանի որ, ոնց ասեցիր, "էտի Տարոնի նախաճաշի իռլանդական կոֆեի մեջի կոնյակի գինն էր": Շարունակե՞մ, թե՞... պարզ է շարունակությունը: Համենայն դեպս մեկ օրինակ բերեմ - եթե մի ղեկավար 10 հոգու սպանել է, նրան գցում են և գալիս է մեկը, որը... 3 հոգու է սպանում, դա ընդամենը նշանակում է, որ երկրորդը առաջինից, միայն և միայն առաջինից, լավն է, համեմատության մեջ, բայց արդյունքում՝ երկուսն էլ վատն են:
    Սխալ ես հասկացել, ոչ թե նախորդների հետ էի համեմատում, այլ մասշտաբն էի նկարագծում։ Սպանություններիդ մասին օրինակը թեմայից դուրս ա, նենց որ չարձագանքեմ դրան․․․

    Իսկ այժմ պատկերացրու, որ 3 հայ ընտանիքներ զավակ չունեն, քանի որ, գիտե՞ս ինչ կա, իրենք 1.2-1.6 դրամ չունեն, որ արհեստական բեղմնավորմամբ զավակ ունենա: Այդ փողով կարելի էր 3 հայ ընտանիքի զավակ պարգևել, էլ չասեմ էն հայտնի 124 միլիոնի մասին, որը կարող էր մոտ 80 հայ երեխայի ծննդյան հիմք հանդիսանալ: Սենց բաներ...


    իսկ այժմ պատկերացրու, որ մի քանի հարյուր ամուսնացած հայ զույգ կորցրել են միմյանց նկատմամբ ինտիմ կայծը, բայց էս վարդավառի զանգվածային տոնի ու չարաճճիությունների ազդեցության տակ․․․ ես ասեմ՝ ղզղնում են, դու կարդա՝ հայրենասիրական դեմոգրաֆիկ ավյունով են լցվում, ու մի 100 հավելյալ կայտառ հայորդի են բեղմնավորում։

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Life (10.08.2019), Varzor (11.08.2019), Վիշապ (10.08.2019), Տրիբուն (10.08.2019)

  7. #859
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քեզ ու Varzor-ին նույն բանի կապակցությամբ պատասխանեմ, որ, երբեմն, զույգն այնպիսի հիվանդություն է ունենում, որ կայծը կամ հրդեհը չի փրկի: Օրինակ, կնոջ փողերն են հեռացրած լինում և նա ի վիճակի չէ բնական ճանապարհով հղիանալ նույնիսկ տեսականորեն: Այդ դեպքում էլ հենց կիրառում են արհեստական բեղմնավորում կոչվածը, որն արժե 1.2-1.6 միլիոն դրամ:

    Այնպես որ, հարգելիս, այդ կայծերի պահերը հաշվի առնելով ես գրեցի այն, ինչ գրեցի...
    Վերջին խմբագրող՝ Lion: 10.08.2019, 18:45:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  8. #860
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Քեզ ու Varzor-ին նույն բանի կապակցությամբ պատասխանեմ, որ, երբեմն, զույգն այնպիսի հիվանդություն է ունենում, որ կայծը կամ հրդեհը չի փրկի: Օրինակ, կնոջ փողերն են հեռացրած լինում և նա ի վիճակի չէ բնական ճանապարհով հղիանալ նույնիսկ տեսականորեն: Այդ դեպքում էլ հենց կիրառում են արհեստական բեղմնավորում կոչվածը, որն արժե 1.2-1.6 միլիոն դրամ:

    Այնպես որ, հարգելիս, այդ կայծերի պահերը հաշվի առնելով ես գրեցի այն, ինչ գրեցի...
    Ինչպես կասեր ռուսը՝ համա թե դուք տալիս եք, մորաքույր Մարուսյա․․․
    Ֆոկուս լինելը արհեստական բեղմնավորման վրա, իբր խնդրին հուզականություն ես ավելացնում, թե տեսեք ինչքան պիղծն են 10000 դոլարը հավայի ոչնչացնողները
    Այսպիսով իշխանությունները անխելամիտ և ստոր դրսևորումներով խանգարել են հայորդու՝ ապագա ազատամարտիկի, կամ բազմազավակ մոր լույս աշխարհ գալուն։
    Բա Նոր տարին նշելուց տեսնես ինչքան վնաս են տալիս երկրին, ու ինչքան ա դրանից ՀՀ դեմոգրաֆիան տուժում, ինչքան զույգեր են զրկվում երեխա ունենալու երջանկությունից։ Բա քանի միլիոն դոլար ա Հայ ժողովուրդը թափում զիբիլանոց, լցնում ունիտազները, ծախսում դեղերի վրա, հավայի բենզին, մաշած ավտո, սիգարետ, խուժան արաղ, կազնիո, պուտանկեք․․․ Բլին, էս ինչ մանթո քցիր, Լիոն։
    Si vis pacem, para bellum

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (11.08.2019)

  10. #861
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասենք, քո արևին յանըմ խժժում ես, բայց փաստը մնում է փաստ, որ միջոցները վատնվում են...

    Իր հերթին, սա մի քանի բացասական էֆեկտներ է ունենում.

    1. Զարգանում է կոռուպցիան (էդ մենակ կաշառակերությունը չի, էլի),
    2. Ստեղծվում է նորահարուստների մի խավ, որը շահագրգռված է ատամներով պահել իշխանությունը,
    3. Դանդաղում կամ վերանում են դրական փոփոխությունները,
    4. Ժողովուրդը հիասթափվում է "նոր տերերից"
    5. և այլն:

    Հիմի դու կարաս կայֆավատ ըլնես կամ չըլնես, կարաս ֆորումում վիրավորանքներ շաղ տաս կամ չտաս, ոնց հասկացա, ադմինների համար էդ արդեն մեկա, բայց փաստը մնումա փաստ ու դրա պատասխանը կտեսնենք մոտակա ընտրություններին: Ես էս եմ քննարկում և Նիկոլի կառավարության էս թերությունն եմ վեր հանում, իսկ քեզ նման ոմանք այն վերածում են տուֆտա ղժղժոցի: Է վերածիր՝ եթե կարծում ես դրանով Նիկոլի դիրքերը ամրանում են, դու շատ լուրջ սխալվում ես, իսկ եթե կարծում ես, թե դրանով իմ նկատմամբ ինչ որ առավելություն ես ձեռք բերում, կրկին սխալվում ես, քանի որ սա, հարգելիս, ընդամենը և միայն, շփման վիրտուալ մի հարթակ է...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  11. #862
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ, ինչ որ մեկը կարող է՞ ինձ բացատրել, թե միջոցների խիստ սղություն ունեցող մեր երկրում Վարդավառի տոնին Բաղրամյան փողոցում գորգեր լվանալու և իրար ջրելու համար 4.941.300 ՀՀ դրամ հատկացնելու իմաստը Ո՞ՐՆ էր և, գլխավորը՝ այդ գումարն ի վերջո ԻՆՉԻ՞ վրա է ծախսվել:

    Ախր փող չկա, ժողովուրդ, հազարավոր ծակեր ունենք, որ կարող են փակվել, հազարավոր ծրագրեր չեն իրականացվում, որովհետև... փող չկա, իսկ դուք դնում, գորգեր լվալու և Վարդավառին փողոցում իրար ջրելու համար 10.000 դոլարից ավել եք հատկացնում, հետո էլ հայտնի չէ, թե ինչի վրա եք այն մսխում:

    Իշխանություն, էս... ի՞նչ ես անում?!
    Վայ, Լիոն, հողերս գլուխդ․․․․ Պարտադիր մի հատ սենց պաթոսով ամփոփում, չէ՞, որ խոսքդ տեղ հասնի։ Քիչ ա ապեր, քֆուրը պակասում ա։ Պետք ա գրել, «Իշխանություն, ես քու մերը, էս ի՞նչ ես անում, մեր տիրոշ մերը» Անադաստիարակ ա, համաձայն եմ, բայց զատո սիրուն ա, համ էլ տափակությունը աչք չի ծակի։

    Ասք Վարդավառի, հղիների գնացած ջրերի ու քամուն տված փ(ո)ղերի մասին

    Իշխանությու՛ն, էս ի՞նչ ես անում,
    Ես քեզ ընտրել եմ, դու գորգ ես լվում,
    Ես հարկ եմ տվել, դու տոն ես անում,
    Ես ծակեր ունեմ, դու դու նորն ես բացում,
    Ա՜խ իշխանություն, էս ինչ ես անում։

    Երեք կնոջից մեկը ամուրի,
    Իսկ դու արևին գորգերդ փռի,
    Հետ տուր հարկերս, կամ բեղմնավորի,
    Թե՞ մոռացել ես կարգը երկրի,
    Չորս տարին թռավ, ես քեզ չեմ ընտրի,
    Քո տիրոջ մերը, Նիկոլ Վովայի։
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 11.08.2019, 00:14:

  12. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (15.08.2019), Life (11.08.2019), Progart (11.08.2019), Thom (11.08.2019), Ծլնգ (11.08.2019), Հայկօ (11.08.2019), Յոհաննես (11.08.2019), Ներսես_AM (13.08.2019), Վիշապ (11.08.2019)

  13. #863
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սկսված տափակ հումորացնդաբանությունը, որ կոծկի մեկ այլ խայտառակությունը: Շարունակեք, բայց առանց ինձ - մի տեսակ չի հրապուրում սենց հիմար տոնով խոսակցություն վարելը...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  14. #864
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե ընդիմությունը երկրում մի քանի տարի էլ մնան շարմազանովներն ու աշոծյաններն, ու Քոչարյանի պիցաները սիրող մնացած մի քանի հազար շիպիզնյակները, վայթե ժողովուրդը մոտակա ընտրություններին Նիկոլին սարքի կայսր:
    Ապեր, իրանց բան մի ասա, իրանք հարգանքի արժանի են, իրանք անմնացորդ ու անդավաճան նվիրված են ․․․․․․ մմմմ․․․․․․ Սերժին, քանի որ Սերժի օրոք հասել են ․․․․․ չեմ կարա ասեմ ինչին, բայց հասել են։ Էս չդավաճանելու պահը կարևոր ա, էլի ․․․ հայրենիքին չէ, Սերժին, ղումարբազ Սերժին։ Ջհանդամ թե էտ ընթացքում բանակը սովի չէին մատնել։ Հիմա կարելի ա ցինիկաբար խոսել հերոսներից ու անվտանգությունից։ Մարդկային ստորությունը անսահման ա, կարելի ա լափել երկիրը ծերից ծեր, բանակը սարքել չուլ, բայց ճոռոմել անվտանգությունից։

    Ասածս ինչ ա, մարդուս սաղ արժեհամակարգը կարելի ա պարզել մի գրառումով։

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վիշապ (11.08.2019)

  16. #865
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Սկսված տափակ հումորացնդաբանությունը, որ կոծկի մեկ այլ խայտառակությունը: Շարունակեք, բայց առանց ինձ - մի տեսակ չի հրապուրում սենց հիմար տոնով խոսակցություն վարելը...
    Անուշ ․․․․

    Լավ չի չէ՞։ Դե հիմա պատկերացրու, թե որքան տհաճ ա, երբ տափակ միտքը փորձ ա արվում ներկայացնել, որպես մտահոգ քննադատություն։ Էս վերջերս Ծլնգը գրել էր, որ էտ կարգի քննադատությունը ոնց որ whataboutism ա։ Բայց դե ու՞մ տանձին էր Ծլնգի ասածը, կարելի ա նույն տոնով շարունակել տափակաբանությունը։

    Ասենք, 10.000 դոլար են ծախսել Վարդավառի վրա։ Բա չբերությունը՞ ․․․ բա հինգ հազար փամփուշտ ․․․․ բա քսան աղբաման ․․․․․ բա տաս ավտոբուսի ձմեռային անվադող ․․․․ տաս անապահով ընտանիքի երեք տարվա լույսի փող ․․․․ ծակեր ծակեր ծակեր ․․․․ Ու սենց, պետական ֆինանսների արդյունավետ օգտագործման իրոք լուրջ խնդիրը պրիմիտիվացնել ու սարքել տափակ յանի քննադատություն, որը պիտի հանգեցներ նույն կարգի վերաբերմունքի։ Քեզ թվում ա լուրջ բաներ ես ասում, չէ՞։ Ապեր, չէ, քո ասածների մեջ մի գրամ տրամաբանություն չկա։ Իսկ ի՞նչ ա տրամաբանությունը։ Էտ հաստատ Ապոպ-Հակոբ-Ավարիսը չի, ի ուրախություն մեզ բոլորիս ու համայն գիտակից մարդկության

    Էս քո օրինակը, որով 10.000 վարդավառի փողը սարքել ես, ոնց որ Սերժն էր ասում, Հոռոմի տեռը ու հաշվում ես, թե քանի կնոջ կարող էին արհեստական բեղմնավորել, շատ նման ա լիֆտի մեջի քաշը գուշացնող գրառմանը․ «առավելագույն 800 կգ, կամ 10 մարդ, կամ 5 գորիլա, կամ 700 հավ, կամ 4000 բանան ․․․․ »։

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ծլնգ (11.08.2019), Ներսես_AM (13.08.2019), Վիշապ (11.08.2019)

  18. #866
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Բայց էս Լիոնի մտցրած փողերի չափման միավորը զիլ բան ա․․․

    ― բնակարանդ քանսո՞վ ես առել։
    ― 30 արհեստական բեղմնավորում։

    ― մաշնիդ բանտաժներին քանի՞ս տվիր։
    ― ապե, դե մի կես արհեստական բեղնավորում կքաշեր էլի։

    ― Սաշիկը ինչքան փողեր էր հետ պլատիտ էղե՞լ։
    ― վայթե մի հազար արհեստական բեղմնավորում, թե տենց մի բան էլի․․․

  19. #867
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայկի բուժման ծախսերի ֆինանսավորումը կառավարությունը մերժեց։

    Վարդավառներին ու այլ տոներին միլիոններով փող ծախսելով, ու ձեր զինվորին ինվալիդ թողնելով ու՞մ, ի՞նչ եք ապացուցում։
    Ապացուցում եք, որ էն ծնողը, ով իր տղու քաղաքացիությունը փոխումա, որ բանակից պրծացնի, լավա անում։ էն ծնողը, ով իր տղուն արտասահմաններում պահումա, լավա անում։
    Դիրքերում եմ ծառայել, առաջին գիծ, բայց այսքանը տեսնելուց հետո, ամեն ինչ կանեի, որ չծառայեի։
    Զինվորն ու ժողովուրդը ձեր համար փաստորեն մսացու են, ում գոյության միակ նպատակը ձեր ճոխ կառավարումն ապահովելն է։
    Այսքանից հետո պարգևավճար ե՞ք տուն տանելու, ձեր երեխեքին պադավատներով ե՞ք ֆռցնելու, սաղ ցեղով գործուղման ե՞ք գնալու։
    Էն հոգնածներին էսպիսի բաների համար ենք մերժել։

    ՀԳ. լրատվականներին՝ խնդրում եմ չտանել, քոչասերժական խաղերին մասնակից չդարձնել

    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  20. #868
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դժվար:
    Երբ որ 2002-ին Հաւոթյունյան Շանթը գրազ էր գալիս, որ ԼՏՊ-ն վերադառնալու է մեծ քաղաքականություն, նույն "դժվար"-ն էինք ասում: Բայց արի ու տես, որ 2008-ին լավ էլ վերադարձավ` 10տարի անց: Այն էլ ինչպես վերադարձավ:
    Այնպես որ չէմ զարմանա, որ 2023-ին էլ Ռոբիկը վերադառնա: Կարողա մինչև էդ արդեն սռոկ ադբիտ արած լինի: Բայց դա դեռ "դժվար"
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Thom (11.08.2019)

  22. #869
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Վարդավառներին ու այլ տոներին միլիոններով փող ծախսելով, ու ձեր զինվորին ինվալիդ թողնելով ու՞մ, ի՞նչ եք ապացուցում։
    Ապացուցում եք, որ էն ծնողը, ով իր տղու քաղաքացիությունը փոխումա, որ բանակից պրծացնի, լավա անում։ էն ծնողը, ով իր տղուն արտասահմաններում պահումա, լավա անում։
    Դիրքերում եմ ծառայել, առաջին գիծ, բայց այսքանը տեսնելուց հետո, ամեն ինչ կանեի, որ չծառայեի։
    Զինվորն ու ժողովուրդը ձեր համար փաստորեն մսացու են, ում գոյության միակ նպատակը ձեր ճոխ կառավարումն ապահովելն է։
    Այսքանից հետո պարգևավճար ե՞ք տուն տանելու, ձեր երեխեքին պադավատներով ե՞ք ֆռցնելու, սաղ ցեղով գործուղման ե՞ք գնալու։
    Էն հոգնածներին էսպիսի բաների համար ենք մերժել։


    Սենց ասեմ. տղերքով նստած քեֆ ենք անում ու զվարճանում, բայց էդ պահին չենք խորանում, որ մարդ կա հաց չունի ուտելու` ահավոր է, սարսափելի է, լացացնում է, բայց փաստ է:
    Որ շատ խորանանք, կարողա գժվենք ...

    Լիոն ջան, էն ծնողը, որ իր որդուն բանաից պրծացնումա` լավա անում: Դա իր ծնողական իրավունքն է, թե ինչպես առաջնորդել իր ժառանգին:
    Էն տղեն, որ բանակից խուսափումա` լավա անում: Դա իր մարդկային իրավունքն է, թե ինչ կերպ ծախսել սեփականկյանքի տարիները:

    Էն ծնողը, որ իր որդուն քեֆով ճանապարհ է դնում բանակ` լավ է անում:
    Ինքնական բանակում ծառայող տղեն` լավա անում:

    Սահմանում եմ ծառայել, ըստ անհրաժեշտության էլի կգնամ` լավ եմ անում: Դա իմ ցանկություն ու ընտրությունն է:
    Որևէ մեկին մեղադրել կամ հորդորել չեմ ցանկանում: Յուրաքանչյուր ոք իրավասու է ինքնուրույն վճիռներ կայացնել և տնօրինել սեփական կյանքն ու ժամանակը:

    Զինվորը միշտ էլ մսացու է եղել: Սա չես կարող ժխտել:

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    ՀԳ. լրատվականներին՝ խնդրում եմ չտանել, քոչասերժական խաղերին մասնակից չդարձնել


    Հ.Գ.
    Եղբայր, Ֆացեբոք չունեմ
    Վերջին խմբագրող՝ Varzor: 11.08.2019, 02:54:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Life (11.08.2019), Thom (11.08.2019)

  24. #870
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    https://www.facebook.com/24160094051...701011?sfns=mo

    Սիրելի՛ քաղաքացիներ
    Ինչպես և խոստացել էի, Արդարադատության նախարարությունը իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում՝ https://www.e-draft.am/projects/1852/justification -ում, հանրային քննարկման է ներկայացրել ««Դատական օրենսգիրք» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքների նախագծերի փաթեթը:
    Դրա ընդունման արդյունքում ակնկալվում է ներդնել դատավորների բարեվարքության գնահատման հավասարակշռված կառուցակարգ, որը մի կողմից թույլ կտա արդյունավետ պայքար մղել դատական իշխանությունում կոռուպցիայի, հովանավորչության, անձնական կապերով առաջնորդվելով դատական ակտ կայացնելու, մարդու իրավունքների հիմնարար խախտումները կոծկելու դեմ, մյուս կողմից՝ հնարավորություն կընձեռի չխաթարել դատական համակարգի անկախությունը և կայունությունը, քանի որ ողջ գործընթացի հիմնական պատասխանատուն լինելու է հենց դատական իշխանության անկախության ապահովման սահմանադրական առաքելությամբ օժտված՝ Բարձրագույն դատական խորհուրդը, իսկ Սահմանադրական դատարանի դատավորների դեպքում՝ Սահմանադրական դատարանը:
    Իսկ թե Նախագծերով ի՞նչ կարգավորումներ ենք նախատեսել, դրանք կարող եք գտնել մեր պաշտոնական կայքում՝ http://moj.am/article/2478 :
    Ակնկալում եմ շահագրգիռ բոլոր կողմերի ակտիվ մասնակցությունը՝ ոլորտը բարեփոխելու համար լավագույն լուծումները մշակելու նպատակով:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  25. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (11.08.2019), Վիշապ (11.08.2019), Տրիբուն (11.08.2019)

Էջ 58 143-ից ԱռաջինԱռաջին ... 84854555657585960616268108 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 30
    Վերջինը: 09.04.2017, 21:42
  2. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 242
    Վերջինը: 20.03.2011, 17:03
  3. Քաղաքացին ընդդեմ ՀՀ կառավարության
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 01.09.2009, 15:05
  4. ՍՍ-ի գործունեությունը` որպես <<նորընտիր>>
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 15.01.2009, 18:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •